Հանցավոր համակարգի համար պատասխանատու սուբյեկտների ցանկը

Հասարակական շրջանակ­ներ, կազմակերպություններ, հանրային տարբեր շերտեր ավելի ու ավելի հաճախ են խո­սում Հայաստանում իշխած հա­մակարգին քաղաքական գնա­հատական տալու անհրաժեշ­տության մասին, հատկապես այն ներքաղաքական զարգա­ցումների համատեքստում, որտեղ նոր իշխանության, այսպես ասած, գլխավոր դիմակայող ու­ժը ոչ թե նոր ընդդիմությունն է, այլ նախկին համակարգը։ Հեղափոխությունից հետո քաղա­քական գնահատականի անհ­րաժեշտությունն իրապես առ­կա է, հաշվի առնելով այն, որ առկա է նախորդ համակարգի ուղղակի հանցավոր բնույթի վերաբերյալ հանրային գերիշխող կարծիք։

Մյուս կողմից, սա­կայն, արդյոք քաղաքական գնահատականն այստեղ լու­ծում է հարցը։ Քաղաքական գնահատականն ինքնին կարող է հնչել, սակայն պետք է հաս­կանալ, թե ինչ իրավական կամ բարոյական հետեւանք պետք է ունենա այն։ Իսկ այստեղ ար­դեն խնդիրը բարդանում է, որովհետեւ առաջանում է այդ հետեւանքի համար անհրա­ժեշտ կոնկրետության հարց՝ նախկին համակարգ ասվածը սահմանելու համար, դրանում եղած բոլոր դետալները գնահատելու համար։

Ինչ սկզբունք­ներով է սահմանազատվելու նախկին համակարգի ոչ միայն շրջանակը, այլ նաեւ դրանում եղածների պատասխանատ­վության աստիճանն ու առաջնայնությունը։ Օրինակ՝ ընտրակեղծարարության մասնակցած ուսուցիչը նախկին համակարգի «զո՞հ» է, թե՞ պատասխանա­տու։ Իսկ այդ հարցին պատաս­խանելն այդքան էլ հեշտ չէ, որովհետեւ փորձենք հասկա­նալ՝ ի՞նչ կլիներ, եթե ամեն ու­սուցիչ իր տեղում դիմադրեր։ Եվ այդպիսի «ուսուցիչները», ամե­նատարբեր բնագավառներում, իսկապես շատ են։

Մյուս կող­մից քաղաքական գնահատա­կան տալ լոկ մի քանի բարձ­րաստիճան անձանց, կնշանա­կի զբաղվել ինքնախաբեու­թյամբ։ Ըստ այդմ, մենք կանգ­նած ենք բավականին լուրջ խնդրի առաջ՝ ո՞րն է մեխանիզ­մը, Հայաստանում առկա է մե­խանիզմների վերաբերյալ լուրջ ճգնաժամ։ Կա համընդհանուր հռետորաբանություն այս կամ այն բանն անել-չանելու վերա­բերյալ, բայց կա այդ անելու եւ չանելու շատ հստակ մեխա­նիզմների ճգնաժամ՝ չի ներկա­յացվում որեւէ հստակ մեխա­նիզմ, ինչպես ընդունված է ասել՝ ճանապարհային քար­տեզ, գնահատման չափանիշ­ներ, սանդղակ եւ այլն։ Դա չի ներկայացնում թե՛ իշխանու­թյունը, թե՛ այլ սեգմենտները, որոնք դժգոհում են, որ իշխա­նությունը չի ներկայացնում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 899 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am