«Պետությո՞ւնն ունի մեղք». Դավիթ Անանյանը՝ ՀԴՄ-ների դեֆիցիտի մասին (video)

 «Գործարարների հետ բազմաթիվ քննարկումներից և իրավական փոփոխություններից հետո ազատականացվեց ՀԴՄ-ների դաշտը, և ցավոք, մեկ ընկերություն կա, որ հայտարարել է, որ ունենալու է որոշակի խմբաքանակ :Մենք կուզեինք, որ լիներ ոչ մեկը, այլը 11-ը կամ 101-ը և այդ գործընթացը լիներ ոչ թե հիմա, այլ 6 ամիս առաջ:ՊԵԿ-ը որևէ խոչընդոտ է ստեղծել:Եթե այդպիսի հայտարարություններ կան, կուզեմ փաստեր ներկայացնեն, այլապես մենք դա կհամարենք պարզ ու պրիմիտիվ հերյուրանք»,-  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԴՄ-ների դեֆիցիտին:

Մենք հակված չենք նոր խմբաքանակ ձեռք բերելու,-ասաց Անանայանը,ում խոսքով ՝ եթե այս ժամանակ կլինեն գործարարներ, որ շուկան կապահովեն համապատասխան տեխնիկական պահանջներ ունեցող սարքերով, իրենք կվերանայեն գնում անելու քաղաքականությունը.

«Մենք ազատականացրել ենք շուկան, բայց բիզնեսը չի արձագանքել: Մենք այսօրվա դրությամբ ունենք մոտ 10 հազար հայտ-դիմումներ, որը մենք չենք կարողանում բավարարել, ունենք շատ սահմանափակ քանակություն, որը տրամադրում ենք միայն սահմանամերձ գոտիների տնտեսավարողներին, քանի որ մենք պարտավոր ենք իրենց անվճար տրամադրել ՀԴՄ մեքենա»:

Հարցին, որ եթե ՀԴՄ-ներ չկան, ի՞նչ պետք է անի նոր հիմնված ընկերությունը, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այն, ինչ պետք է աներ կառավարությունը, արել է, և եթե ոլորտի ազատականացման ջատագովները քայլեր չեն արել ժամանակին, չեն բերել ՀԴՄ-ներ, կառավարությունը կարող էր մեկ գնում էլ հայտարարել ու բերել, բայց հիմա ՊԵԿ-ն արդեն չունի սարքեր, դրա համար չի տրամադրում:

«Թող գնան ձեռք բերեն շուկայից: Ով ազատականացման ջատագով էր, և ուզում էր, ասում էր՝ մենք ունենք, թող բերեին անեին: Ո՞վ ունի մեղք, պետությո՞ւնն ունի մեղք»,- ասաց Դ.Անանյանը:

Նրա բնորոշմամբ՝ լավ իրավիճակ չի ստեղծվել, բայց դա փակուղի չէ, պետք է հաղթահարվի, ամեն դեպքումը, ՊԵԿ-ը չի պատրաստվում գնում իրականացնել, քանի որ այդ դեպքում կխանգարի այն տնտեսվարողին, որը հայտարարել է, որ 9000 հատ խմբաքանակ է բերելու:

Նա նշեց, որ պետությունն իր վրա վերցրել էր 98 հազար դրամ ծախս և սուբսիդավորման արդյունքում գործարարներին ՀԴՄ-ն տրամադրում էր 60 հազար դրամով, և հնարավոր չի մոդելը գնել 60 հազար դրամով: Այժմ, ըստ ՊԵԿ նախագահի, մրցույթում հաղթել է ընկերություն, որը շատ ավելի բարձր գնով է ձեռք բերում սարքերը, բայց կա տեխնիկական խնդիր, որոնք պարզաբանման փուլում են:

Թե ի՞նչ պետք է անեն տնտեսվարողները, եթե չունեն ՀԴՄ, Դ.Անանյանը նշեց, որ առանց ՀԴՄ գործարք իրականացնողները տուգանվելու են, սական հին ՀԴՄ-ներ կիրառողների մոտ վարչարարություն դեռևս չի իրականացվի: Եթե մրցույթի արդյունքում գործարքը չկայանա, բիզնեսը չարձագանքի, ՊԵԿ-ը կկատարի գնում, սակայն այդ դեպքում էլ, ասաց

Անանյանը, կրկին իրենց կմեղադրեն, որ խաթարում են բիզնեսը:
Դ.Անանյանը հերքեց, որ նեղացած է. «Չէ, նեղացածի բան չկա»:

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am