«Հայրենիքի պաշտպանության շահարկումը սրբապղծություն է, դավաճանություն...»

Ուղիղ երկու շաբաթ է «Հայոց Արծիվներ» ջոկատը գտնվում է Արցախի հարավ-արևելյան շրջանում: Կապ հաստատեցինք ջոկատի հրամանատար, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հետ: -Պարո՛ն Ասրյան, ինչպե՞ս են իրենց զգում Հայոց Արծիվները, և այս պահին ի՞նչ է կատարվում Արցախի հարավային սահմանագծում: -Ինչպես միշտ «Հայոց Արծիվները» գտնվում է բարձր պատրաստակամության մեջ, այսինքն ջոկատի բոլոր տղաները, իմ գլխավորությամբ, ի սկզբանէ տրամադրված են մարտական ոգով, ապրում են ազգային բանակի ողջ կանոնակարգին համաձայն, խստագույնս պահպանում են ջոկատի ներքին և արտաքին կարգ ու կանոնը, որն ինձ համար գերակա է, ինչպես նաև Պաշտպանության գլխավոր հրամանատարական կազմի կողմից իմ ջոկատի առջև դրված մարտական խնդիրն իրականացնում ենք մեծ պատասխանատվությամբ և անթերի: Ավելին, անձամբ ինքս շատ լավ գիտակցում եմ, որ պատերազմի հաղթանակի գրավականը պատերազմի ընթացքն է, և յուրաքանչյուր ջոկատի հրամանատար պետք է պարտադիր պահպանի այն ընթացքը, որն ինքը սկսել է, ինչն էլ պարտադիր իրականացնոմ եմ ես: Ինչ վերաբերում է նրան, թե այս պահին ինչ է կատարվում Արցախի հարավային սահամանագծում, նշեմ միայն, որ և՛ Արցախի ու Հայաստանի Ադրբեջանի հետ սահմանագծի ողջ երկայնքի, և՛ Հայաստանի ու Արցախի բնակիչների անվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է, և, բնականաբար, շնորհիվ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, Հայոց նախագահ Սերժ Սարգսյանի իմաստուն որոշումների, Պաշտպանության բարձրագույն ղեկավարության պրոֆեսիոնալ ծառայության, ազգային բանակի ողջ սպայական կազմի ու զինվորների անձնուրացության շնորհիվ: Պարտադիր ուզում եմ նշել նաև բոլոր կամավորական ջոկատներին, որոնց նվիրվածությունը Հայրենիքի պաշտպանությանը անգնահատելի է: Առիթից օգտվելով ուզում եմ մարտական կոչս ուղղել իմ հայրենապահ ժողովրդին և ասել, որ խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված ադրբեջանցին նույն վախկոտ թուրքն է, ով, ինչպես 90-ականներին է փախչել հերոս հայորդիների առջևից, այնպես էլ հիմա է փախչում 18 տարին բոլորած քաջասիրտ ու ծնողապաշտ հայորդիների առջևից: Ավելին, այսօր, քան երբևէ օրհասական է, որ Երկիր մոլորակում բնակվող յուրաքանչյուր հայ ընտանիք համախմբվի միասնության տանիքի տակ. միշտ լինի ազգային բանակի և Հայոց նախագահի կողքին. այդժամ մենք ազգովի կլինենք ավելի՛ ուժեղ, ավելի՛ միասնական, անկասելի ու անպարտելի: Միաժամանակ ուզում եմ զգուշացնել հայկական անուն ազգանուն կրող այն բոլոր թյուրիմացություններին, ովքեր Հայաստանի և Արցախի սահմանագծի վրա ադրբեջանցիների կողմից կազմակերպված ցանկացած ոտնձգության ժամանակ առիթից օգտվելով փորձում են իրենց լոբինգն ու ռեկլամն ապահովել, թո՛ղ գիտակցեն, որ Հայրենիքի պաշտպանության շահարկումը սրբապղծություն է, դավաճանություն…:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am