Փաշինյանի նախընտրությունը․ճտերն աշնանն է հաշվելու

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կանգնած է բարդ ընտրության առ(եւ։ Աղմկահարույց ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու պահանջն ըստ ամենայնի խիստ է դրված։ Փաշինյանի թիմն անցել է գործի, հայտարարություններ են հնչում՝ հանրության մոտ փորձելով կարծիք ձեւավորել, որ կոնվենցիան բխում է մեր՝ Հայաստանի հանրապետության շահերից։
Փաշինյանը դեռեւս լռում է, չգիտի՝ ոչ այն է՝ վավերացնի այն, ոչ այն է՝ չվավերացնի։ Եթե վավերացնի, ապա կհայտնվի հանրության լայն շրջանակների քննադատության տակ, ու կհաստատվի այն թեզը, որ Հայաստանի նոր իշխանությունը ԼԳԲՏ–ամետ է։ Իսկ եթե չվավերացնի, ապա կհայտնվի ԼԳԲՏ համայնքի կատաղի հարձակումների տակ, կզրիկվի միջազգային կառույցների բարեհաճությունից։ Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Իմ Քայլի պատգամավորներին հանձնարարել են արձակուրդի ընթացքում ծանոթանալ կոնվենցիային ու կամ պետք է կոնվենցիան գովեն, կամ լռեն։ի պատգամավորներին, հանձնարարել արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։Ըստ տեղեկությունների՝ ֆրակցիայում կոնվենցիայի վավերացմանն ակտիվ կողմ են Մարիա Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը, Սոս Ավետիսյանը։ 
168.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ, ով ուշագրավ հայտարարություն է արել, ասելով․« Ես կարծում եմ, որ կոնվենցիայի շահագրգիռ կողմն իմ անձնական դիրքորոշումն է, Հայաստանի Հանրապետության հանրությունն է, որը պետք է ունենա բռնությունից զերծ հարաբերություններ»: Ինչպես վարչապետ Փաշինյանը, իր պատգամավորներն նույնպես այնքան են կտրվել իրականությունից, որ կարող են հայտարարել, թե ՀՀ հանրությունն է կողմ այդ կոնվենցիային։ Նրանք չեն նկատում ակնհայտ իրողություններ, ինչպիսին կոնվենցիայի դեմ ստորագրահավաքն է, որին հազարավոր քաղաքացիներ են միացել, այդ թվում՝ Իմ Քայլի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։
«Կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը վկայում է ստորագրահավաքը սկսող դերակատարների ծագումնաբանության մասին» ասել է նա՝ ակամայից վիրավորելով նաեւ իր թիմակցին: Հիշեցնենք, որ Մարիա Կարապետյանն այն պատգամավորն է, ում շնորհիվ Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցավ հայտնի տրանսգենդեր Լիլիթը՝ խաթարելով հայ ժողովրդի լայն զանգվածների անդորրը։ Միթե Մարիա Կարապետյանն այդ ժամանակ էլ չտեսավ, թե ինչ դիմադրություն ցույց տվեց հանրությունն ու ինչի է պատրաստ, երբ մարտահրավեր է նետվում իր ազգապահպանման հիմքերին։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկը, երբ հայտարարեց, որ չպետք է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, անմիջապես առաջացրեց տրանսգենդեր Լիլիթի զայրույթը։
«Մենք հեղափոխությանը աջակցել ենք ոչ այն բանի համար, որ հեղափոխական իշխանությունը մերժիՍտամբուլյան կոնվենցիան»,– հայտարարեց հեղափոխական Լիլիթը, որից տեղեկացանք, որ, փաստորեն ԼԳԲՏ համայնքն էլ է աջակցել հեղափոխությանը։ Բանն այն է, որ ստամբուլյան կոնվենցիան «կանաչ լույս» է վառելու այս համայնքի առջեւ, նրանք օրենքով արդեն պաշտպանված կլինեն, կոնվենցիան ամրագրում է երրոդ սեռի հասկացողությունը, ինքը նշանակում է, որ այլասերության խորհրդանիշ տրանսգենդերներն այդ կոնվենցիան վավերացնելուց հետո ակտիվ պրոպագանդելու են իրենց կարգավիճակն ու դառնալու սպառնալիք ավանդական հասարակության գլխին։ Իհարկե, չենք պնդում, թե բոլորը դառնալու են նրանց պես, ճիշտ հակառակը՝ այլասերումների նկատմամբ խիստ վերաբերմունք ունեցող ժողովուրդը չի կարող անտարբեր ու հանգիստ անցնել նրանց կողքով, ինչն արդեն վտանգավոր է լինելու։
Թե ինչով կավարտվեն Նիկոլ Փաշինյանի ու ԼԳԲՏ համայնքի միջև հեղափոխությամբ մեկնարկած սիրախաղը,արդյո Փաշինյանը ՀՀ քաղաքացիների համար կապահովի Սոդոմ-Գոմոր, որտեղ ամեն օր բախումներ կլինեն ավանդապաշտների ու ԼԳԲՏ-ականների միջեւ, պարզ կդառնա աշնանը։

Անի Սահակյան

դիտվել է 3239 անգամ
Լրահոս
Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա․ Արմեն Աշոտյան Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) «Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիներն իրենց պահանջները վերածում են սպառնալիքի․ Աբրահամյան Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումը Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ Թանդիլյան Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am