Ի՞նչ է պատմել Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետած տղամարդը
Hraparak.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած 32-ամյա Հովհաննես Մուրադյանը հոգեկան խնդիրներ ունի, նա 2014թ հաշվառված է Ավանի հոգեբուժարանում: Մեր աղբյուրները հայտնեցին, որ նա իր արարքին «գողտրիկ» բացատրություն է տվել, ասել է, թե տարիներ առաջ Արցախում՝ բանակում, իր եւ ծառայակիցների միջեւ միջադեպ է եղել, ինքը հիշել է այդ մասին եւ փորձել է վրեժխնդիր լինել: Իհարկե, խիստ անհասկանալի է, թե ինչ կապ ունի բանակային տարիների միջադեպը Քոչարյանի հետ: Ընդ որում՝ երիտասարդը իմացել է, որ ուսումնական նռնակ է նետում երկրորդ նախագահի տան ուղղությամբ: Նշենք, որ Հովհաննես Մուրադյանը ամուսնացած չէ, չի աշխատում, մեքենա ունի, որը հոր հետ միասին ժամանակ առ ժամանակ որպես տաքսի են օգտագործում: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում -
