Հետհաշվարկը սկսվեց.ընդդիմադիր դաշտն ակտիվանում է

Հայաստանի յոթը կուսակցություններ քննադատական հայտարարություն են տարածել իշխանություննեին ուղղված: «Ազատություն», «Ազգային օրակարգ» «Երկիր ծիրանի» Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Դաշնակցությունը, «Մեկ Հայաստան», Ռամկավար Ազատական կուսակցությունները: Այս կուսակցություններն իշխանություններին թիրախավորել են, հատկապես, դատական իշխանության դեմ վարած քաղաքականության համար: «Քաղաքական իշխանության ուղղակի մասնակցությամբ կազմակերպվում է դատարանների արգելափակում, խոչընդոտվում է դատավորների և փաստաբանների բնականոն աշխատանքը, ճնշում է գործադրվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների վրա: Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան: Այս նպատակով Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն, ըստ էության, պարտադրեց Հանրապետության նախագահին՝ առաջադրել Սահմանադրական դատարանի՝ իշխանության քաղաքական հայացքներն ու գործելաոճը որդեգրած դատավորի թեկնածու, որն իր ընտրության հաջորդ օրն իսկ ինքն իրեն ապօրինաբար հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ»,-  ասվում է հայտարարությամբ:

Այս կուսակցություններն արձանագրել են նաեւ, որ դատական համակարգի նվաճման քաղաքական այս ծրագրի իրագործմանը լծվել են նաև իշխանամերձ մամուլն ու փորձագիտական ուղղորդվող մի շրջանակ, որն առանց հստակ հայեցակարգի, առաջ է քաշում և փորձում դատական բարեփոխումների քաղաքական օրակարգը փոխարինել ոչ իրատեսական, երկրի իրավական անվտանգությանը սպառնացող գաղափարներով` ներառյալ անցումային արդարադատությունը, դատավորների համատարած վեթինգը, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը: «Վերոհիշյալ գործողությունները հարվածում են նաև Հայաստանի միջազգային հեղինակությանը, հակասում են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին և խաթարում մեր պետականության հիմքերը» :

Ըստ այդմ,պահանջում են՝ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից, նախաձեռնել դատական համակարգի համապարփակ բարեփոխումների փաթեթի մշակում հանրապետության նախագահից՝ որպես պետության գլուխ և Սահմանադրության պահպանմանը հետևող անաչառ և բացառապես համապետական ու համազգային շահերով առաջնորդվող բարձրագույն պաշտոնատար անձ, ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին՝ դատական իշխանության շուրջ ստեղծված լարված մթնոլորտը լիցքաթափելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, դատարանների և դատավորների` ներառյալ Սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքը խաթարող գործընթացները կասեցնելու, արդարադատություն իրականացնելիս նրանց անկախությունը երաշխավորող սահմանադրական նորմերի ամբողջական ապահովման նպատակով:

Դիմում են նաեւ քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և երկրի ապագայով մտահոգված մեր հայրենակիցներին՝ մերժել իրավական պետության կայացմանը խոչընդոտող գործողությունները: Քաղաքական կոնսոլիդացիայի նման դրսեւորումը թավշյա հեղափոխությունից հետո թերեւս առաջին անգամն է: Շուրջ մեկ տարի է Հայաստանում, ըստ ամենայնի, փնտրվում է ընդդիմություն, մի այնպիսի ուժը, որն իշխանությանը կոնստրուկտիվ քննադատության կենթարկվի: Խորհրդարանական ուժերը նախընտրական իրենց քարոզարշավն էլ տարան այն լույսի ներքո, որ աջակցել են հեղափոխությանը, եղել են ժողովրդի կողքին , ու ըստ էության որեւէ ուժ, որը կդառնար իշխանության քննադատ, չհայտնվեց Ազգային ժողովում: Թերեւս դա պայմանավորված էր նաեւ հանրային տրամադրություններով, կատարվել էր շատերի երազանքը, նախկինները հեռացել էին ու դրանից հետո պետք է սրբադասել հեղափոխության լիդերին՝ Նիկոլ Փաշինյանին: Այս ամենը տեսնում էին նախեւառաջ քաղաքական ուժերը, որոնք չէին համարձակվում իշխանությանն ասել՝ աչքիդ վերեւը հոնք կա:

Ընդամենը մեկ տարի անց իշխանության վարկանիշն այնքան անկում է ապրել, որ արդեն ձեւավորվում է ընդդիմադիր բեւեռ: Ընդ որում՝ ուշագրավ կազմում, չկան ոչ խորհրդարանականները, հատկապես Լուսավոր Հայաստանը, այն պարագայում, երբ մեր տեղեկություններով բանակցել են նրանց հետ ու Էդմոն Մարուքյանն էլ հրապարակային հայտարարել է, թե դատավորների դեմ սկսված գործընթացը հակաօրինական է, որ ՍԴ-ում էլ չկա ճգնաժամ: Հետաքրքիր է՝ ինչն էր խանգարում միանալ այս հայտարարությանը: Պատճառն այն է, որ քաղաքական դաշտն ըստ էության հստակ բեւեռների է բաժանվում եւ խորհրդարանականները չեն կարող առանց Փաշինյանի թույլտվության հայտնվել հակադիր բեւեռում, ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ էր: Նա էր որոշում, թե որ ընդդիմադիրը որ պահին որտեղ պիտի խաղա, սոված է, թե կուշտ… Մյուս կողմից ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի բացակայությունը այս բեւեռից Նիկոլ Փաշինյանին զրկում է մանեւրից եւ ասելու, որ իր դեմ հակահեղափոխական ուժերն են նորից դուրս եկել; Ինչ վերաբերում է հայտարարության բովանդակությանը, այն առավել քան օրինաչափ է: Հայաստանում ցանկացած մտածող քաղաքացի է հասկանում, որ հակաիրավական ճանապարհով իշխանություն կառուցելը ավելի վտանգավոր է, քան թալանն ու կոռուպցիան: Միայն թե դժվար իրավասու մարմինները, որոնց կոչ է ուղղված դրանից հետեւություն անեն:

Նիկոլ Փաշինյանը այլեւս դառնում է անկառավարելի եւ դժվար է կանխատեսել, թե որ պահին, նա ինչ կանի, իսկ Արմեն Սարգսյանը տուրիստի կարգավիճակ ունի, եթե նույնիսկ Հայաստանում է , ապա կամ երեխաների հետ պաղպաղակ պետք է ուտի, կամ քոչարի պարի:

Անի Սահակյան

դիտվել է 2103 անգամ
Լրահոս
ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում #ՈՒՂԻՂ․ «Մոսկվայում ատամները սրած սպասում են Փաշինյանին»․ Վիգեն Հակոբյանը փակագծեր է բացում (video) Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am