Հանրայինը հիմա էլ Նիկոլի ու Պետրոսի դուքանն է

Հետհեղափոխական Հայաստանի հանրային կյանքը դիտարժան փուլ է թևակոխում: Ամեն ինչ ստացվում է ավելի վատ, քան պետք էր կամ կարող էր լինել: Մասնավորապես

Հանրային հեռուստաընկերության բովանդակությունը կարող էր սկզբունքորեն գոնե մի քիչ թոթափել նախկինից ժառանգած բևեռացվածությունը և վերջապես դառնալ հանրային կյանքի կարևոր իրադարձություններն ու հանրության բոլոր շերտերի տեսակետն արտացոլող լրատվամիջոց: 

100 տոկոսով հարկատուներիս հաշվին այս լրատվամիջոցը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է մնալ գործադիր իշխանության կցորդ. միակ բանը, որ փոխվել է, առաջնորդի անուն-ազգանունն ու դեմքն է՝ Սերժ Սարգսյանի դժգոհ դեմքի փոխարեն՝ մենք այսօր Հանրայինի լրատվական թողարկումների 70 և ավել տոկոս նյութերում տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի թրաշը: Հանրային հեռուստաընկերության գլխավոր գործառույթներից մեկը, անշուշտ, իշխանության գործունեության լուսաբանումն է: Բայց իշխանությունը միայն կառավարությունը չէ, խնդիրը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը կազմված է երեք հավասարազոր թևերից՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանություն: Հետևաբար հանրային կոչվող հեռուստաընկերությունը պարտավոր է երեք իշխանության երեք թևերի գործունեությունը լուսաբանել հավասարաչափ:
Բայց Հանրայինը լուսաբանում է կա՛մ Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ այցերը, կա՛մ էլ Փաշինյանի՝ այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցները՝ դրանք մաս-մաս կամ ամբողջական վերաթողարկելով սեփական եթերում: Իսկ, օրինակ, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցին, որտեղ նա ներկայացնում էր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հանրային լարվածության հետ կապված մասնագիտական կարևոր պարզաբանումներ, Հանրայինն ընդհանրապես չանդրադարձավ:
Նիոկոլ Փաշինյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո, որտեղ նա քաղաքական ծայրահեղ գնահատականներ հնչեցրեց դատական համակարգի և մասնավորապես Սահմանադրական դատարանի և նրա նախագահի հասցեին, և որը Հանրայինի եթերում լայնորեն թմբկահարվեց, մասնագիտական պարտադիր պահանջ էր՝ ներկայացնել նաև երկրորդ կողմի, այսինքն՝ ՍԴ-ի դիրքորոշումը: Հանրային հեռուստաընկերության եթերում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցի մասին անգամ հիշատակում չեղավ, իսկ այդ հարցազրույցում, ՍԴ-ի նախագահը մասնագիտական պարզաբանումներով հակադարձեց վարչապետի կողմից ՍԴ-ի և իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:Բայց դրանք Հանրայինի հեռուստադիտողին չփոխանցվեց:

Ստացվում է, որ Հանրային հեռուստաընկերությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրայինի լրատվական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանի հոր դուքանն է՝ ում ուզում են, եթեր են տրամադրում, ում հետ չեն ուզում կամ էլ ում հետ խնդիր ունեն, չեն տրամադրում: Նիկոլն ու Պետրոսը թքած ունեն, որ խոսքը երկրի դատական իշխանության բարձրագույն մարմնի և նրա ղեկավարի մասին է: Նույն ձևով արդեն ամիսներ շարունակ խոսվում է դատավորների վեթինգի մասին, բայց իրենք՝ դատավորները, գոնե Հանրայինի եթերում հնարավորություն չեն ստացել՝ ներկայացնել իրենց մոտեցումը այս հարցերի մասին: Երկրի վարչապետը դատավորների մասին խոսելիս օգտագործում է վնգստալ արտահայտությունը, իսկ որևէ դատավոր այդ առնչությամբ անգամ գնահատական չի հնչեցնում:
Երկրի վարչապետը Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրում է ՍԴ-ն՝ որպես բուդկա, սեփականաշնորհելու մեջ, իսկ ՍԴ նախագահի հակադարձումն ու պարզաբանումը Հ1-ի եթերում տեղ չի գտնում: Ինչ է սա, եթե ոչ բռնապետության քարոզչամեքենա:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3304 անգամ
Լրահոս
Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա․ Արմեն Աշոտյան Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) «Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիներն իրենց պահանջները վերածում են սպառնալիքի․ Աբրահամյան Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումը Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ Թանդիլյան Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am