«ԵՄ-ն չի կարող ՀՀ իշխանությունների աշխատանքը ստանձնել»․ Հալբախ

«Այսօր փոփոխություններն այնքան մասշտաբային չեն ՀՀ-ԵՄ գործակցությունում, որպեսզի հնարավոր չլինի այն տեղավորել առկա ձևաչափի մեջ»,-այս մասին 168 ժամի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՀՀ դատաիրավական ոլորտի բարեփոխումների եվրոպական աջակցությանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել շատ հստակ չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար:

«Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ: Մեր աջակցությունը չափազանց կարևոր է ֆինանսական տեսանկյունից: Մենք այս պահին դիտարկում ենք աջակցության երկու ուղղություն՝ ուղիղ աջակցություն և բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր առաջիկա երեք-չորս տարիների համար: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք ՀՀ կառավարությունը քննարկում և ուրվագծում է: Մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»,-նշել էր Սվիտալսկին:

Դեսպանը շեշտել էր, որ ԵՄ-ն բարեփոխումների որևէ մոդել չի պարտադրում, ԵՄ-ում չկա մեկ միասնական մոդել, որը կաշխատի պատշաճ:

«Խնդիրներ կան նույնիսկ ԵՄ ընտանիքում: Այնպես որ, ԵՄ-ն ոչինչ չի պարտադրում, բայց մենք պատրաստ ենք խորհրդատվություն տալ, մոբիլիզացնել փորձագիտական ներուժը, կիսվել փորձով: Եթե Հայաստանին հետաքրքրում է որևէ երկրում կատարված փոփոխությունների մոդելը, փորձագետները կասեն՝ ինչն էր լավ, ինչը՝ վատ, որպեսզի Հայաստանը չկրկնի սխալները»,-ասել է դեսպանը:

Հալբախն ուշադրություն հրավիրեց այն հայտարարության վրա, որ ԵՄ-ն պատրաստ է միայն աջակցել՝ չառաջարկելով ծրագրեր, գաղափարներ, չառաջարկելով հաջողված մոդելներ։

Ըստ նրա՝ սա ենթադրում է առանցքային նրբություն այս համագործակցության հարցում։ Հալբախի դիտարկմամբ՝ այս հայտարարությունը կարևոր է նախ՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ ուկրաինական, վրացական զարգացումներից, ասոցիացումից Հայաստանի հրաժարաումից հետո ԵՄ հայտարարություններն ավելի զգուշավոր են, բոլոր վտանգները հաշվի առնող։

Հալբախի խոսքով՝ Հայաստանը նաև ԵՄ անդամ չէ, չի ասոցիացվել ԵՄ չափանիշերին, սա սահմանափակում է ԵՄ-ի կողմից նման ծրագրային միջամտությունը։

«ԵՄ-ն չի կարող ՀՀ իշխանությունների աշխատանքը ստանձնել։ Կարող եմ ենթադրել, որ սկզբնական փուլում գուցե ՀՀ-ն պահանջել է աջակցություն՝ առանց հստակ ծրագրերի, և դրանով է բացատրվում դեսպանի հայտարարությունը, որ՝ Դուք պետք է ներկայացնեք ծրագրերը, մենք պատրաստ ենք աջակցել։ Ծրագրերի շուրջ պետք է տեղի ունենա աջակցության մասին քննարկումը։ Դատելով դեսպանի խոսքերից՝ ԵՄ-ն տրամադրված է երկարաժամկետ աջակցության»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է այս տարի կրկնապատկված ԵՄ աջակցությանը, Հալբախն ասաց, որ դա էական առաջընթաց կարելի է համարել Հայաստանի համար։ «Դեսպանը թվարկեց, թե ինչն է հաշվի առնվել այս տարվա համար։ Ամեն տարի այդ դիտարկումն իրականացվում է, և ըստ այդ տարվա արդյունքների՝ որոշում է կայացվում։ ԵՄ-ն ակնկալում է, որ այդ ֆինանսավորումը կծառայի իր նպատակին, այլապես նման միջոցներ չեն տրամադրվի։ Սա նաև փորձնական փուլ է՝ հասկանալու համար, թե որքանով արդյունավետ ու ժամանակին կիրականացվեն ստանձնված պարտավորությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական մակարդակին՝ Հալբախն ասաց, որ կողմերը ցանկություն չեն հայտնում հարաբերությունները փոխադրել այլ մակարդակի, քանի որ դեռ երկար ժամանակ չի անցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումից։

«Հասկանալի է, որ ժամանակ է հարկավոր նոր, ավելի խորը օրակարգ մշակելու համար, հատկապես, երբ արտաքին քաղաքական կողմնորոշման մասին խոսակցություններ ՀՀ-ում չկան։ Այսօր փոփոխություններն այնքան մասշտաբային չեն երկկողմ գործակցությունում, որպեսզի հնարավոր չլինի այն տեղավորել առկա ձևաչափի մեջ»,-ասաց նա։

դիտվել է 391 անգամ
Լրահոս
ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ» Մրցանակային «եղբայրություն»… հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին «Փչացած հեռախոս» աշխատողներին Լույսի առկայծում՝ մեծ խավարում. Սուրեն Սուրենյանց Իրանն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները․ իրանագետ Պաշտոնական․ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Հայաստանը պոտենցիալ երկիր-դրախտավայրից վերածվել է երկիր-կալանավայրի. Լիլիթ Բլեյան Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը» Փրկել են 24-ամյա աղջկա կյանքը Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ Արարատի մարզում 47 ընտանիք դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել Տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց․ իրականացվում է ապօրինի գաղտնալսում․ Աշոտյան ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը․ Առաքելյան Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին «Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները Թուրքիան կմասնակցի Գերմանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Եթե կալшնքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am