Ժնեւում միջսիրիական բանակցությունները կշարունակվեն

 Ժնեւում միջսիրիական բանակցությունները կշարունակվեն, չնայած այն բանին, որ ընդդիմադիր Բանակցությունների բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչները հայտարարել են, թե որոշել են դադար վերցնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի միջնորդությամբ Շվեյցարիայում ընթացող բանակցություններում:

Պաշտոնապես բանակցությունների փուլը չի չեղարկվել, ինչպես դա արդեն տեղի է ունեցել տարեսկզբին, սակայն ԲԲԿ-ի պատվիրակները որոշել են չլքել հյուրանոցը եւ ՄԱԿ-ի հանձնակատարի հետ երկխոսություն չվարել Ազգերի պալատում՝ Ժնեւում ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքի կենտրոնակայանում: Նրանք պատրաստ են այս դիրքը բռնել, քանի դեռ կառավարական ուժերը չեն դադարեցնի հարձակումը, այդ թվում՝ Հալեպի վրա, ինչպես նաեւ չեն սկսի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի դրույթները:

«ԲԲԿ-ն բանակցություններին մասնակցությունը կվերսկսի հետեւյալ պայմաններով՝ հումանիտար մուտքի, թշնամական գործողությունների դադարեցման ռեժիմի ապահովում, կալանավորված անձանց ազատում»,- ապրիլի 18-ի երեկոյան լրագրողներին ասել է ԲԲԿ-ի անդամ Մոնզեր Մանհուսը: Ընդսմին նա հավելել է, որ ընդդիմադիրները մտադիր չեն արագորեն հրաժարվել իրենց պահանջներից: «Դադարը կշարունակվի, քանի դեռ պայմանները չեն կատարվել»,- ասել է նա: Դե Միստուրան ինքը հորդորել է լրագրողներին՝ դրամայի չվերածել իրադրությունը, հայտարարելով, որ թեեւ ԲԲԿ-ի ընդդիմադիրները չեն հայտնվի ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանում, նրանց հետ տեխնիկական կոնսուլտացիաները կշարունակվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:  

դիտվել է 57 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am