Ընտրակեղծարարների հրամանատարները. ժամանակն է, որ ընտրակաշառք բաժանողը նույնականացվի հայհոյանքի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարիներ շարունակ հայ հանրությանը թվացել է, թե մեր երկրին սպառնացող հիմնական վտանգը մեր հարեւան թշնամի պետությունն է, որը մշտապես սպառնում է մեզ: Սակայն այսօրվա իրողությունը ցույց է տալիս, որ արտաքին թշնամուց մենք կարողանում ենք պաշտպանվել, քանի որ մեր զավակներն իրենց կյանքն են զոհում: Բայց կա մարդկանց մի խումբ, որը պատրաստ է այդ նույն զինվորներին, նրանց ընտանիքներին նսեմացնել` զրկելով ապագայի նկատմամբ հույսից: Ավելին՝ նրանք դա անում են նաեւ այս ճակատագրական օրերին, երբ իրականում քաղաքացիներին հուսահատության տանելու ո՛չ ժամանակ եւ ո՛չ էլ ռեսուրս այլեւս չունենք: Այս կիրակի Հրազդանում եւ Թալինում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ, որոնցում, ըստ տեղացիների, գործող ՀՀԿ-ական քաղաքապետերի հաղթանակն ապահովելու համար տոտալ ընտրակաշառք է բաժանվել: Նկարում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանն է, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (բուլկի Արամ), ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Առաջին երեքին կիրակի օրը լրագրողները տեսագրել են Հրազդանում, եւ ըստ լուրերի՝ հենց նրանք են եղել այդ քաղաքի ընտրակեղծարարների հրամանատարները: Իսկ ինչ վերաբերվում է Կամո Արեյանին, նա էլ Թալին է «գործուղված» եղել նույն նպատակով, որ հանկարծ ընտրողները չհամարձակվեն ինքնուրույն ընտրություն կատարել: Այսինքն՝ կյանքը կրկին անգամ ապացուցում է, որ ընտրակեղծարարը՝ սկսած հրահանգներ տվող բարձրաստիճան պաշտոնյայից, վերջացրած թաղային խուժանով, որը զբաղվում է ընտրողներին տեղերում ընտրակաշառք բաժանելով եւ նրանց տեղամասեր «բերման ենթարկելով», անհայրենիք, անբարոյական եւ մարդկային բոլոր որակներից զուրկ արարածներ են: Ժամանակն է, որ ընտրակեղծարարը, ընտրակաշառք բաժանողը նույնականացվեն հայհոյանքի հետ: Այսինքն՝ եթե որեւէ մեկին ցանկանում ես ամենավերջին հայհոյանքը տալ, ապա նրան կարող ես ասել, որ դու ընտրակեղծարար ես կամ ընտրակաշառք բաժանող, եւ դրանով ամեն ինչ ասված է: «Չկա հրեշ, որ կարողանար գերազանցել անհայրենասերին, որը հոգեբանորեն անտարբեր է դեպի երկիրն ու ժողովուրդը». Գարեգին Նժդեհ»: Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am