Խիարը նորից թարս է բուսնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած այցից տպավորություների տակ գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ նշելով, որ աշխատունակ մարդիկ պետք է աշխատեն և ոչ թե հույսը դնեն հումանիտար օգնության վրա.

«Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազամաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում:
Մենք միկրոբիզնեսը ազատում ենք հարկերից, հոգում ենք մինչեւ 18 տարեկանների, սոցիալապես անապահովների, ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամների կենսական առողջապահական կարիքները, շուտով ընտանեկան նպաստի համակարգը կվերափոխենք այնպես, որ երեխա ունեցող ընտանիքը ոչ մի կերպ չի զրկվի նպաստից եւ աշխատելու, եկամուտ ստանալու հնարավորություն կստանա: Մենք արտոնյալ վարկավորման տասնյակ ծրագրեր ենք իրականացնում, մենք ասում ենք, որ ոչ մի սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնա բուհից, մենք պատրաստվում ենք կատարել աղետի գոտու բնակիչների նկատմամբ պետության ունեցած բոլոր պարտավորությունները:
Մնացած հոգսերը ամեն ընտանիք ինքը պետք է հոգա իր օրինական աշխատանքով: Եւ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք:
Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում են նրան պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին»,– գրել է Փաշինյանը:
Դրանից առաջ Շիրակում «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ավարտից հետո նրան մոտեցել է մի կին՝ խնդրելով օգնել իրեն ու իր 5 երեխաներին։
Նրա խոսքով՝ մեծ տղան ապրիլյան պատերազմի մասնակից է, բանակից 2 տարի առաջ է եկել: Բանակից վերադարձած որդին պիտի գնա Ռուսաստան՝ աշխատելու, որովհետև Հայաստանում չկա հարմար գումարով աշխատանք: Աղջիկն ավարտել է ուսումնական հաստատությունը և նույնպես պատրաստվում է աշխատել, մյուս որդին պետք է զորակոչվի բանակ, իսկ մնացած երկուսը անչափահաս են, և իրենք ունեն տան վերանորոգման կարիք՝ տանը ապրելու պայմաններ չկան. «2 տարի է՝ սոսկալի վիճակում էինք»,- ասել է կինը:

Այս պատասխանները հունից հանել են Նիկոլ Փաշինյանին, նախ նա զայրացել է, որ բանակից վերադարձած տղան Հայաստանում աշխատելու փոխարեն ուզում է գնալ արտատգնա աշխատանքի. «Հասուն տղա ա, պետք ա աշխատի, հերիք ա, իմ տղան էլ ա բանակում»,- քաղաքացուն հանդիմանել է Նիկոլ Փաշինյանը: «Ես 5 երեխա ունեմ, դուք պարտավոր եք օգնել բազմազավակ մորը»,– իր հերթին Փաշինյանին արձագանքել է կինը։
Դեռ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ այն ժամանակ
ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ մոտավորապես նույն բանն էր ասում մեկ այլ քաղաքացու:
Երբ Մովսեսի բնակիչը բողոքեց, թե «գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են», Սերժ Սարգսյանը նախ տարակուսեց, թե ինքն ի՞նչ մեղք ունի, հետո էլ, արձագանքելով տավուշեցու՝ «Գյուղում զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա» խոսքին, հայտարարեց. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»:
Մովսես գյուղում վերանորոգված մշակույթի պալատ, մանկապարտեզ կար, բայց վերանորոգված մանկապարտեզում ընդամենը 12 երեխա, դպրոցում՝ նույնպես: Սերժ Սարգսյանի և տարեց տավուշեցու երկխոսությունն այն ժամանակ լայն արձագանք գտավ ԶԼՄ-ներում, քննադատում էին, թե նախկին նախագահը պատկերացում չունի քաղաքացու խնդիրներից:
Փաստորեն, խիարը նորից թարս է աճում, այսօրվա ղեկավարը և նույնպես այն կարծիքն է, որ երկրում աշխատանքի խնդիր չկա, որ մարդը կարող է աշխատելով նորմալ ապրել ու նվազագույն պահանջները հոգալ: Բազմազավակ գյումրեցի տիկնոջ հետ երկխոսությունը հենց այդ մասին էր: Փաստորեն քաղաքացու հետ շփման առումով իրավիճակն ամենևին էլ չի փոխվել, թեև երկրում թավշյա և սիրո հեղափոխություն է կատարվել, և հեղափոխության սիրառատ օրերին Փաշինյանը խոստանում էր, որ ՀՀ քաղաքացին ապրելու է երջանիկ Հայաստանում: Ավելին, նա անգամ հավատացնում էր, թե մենք և մեր երեխաներն արդեն իսկ ապրում ենք երջանիկ Հայաստանում: Տեսնես գյումրեցի կինն ու տավուշեցի տարեց մարդը հիմա իրենց որքանո՞վ են երջանիկ համարում:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 4739 անգամ
Լրահոս
Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am