Սահմանադրական դատարանը գրոհով վերցնելու փորձը չստացվեց։ Իշխանությունը ժամանակավոր դադար է վերցնում: Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, Պլան Բ-ն է ծրագրում: ՍԴ-ի դեմ արշավը Փաշինյանը նախաձեռնեց շաբաթներ առաջ, նախ Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստաբան Վահե Գրիգորյանին զոռբայությամբ դարձրեց ՍԴ դատավոր, որն էլ ինքնահռչակվեց նախ ՍԴ նախագահ, ապա հայտարարեց ՍԴ-ում առկա ճգնաժամի մասին, դատավոր-անդամ հակասությունների փաստը: Վահե Գրիգորյանից հետո գործի դրեցին իշխանական ծանր հրետանին, հատկապես Գագիկ Ջհանգիրյանը չէր իջնում եթերներից՝ ճգնելով ապացուցել, որ Վահե Գրիգորյանը ճիշտ է ու ՍԴ անդամները պետք է հրաժարական տան:
Իշխանության գրոհի իրական նպատակը սահմանադրական փոփոխություններն են, անցումը նախագահական համակարգին, որը թույլ կտա Փաշինյանին հավերժացնել իր իշխանությունը, երկու ժամկետ էլ մնալ նախագահի պաշտոնում, այդ պատճառով էլ ՍԴ-ում իր իշխանությունն էր պետք հաստատել, ինչը փորձում էր անել ոչ սահմանադրական ճանապարհով: Նրան չի սթափեցնում ոչ հանրային պարսավանքի հզոր ալիքը, ոչ անաչառ սահմանադրագետ-իրավաբանների գնահատականները: Վենետիկի հանձնաժողովի զեկույցից հետո անգամ Փաշինյանը պնդեց ՍԴ-ի վերաբերյալ իր գնահատականները:
Հարկ է նշել, որ ՍԴ նախագահ ի պատասխան հարցազրույցի շրջանակներում, հնչեցրեց հոդաբաշխ ու հիստերիկությունից զերծ ձևակերպումներ՝ ցույց տալով, որ պոպուլիզմին, դեմագոգիային ու հակաօրինականությանը պետք է հակադրել օրենքը:
Նիկոլ Փաշինյանին հիմա այլ բան չի մնում, քան շանտաժ անել ՍԴ դատավորներին: Շանտաժից բացի՝ Փաշինյանը դիմում է նաև սպառնալիքի։ ՍԴ բոլոր դատավորների ու նրանց բարեկամների դեմ փորձում են գործեր սարքել։ Նպատակը մեկն է՝ բավարարել Փաշինյանի ճաշակով եւ քիմքին հարիր ՍԴ ունենալու ցանկությունը։ ՍԴ-ի պահվածքը, սակայն, ցույց տվեց, որ ՍԴ–ն չի ընկրկելու:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը