Հայաստանի հանդեպ ԵՄ հիմնարար շրջադարձը. դեսպանի կարծի՞ք, թե նոր իրողություն

Ժամանակը գրում է.Հայաստանում Եվրամիու­թյան դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ պատ­րաստ են ֆինանսական աջակ­ցություն ցուցաբերել Հայաստանում դատական բարեփո­խումների գործընթացին: Դես­պանի խոսքերով՝ քննարկվում է կամ երկարաժամկետ բյուջետային աջակցության տարբե­րակը՝ մի քանի տարի ծրագրով, կամ կարճաժամկետ ֆինանսա­կան աջակցության տարբերա­կը: Միաժամանակ նա հայտա­րարել է, որ Եվրամիությունը Հայաստանին չի պարտադրում դատական ռեֆորմի որեւէ մո­դել: Հայտնի է, որ վարչապետ Փաշինյանը դատական ռեֆորմ իրականացնելու ֆինանսական աջակցության տեսանկյունից ակնկալիք է արտահայտել՝ կապված դատավորների բարձր աշխատավարձի հետ: Նա շաբաթներ առաջ հայտա­րարել է, որ եվրոպական գոր­ծընկերներին առաջարկել են օգնել աշխատավարձային վճա­րումների ֆինանսական օժան­դակության հարցում՝ դիտարկե­լով բարձր աշխատավարձը դա­տական անկախության երաշ­խիքներից մեկը:

Արդյո՞ք Պյոտր Սվիտալսկին խոսելով օժանդակության պատրաստականության մա­սին, նկատի ունի հենց այդ հան­գամանքը: Մյուս կողմից, եթե նա խոսում է որեւէ մոդել չպար­տագրելու մասին, արդյո՞ք նկա­տի ունի, որ Եվրոպան պատ­րաստ է օժանդակել առանց, այսպես ասած, իր մոդելային պատկերացումները պարտադրելու: Սա իրապես լուրջ խնդիր է երկու առումով: Նախ, երբ խո­սում ենք Հայաստանում անկախ արդարադատության մասին, ապա դա պետք է ենթադրի ոչ միայն ձայաստանի գործադիր եւ օրենսդիր, կամ որեւէ իշխա­նությունից անկախ, այլ նաեւ որեւէ միջազգային սուբյեկտից անկախ դատական համա­կարգ: Ըստ այդմ, եթե Հայաս­տանի դատական համակարգը պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց լինի եվրոպական որեւէ պայմանի ենթակայու­թյան ներքո, ապա սա ոչ միայն դատական, այլ ընդհանրապես նաեւ քաղաքական լրջագույն խնդիր է նոր Հայաստանի հա­մար, որը շղթայական ազդեցու­թյամբ բերելու է խորքային ռե­գիոնալ եւ աշխարհաքաղաքական խնդիրների, այդ թվում Նա­եւ Եվրամիության կամ առն­վազն ԵՄ մի շարք կարեւոր պե­տությունների համար:

Ըստ այդմ, եթե դեսպան Սվիտալսկու երկու հայտարարու­թյունները, որ պատրաստ են օժանդակել, միաժամանակ չեն ցանկանում որեւէ մոդել պար­տադրել, այսպես ասած՝ միա­սայր են իմաստով եւ խնդրի ընդգրկումով, ապա սա կարող է լինել միանգամայն ողջունելի եւ նշանակալից մոտեցում: Եվ այստեղ է նաեւ երկրորդ կարե­ւոր հանգամանքը: Մոտ երկու տասնամյակ Եվրամիությունը Հայաստանի հետ աշխատել է հենց մոդելային ներդրման գերակայությամբ եւ դրա թե´ զուտ ոլորտային, թե´ քաղաքական էֆեկտիվության գրեթե զրոյականությունը ակնառու էր ասոցացման գործընթացը անփա­ռունակ տապալման տեսքով, որն ինքը ընդամենը հետեւանք էր: Եվ մոդելային գերակայու­թյան սկզբունքի անարդյունավետության պատճառը լոկ այն չէր, որ իշխանությունը Հայաստանում կոռումպացված էր եւ ոչ լեգիտիմ: Ի վերջո, անգամ լիո­վին հակառակի պարագայում, կամ հանրային, սոցիալ-հոգե- բանական իրողություններ, որոնք բացառում են մոդելային ունիվերսիֆիկացիան, մոդելնե­րի հանրային ադապտացիան, փոխարենը, կամա թե ակամա, խթանում տարաբնույթ մանի­պուլյացիաների դաշտը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Մրցանակային «եղբայրություն»… հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին «Փչացած հեռախոս» աշխատողներին Լույսի առկայծում՝ մեծ խավարում. Սուրեն Սուրենյանց Իրանն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները․ իրանագետ Պաշտոնական․ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Հայաստանը պոտենցիալ երկիր-դրախտավայրից վերածվել է երկիր-կալանավայրի. Լիլիթ Բլեյան Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը» Փրկել են 24-ամյա աղջկա կյանքը Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ Արարատի մարզում 47 ընտանիք դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել Տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց․ իրականացվում է ապօրինի գաղտնալսում․ Աշոտյան ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը․ Առաքելյան Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին «Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները Թուրքիան կմասնակցի Գերմանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Եթե կալшնքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան Մրցանակդ բարով վայելես
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am