Պետք է տխրես, ծիծաղես ու անցնես առաջ, քանի որ սա է մեր ԱԺ–ն. Իշխան Սաղաթելյանը՝ Հրաչյա Հակոբյանի հայտարարության մասին

Իրավունքը գրում է.Անդրադառնալով իջեւանյան դեպքերին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցության պատգամավոր եւ վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը հպարտությամբ նշել է, թե «ե՛րբ ենք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված, մինչդեռ այսօր 19 իջեւանցի ձերբակալված է»։ Թե որքանո՞վ է սա հպարտության առիթ օրվա իշխանության համար, «Իրավունքը» պարզեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան ՍԱղաթելյանի տեսակետը։

– Ի՞նչ ասեմ։ Երբ ԱԺ պատգամավորը, հերթական աներձագը նման բան է հայտարարում, ի՞նչ բնութագրես։ Ու սա պարբերաբար է, ամեն շաբաթ մեր ԱԺ պատգամավորներից նման մի «փայլուն» միտք կարող ենք լսել, որը մեկնաբանության անհրաժեշտություն էլ չունի։ Պետք է տխրես, ծիծաղես ու անց­նես առաջ, որովհետեւ սա է այսօր մեր ԱԺ–ն, այսպիսին են մեր քաղաքական մեծա­մասնության պատգամավորների մեծ մա­սը։ Ինչ վերաբերում է ձերբակալվածնե­րին, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչի համար են ձերբակալել։ Եթե ձերբակա­լում են ցույց անելու համար, սա արդեն վատ է։ Ամեն օր խոսել ժողովրդավարությունից եւ ցույց անելու համար մարդ­կա՞նց ձերբակալել... Իսկ ինչ վերաբերում է անտառահատումների խնդրին, միան­շանակ պետք է պահպանել մեր անտառ­ները, բայց նաեւ պետք է հասկանանք, որ այս մարդիկ ունեն սոցիալական ծանր խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։

Մարդկանց այլընտրանք պետք է տրվի, որովհետեւ մենակ ուժի զոռով երկար չես կարող պահել։ Այդ մարդիկ, դժբախտաբար, տարիներ շարունակ ապրել են այդ անտառի միջոցներով, բայց այն, որ ան­տառն էլ մեր երկրի համար կարեւոր է, մեր շրջակա միջավայրը պետք է պահպանել եւ կենսական նշանակություն ունեն մեր անտառները, սա էլ է փաստ։ Հետեւաբար. պետք է հասկանալ մարդկանց խնդիր­ներն ամբողջությամբ, հնարավորություն տալ, այլընտրանք գտնել եւ դրանով փոր­ձել փրկել անտառը, այլապես ուժի գոռով նման մեթոդներով, զորք իջեցնելով՝ երկար չես կարող իրավիճակը պահել։

դիտվել է 1528 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am