Արցախի հարցով կզբաղվի հենց Պուտինը

Ռուսական «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն կնպաստեն Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններում փոխզիջումների ձեռք բերմանը, որոնք կմեկնարկեն մոտակա օրերին: Այս մասին թերթին հայտնել է դիվանագիտական շրջանակներում նրա աղբյուրը: Հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է փոխզիջումների անհրաժեշտության հարցում անձամբ համոզել երկու կողմերի քաղաքական գործիչներին, քանի որ կողմերից ոչ մեկն էլ պատրաստ չէ զիջել: Աղբյուրը հայտարարել է. «Հենց խոսքը վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցմանը, երկու կողմերն էլ պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ: Սակայն միանգամից հիշատակվում են փոխադարձ հավակնությունները (դժգոհությունները), և տարածքային հարցը դառնում է անլուծելի: Սպասվում են ծանր բանակցություններ, և այստեղ առանց Ռուսաստանի գործը գլուխ չես բերի: Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանին վերադարձվի տարածքի մի մասը, հակամարտության գոտում մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականները, ու օրինականացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումն ու տնտեսական կապերի վերականգնումը), իսկ հետո, երբ կրքերը հանդարտվեն, անցկացնել տարածաշրջանի պատկանելության մասին հանրաքվե: Սակայն կողմերից ոչ մեկն էլ չի ցանկանում համաձայնել այդ ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի հօգուտ իրեն: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար ռազմավարական գործընկերներ են, և նա կարգավորման բոլոր փուլերում էլ արել է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի կողմերին տրամադրի խաղաղ կարգավորման ու բացառի հակամարտելը: Դժվար է որևէ կանխատեսում անել, սակայն թշնամական գործողությունների դադարեցումը, անվստահության հաղթահարումը և գլխավորը՝ բանակցային գործընթացը տեղից առաջ մղելու փոխադարձ ցանկությունն արդեն կլինեն զգալի առաջընթաց»: Ոչ վաղ անցյալում Պուտինը «ուղիղ գծով» շփման ժամանակ հայտարարեց, որ Մոսկվան շարունակելու է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերը՝ ինչպես միջազգային կառույցների շրջանակներում, այնպես էլ երկկողմ կարգով:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am