Պատերին ծեփել «մինուճարին»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող, նրան ազատություն շնորհած Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը մեր իշխանության եւ դատական համակարգի նկատմամբ ունեցած ամոթալի դիրքորոշման ապացույցն է։

Հիշեցնենք, որ խուզարկության արդյունքում ինչպես պարզվեց ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ։ Խուզարկություն է իրականացվել ոչ միայն Դավիթ Գրիգորյանի, այլեւ նրա օգնականի եւ գործավարի աշխատասենյակներում եւ առգրավվել նրանց համակարգիչները։ Արդյունքում ըստ Մելիքյանի՝ կազմալուծվել է դատավորի գրասենյակի աշխատանքը եւ խոչընդոտվել արդարադատության իրականացմանը։ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն եւ առգրավումներ կատարելու համար դատախազությունը նոր շունչ է հաղորդել շուրջ մեկ տարվա վաղեմության հաղորդմանը։ Ընդ որում «Փաստինֆոյի» տեղեկություններով՝ տվյալ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը նախկինում մերժվել էր, դատախազության կողմից էլ օրինականությունը ստուգվել, բայց հունիսի վերջերին որոշել են փոխել դիրքորոշումը։

Կասկած չկա, որ դատավորի նկատմամբ այս հետապնդումը բացառապես քաղաքական դրդապատճառ ունի եւ պայմանավորված է բացառապես Քոչարյանի գործի քննությամբ։ Պրոսեցը դեռ ընթացքի մեջ է, բայց կատարվածից կարելի է մի քանի հետեւություններ անել։

Առաջին՝ պարզվեց, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի որակումներից անդին իրականությունն այնպիսին է, որտեղ կան ազատ կարծիք ունեցող, ինքնուրույն դատավորներ, որոնք չեն վախենում իշխանական ճնշումներից ու կայացնում են զուտ իրավական որոշումներ, ինչպիսին Քոչարյանին Արցախի նախագահների երաշխավորությամբ ազատ արձակելն էր։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այս փաստը կարող էր օգտագործել սեփական փիառ շահերի համար՝ հայտարարելով, որ դատական իշխանությունն այնքան անկախ է, որ նրանց աշխատանքին կա զրո միջամտություն, ու այդ ամենի արդյունքում է, որ դատավորները կարող են ազատ որոշումներ կայացնել։ Սակայն բռնապետական համակարգերում առաջնորդներին ոչ փիառն է հետաքրքրում, ոչ էլ նման ձեւական բաներ, նրանք անում են այն, ինչ իրենց է հարմար։ Իսկ Փաշինյանը այս դատավորի աղմկահարույց որոշումից հետո նախընտրեց հակասահմանադրական, հակաիրավական ճանապարհը։ Դատարանների մուտքերը պաշարելու կոչով հանդես եկավ ու դատավորներին սպառնաց վեթթինգով։

Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն ժամանակին Չինաստանի հայտնի ղեկավար Դեն Սյաոպինի մասին մի առիթով ասել է, որ վերջինս մնում է ամենատաղանդավոր առաջնորդներից մեկը նրա համար, որ 74 տարեկան հասակում անգամ պատրաստ էր իր կարծիքին հակադիր կարծիք լսել , եւ եթե այն համոզիչ ներկայացվեր, փոխել սեփական կարծիքը։
Սա է լայնախոհ առաջնորդի, պետական մտածողի կարեւոր առաքինությունը։ Ոչ թե անձնական վրեժխնդրության ու քաղաքական ամբիցիաների պատճառով հետապնդում սկսել դատավորի նկատմամբ։

Երբ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ ինքը դատավորների վրա ազդեցություն չի ունենում, չի միջնորդում, հընթացս պարծենում՝ ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի, դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կատարվածից հետո այլեւս նման դատավոր չի մնա եւ ինքնաբերաբար կկատարեն վարչապետահաճո որոշումներ՝ խուսափելու համար հետապնդումից։

Այսքանից հետո ինչպես համեմատություն չանել Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ, ինչով է նա Սարգսյանից լավը, եթե իր իշխանության ժամանակ էլ նույն ձեռագիրն էր գործում։

Անի Սահակյան

դիտվել է 4184 անգամ
Լրահոս
ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում #ՈՒՂԻՂ․ «Մոսկվայում ատամները սրած սպասում են Փաշինյանին»․ Վիգեն Հակոբյանը փակագծեր է բացում (video) Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am