Կառավարությունը «Սպայկային» չզիջեց (video)

«Խոշոր գործառութային թերություններ չկան, կա կադրային և որոշակի տեխնիկական հնարավորություններ ավելացնելու խնդիր, որն իրենք արդեն նախաձեռնել են, և 4-5 աշխատակից պետք է ավելացվի: Ընդհանուր առմամբ՝ այցելությունը փոխվարչապետի նախաձեռնությամբ էր, ավելի շատ ճանաչողական նշանակություն ուներ և նաև տեղում հանրության մոտ ձևավորված տեսակետների, խնդիրներին, հարցադրումներին որոշակի պատասխան գտնելն էր: Շատ արդյունավետ աշխատանքային այցելություն էր»,-ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց երեկ մաքսատուն իր այցելության արդյունքները:

 «Սպայկայի»   խնդրին անդրադառնալով `ՊԵԿ նախագահը նշեց, որ քննությունը շարունակվում է, անընդհատ տեղեկատվություն են ստանում գործընկեր երկրների կառույցների կողմից, դրանք վերամշակում են, հաշվարկներ և վերահաշվարկներ են կատարում.

«Հաշվի առնելով նաև գյուղատնտեսության ոլորտի հետ «Սպայկայի» այսօրվա գործունեության սերտ առնչությունը, մենք այս պահին քրեաիրավական գնահատականների առումով ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քննությունն առանձնացրել ենք, շարունակում ենք և հնարավորություն ենք տալիս, որ նրա գործունեության խաթարում չլինի»:

Դ.Անանյանը հերքեց, որ կառավարությունը զիջել է «Սպայկային».

«Զիջել՝ նշանակում է օրենքին հակառակ գնալ, որը մենք չենք պատրաստվում»:

Դ.Անանյանի խոսքով՝ այսօր քննիչները քննչական և հարակից գործողություններ կատարելու լայն ֆրոնտ ունեն, ձեռք են բերվում լրացուցիչ փաստեր, կատարվում են հաշվարկներ և կազմակերպությանն ու դրա ղեկավարներին մի փոքր ազատ են թողել, որ ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն.

«Դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել: Ընդհակառակը՝ նախապես հնչեցված 7 մլրդ, 8 մլրդ թվերը աճել են»:

 

դիտվել է 708 անգամ
Լրահոս
Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am