ՌԴ ԳՇ-ի մտահոգությունը Ադրրբեջանի բանակի սպառազինության չափով /լուսանկար/
Ռազմական վերլուծաբանները,ովքեր ռուսական Գլխավոր շտաբին մոտ են կանգնած, հիմնականում քննադատաբար են տրամադրված Մոսկվայի կողմից խոշորամասշտաբ զենք-զինամթերքի վաճառքին Ադրբեջանին: Դրա արդյունքում այսօր շեշտակիորեն խախտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը հօգուտ Բաքվի, ինչը հղի է լրջագույն վտանգավոր հետևանքներով, առաջին հերթին Մոսկվայի համար, քանզի այն դրդում է Ադրբեջանին լայնածավալ գործողությունների՝ դնելով Ռուսաստանի ռազմավարականա դաշնակից Հայաստանին ծանր վիճակի մեջ,կարծում են նրանք:
Զենքի և զինամթերքի որակական ցուցանիշները, որոնք տրամադրվում են Հայաստանին ևԱդրբեջանին վերլուծելով,հետևության են հանգում, որ Ռուսաստանի քաղաքական և ռազմական կառավարման ոլորտներում առաջացել է վտանգավոր հակասություն:
Հայկական և ադրբեջանական բանակների զրահապատ տեխնիկայի տեսակներն ու քանակները, որոնք առկա են Հայաստանում և Ադրբեջանում և ներկայացված են բաց ինֆորմացիոն տարածքներում:
