Ուժայինները խառնվեցին. Կրքերը չեն հանդարտվում

«Դավիթ Գարեջի» վրացական վանական համալիրի շուրջ կրքերը կրկին բորբոքվել են. Բաքուն հարևան Թբիլիսիից պարզաբանումներ է պահանջում: Ադրբեջանի հետ 446կմ ընդհանուր սահմանի մեկ երրորդ մասը կազմող և տասնյակ պատմական հուշարձաններ ներառող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ իրավիճակը նախօրեին կրկին սրվել է, երբ ադրբեջանցի սահմանապահները հեռացրել են համալիրում գտնվող բոլոր սրբապատկերները և փոխանցել դրանք Վրաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներին:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը պնդել է, որ վանական համալիրը գտնվում է Ադրբեջանի տարածքում և այնտեղ սրբապատկերներ լինել չեն կարող: Միջադեպից հետո «Դավիթ-Գարեջի» են ժամանել վրացական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` պարեկություն սահմանելով վանական համալիրի հարևանությամբ:

Մինչ այդ՝ սահմանապահների գործողություններն ուղեկցվել են տեղացիների հետ բախումներով: Ըստ համացանցում տարածված տեսանյութերի համալիրի հարևանությամբ բնակվող վրացիները փորձել են կանխել ադրբեջանական ուժայինների կողմից սրբապատկերների տարհանումը՝ հնչեցնելով հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ:

Միջադեպի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով տեղում հերթապահող ակտիվիստներին, տեղացիներին զերծ մնալ իրավիճակը սրելուց և թույլ տալ մասնագետներին զբաղվել իրավիճակի հանգուցալուծմամբ: Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները արտգործնախարարություն են կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին և բացատրություններ պահանջել ադրբեջանցի սահմանապահներին վիրավորելու միջադեպի կապակցությամբ: Ադրբեջանական կողմը, սակայն, չի պարզաբանում՝ ինչու են տարհանվել սրբապատկերները:

«Ցավով նշում ենք, որ նման գործողությունները հակասում են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ոգուն և տեղի ունեցածը գնահատում ենք սադրանք, որն ուղղված է երկու երկրների միջև հակասություններ առաջացնելուն», - ասված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարությունում: Պաշտոնական Բաքուն նաև պահանջել է հետաքննել տեղի ունեցածը, համապատասխան քայլեր ձեռնարկել և այդ մասին տեղեկացնել ադրբեջանական իշխանություններին:

Երկու երկրների միջև տասնամյակներ շարունակ կռվախնձոր դարձած վանական համալիրի շուրջ իրավիճակը սրվել է անցած ապրիլին, երբ ադրբեջանական իշխանությունները սահմանափակեցին վրաց ուխտավորների մուտքը համալիր` այդ քայլը պատճառաբանելով անվտանգության նկատառումներով: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ ադրբեջանական իշխանությունները դեպի վանական համալիր տանող նոր ճանապարհ են կառուցում: «Սեփական տարածքում շինարարական աշխատանքների իրականացումը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է», - հայտարարել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ վրացիների շրջանում դժգոհության նոր ալիք բարձրացնելով, որը ժամանակ առ ժամանակ տեղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներով էր ուղեկցվում:

Վրացական կողմը պնդում է, որ 6-րդ դարում կառուցված համալիրը իր պատմական տարածքն է և վրաց ժողովրդի կրոնական ու մշակութային ժառանգության մի մասը: Ադրբեջանցիները իրենց հերթին համալիրն անվանում են Քեշիքչիդագ՝ այն համարելով կովկասյան ալբանացիներին պատկանող կոթող: Վրաստանի և Ադրբեջանի՝ հարյուրավոր կիլոմետրեր ձգվող սահմանի գրեթե կեսը դեռ հստակեցված չէ, չնայած որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում 90-ականներից: Ամիսներ առաջ կողմերը կրկին պայմանավորվել են վիճելի հատվածները վերջնականապես սահմանազատել և սահմանագծել՝ պարբերաբար բռնկվող վեճերին վերջ դնելու համար, սակայն գործընթացը առայժմ տեղից չի շարժվում:

Ինչպես հաղորդում է «Ազատությունը», պաշտոնական Թբիլիսին անում է հնարավոր ամեն ինչ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ծագած լարվածությունն արագորեն մեղմելու նպատակով: Ներքաղաքական ճգնաժամի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հերթական վատթարացման ֆոնին Վրաստանի կառավարությունը ակնհայտորեն խուսափում է դիվանագիտական հակամարտության ևս մեկ ճակատ բացել արդեն Ադրբեջանի հետ:

Կրքերն է՛լ ավելի թեժացան, երբ սահմանին հավաքված ցուցարարների շրջանում լուրեր սկսեցին շրջանառվել, որ ադրբեջանցի սահմանապահները վանական համալիրի տարածքը նաև որպես զուգարան են օգտագործում: Հետագայում տեղացիներին միացան նաև Թբիլիսիից ժամանած քաղաքացիական ակտիվիստները, որոնք, իրենց խոսքով, շուրջօրյա հերթապահություն սահմանեցին «Դավիթ Գարեջի»-ի հարևանությամբ:
Երեք կրքերը մեղմելու փորձ կատարեց Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, թե «նման միջադեպերը հակասում են Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության ոգուն»: «Փորձագետների խմբի և սահմանազատման կոմիտեի նիստերը պետք է հրավիրվեն պատշաճ ժամկետներում: Վրացական կողմը պատրաստ է դրան», - նշված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Սրան զուգահեռ՝ Վրաստանի ուժային կառույցները ևս գործողություններ են ձեռնարկում, որոնց նպատակն է բացառել ադրբեջանցի սահմանապահների հետ հնարավոր բախումներն ու վիճաբանությունները: Երեկ, երբ իրադրությունը դեռ չէր հանդարտվել, «Դավիթ Գարեջի»-ում հանդիպեցին Վրաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի բարձրաստիճան սպաները: Ըստ «Թուրան» գործակալության՝ այդ միջադեպից անմիջապես հետո վրացական կողմն արգելափակեց վիճելի վանական համալիր տանող բոլոր ճանապարհներն ու արահետները:

Վրաստանի սահմանապահ ոստիկանության հրամանատարի տեղակալ Թեյմուրազ Կուպատաձեն ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումից հետո նշել է, որ «Դավիթ Գարեջի»-ում հնարավոր է եղել խուսափել իրադարձությունների զարգացման ամենաանցանկալի սցենարից: «Միջադեպից հետո իրադրությունը «Դավիթ Գարեջի»-ում հանդարտ է: Մոտակա օրերին ուխտավորներն ու զբոսաշրջիկները ազատորեն կարող են մոտենալ վանական համալիրի տարածքին», - նշում էր Կուպատաձեն:

Վրաստանի սահմանապահ ոստիկանության հրամանատարի տեղակալը նաև հերքում էր Թբիլիսիից ժամանած ցուցարարների և հարակից վրացական գյուղերի բնակիչների շրջանում տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը միտումնավոր է սրբապատկերները դուրս բերել «Դավիթ Գարեջի»-ի տարածքից: «Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայողները սրբապատկերները վանական համալիրի տարածքից դուրս են բերել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, որպեսզի դրանք հանկարծ չվնասվեն», - հաղորդել են Կուպատաձեն Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7354 անգամ
Լրահոս
Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է После провала переговоров в Москве Конгресс дожимает антироссийский закон Պատերազմ բերողը դուք եք․ ձեզ երևի թե ասել են՝ Տիգրանաշենի մասին չխոսեք․ Շիրազ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video) «Սիլվա Համբարձումյան ծյոծի հետ գործարք են պատրաստում, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ապշելու թվեր.Վիվարոյի միայն շրջանառությունը 10 միլիարդ դոլար է, Վիգենի եկամուտը՝ 1,5 միլիարդ դոլար» (video) Ձեզ ճղում եք, որ գաք ընդդիմությանը պատասխանեք, բայց գոնե մեկդ Հաջիևի արածը չեք դատապարտում (video) Հայկ Սարգսյանը բանտ է նստելու․ առավոտ 7-ին մտնելու են իրենց տուն․ Սուրեն Սուրենյանց (video) Արթուր Խաչատրյանը ՔՊ-ի համար առակ պատմեց․ «Թող շները պատմեն իրար, տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա» (video) Ռուսաստանն իրեն էշի տեղ չի դնելու. Մոսկվայում կատաստրոֆիկ որոշում է կայացվելու (video) Քրիստինե Վարդանյանը «պատին դեմ տվեց» ՔՊ-ականներին (video) Սարսափելի է․ Ադրբեջանը հաշվարկել է Հայաստանի ընդդիմության քայլերը․ Սուրեն Սուրենյանց (video) Գեղամ Մանուկյանը ներողություն խնդրեց․ Երբ Արման Եղոյանը ծնված չէր, Դաշնակցությունը կար (video) Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան (video) ՀԴԿ-ն պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել Արման Եղոյանի «առերեւույթ ֆաշիստական գնահատականների» կապակցությամբ Արա Զոհրաբյանը նշանակվել է Ու՞մ երեխանրի հաշվին եք ասում՝ գազը թող թանկանա․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) Մայր բուհի դեմ գրոհ է․ նախկինում դատված Սուրեն Պապիկյանին էլ կարգեցիք․․․ Էդգար Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am