Քամի ցանողը փոթորիկ կհնձի

Ամենավտանգավոր բանը, որ անում է այսօրվա իշխանությունը` Փաշինյանի առաջնորդությամբ, Սահմանադրության, օրենքների, օրենքի եւ իրավունքի գերակայության, ընդհանրապես պետության, պետական ինստիտուտների, հատկապես` սահմանադրական մարմինների նկատմամբ նիհիլիզմի մթնոլորտ սերմանելն է։

Իր յուրաքանչուր հրապարակային դրսեւորմամբ` խոսքով, գործով, նույնիսկ անգործությամբ Փաշինյանը քայլ առ քայլ, հետեւողականորեն խորացնում եւ ամրապնդում է հանրության մի մասի մոտ առանց այն էլ կարծրացած թյուր պատկերացումը, թե օրենքի եւ օրինականության նկատմամբ տարրական հարգանք դրսեւորելը հե՛չ պարտադիր չէ. օրենքը պետք է կատարել այնքանով, որքանով ծառայում է քո շահերին։ Իսկ եթե չի բխում, առավել եւս` հակասում է այդ շահերին, կարելի է հեշտ ու հանգիստ անցնել դրա վրայով։ Լավագույն դեպքում` շրջանցել։

Ավելին`եթե օրենքները «նախորդ իշխանություններն» են ընդունել, կարելի է առհասարակ աչք փակել իրավական այդ կարգավորումների վրա։

Եթե դատավորը, օրինակ, նշանակվել է նախորդ իշխանությունների օրոք, կարելի է թքել դատավորի անփոփոխելիության սահմանադրական դրույթի վրա, մարդկանց վրա «կեղտ բռնել», ազատվել անցանկալի տարրերից ու «ժողովրդի վստահությունը վայելող» մեկին բերել ասպարեզ։ Մի քայլարած կարկառուն ՖԲ իր էջում այդպես էլ գրել էր. բա չե՞ք ասի` ըստ Հրայր Թովմասյանի, ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի աշխատանքից ազատել։

Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում ընդհանրապես «հարց չկա». չե՞ն ուզում հլու-հնազանդ ծառայել «ժողովրդին», բնավորությո՞ւն են ցույց տալիս, խոչընդոտո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանին քավության նոխազ դարձնելու «հանրային պահանջի» իրացմանը, ուրեմն` պետք է «գլխներին տալ», հայտարարել օրենքից դուրս եւ նոր, «հեղափոխական» կազմ ձեւավորել` իրեն ՍԴ նախագահ հռչակած «երկարականջ կենդանու» գլխավորությամբ։

«Երկաթյա» այդ տրամաբանությամբ` Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակել չի կարելի, որովհետեւ դա «ժողովրդի» միջպետական ճանապարհն է, իսկ ահա Նիկոլն ու իր հետ քայլածները լիովին իրավասու էին փակել Երեւանի բոլոր տրանսպորտային զարկերակները եւ կաթվածահար անել մայրաքաղաքը, քանզի «ժողովուրդն» էր այդպես ուզում։

Իջեւանի անտառները հատողներին պետք է խստագույնս պատժել, որովհետեւ անթույլատրելի վարքագիծ են դրսեւորել` քար են նետել ոստիկանների վրա։ Իսկ Մարտի 1-ին Նիկոլի դիրիժորությամբ քարերով, մահակներով, Մոլոտովի կոկտեյլներով ոստիկաններին վրա հարձակված ամբոխն անօրինական ոչինչ չէր անում։ Հակառակը`հերոսաբար կռիվ էր տալիս անօրինականության դեմ, որովհետեւ դա ժողովրդի ոստիկանությունը չէր` ՀՀԿ-ի ոստիկանությունն էր, եւ «տրամագծորեն հակադիր» այդ իրադարձությունների միջեւ զուգահեռ անցկացնելը պարզապես «անբարոյականություն» է։

Բախտներս բերել է, որ Հայաստանն, այնուամենայնիվ, Եվրախորհրդի անդամ է, «նախորդ իշխանությունների» օրոք ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը եւ որոշակի պարտավորություններ, հանձնառություններ է ստանձնել, որոնք մեծագույն ցանկության դեպքում անգամ չենք կարող գրողի ծոցը ուղարկել։ Եթե չվախենային եվրոպական կառույցների, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի բացասական արձագանքից, առանց երկար-բարակ մտածելու այնպես կավերեին տասնամյակների ընթացքում ձեւավորված օրենսդրական դաշտը, որ քարը քարի վրա չէր մնա։

Արդեն դժգոհում են, թե նախկինները «տղա են բերում ժողովրդի կառավարության» վրա` փորձելով պաշտպանել Սահմանադրական դատարանը եւ դատական իշխանությունը թավշյա բեսպրեդելից։ Մոռանում են` ինչպես էին ամիսներ, տարիներ շարունակ նստում նույն եվրոպական կառույցների ականջին` պահանջելով պատժամիջոցներ կիրառել իշխանությունների նկատմամբ, ընդհուպ` զրկել ԵԽԽՎ մանդատից։

Իսկ ամենազավեշտականն այն է, որ եղածը քանդելու, ոտքից գլուխ շուռ տալու, տակնուվրա անելու եւ ավերակների վրա «թագավորելու» այդ մոլուցքը`անհագուրդ ցանկությունը պայմանավորված է բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործոնով. ավելի կենսական խնդիր, նպատակադրում, «հայեցակարգային» ծրագիր չունեն, քան «Քոչարյանին փակելը»։

Այդ հողի վրա արդեն հասցրել են փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սեփական քթից այն կողմ չտեսնող մի խավ կա, որ պատրաստ է Եվրոպական կառույցների հետ համագործակցության վրա էլ խաչ քաշել, միայն թե «պսպղուն» այդ խաղալիքը հանկարծ չխլեն իրենց ձեռքից։

Եվ այնքան հիմնավորապես են խրվել հեղափոխական մառազմի մեջ, որ համառորեն չեն տեսնում ու չեն հասկանում` իրավական բեսպրեդելի այս մթնոլորտը վաղը իրենց դեմ է շուռ գալու։

Ճիշտ այնպես, ինչպես փողոցներ փակելու «թավշյա» պրակտիկան եւ ողջամտության բոլոր սահաններն անցնող անսանձ պոպուլիզմը բումերանգի պես հարվածեց եւ դեռ շարունակելու է տհաճ անակնկալներ մատուցել Փաշինյանին։

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 413 անգամ
Լրահոս
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում #ՈՒՂԻՂ․ «Մոսկվայում ատամները սրած սպասում են Փաշինյանին»․ Վիգեն Հակոբյանը փակագծեր է բացում (video) Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am