Քաղաքում առյուծ է շրջում. լուսանկարներ
Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհանեսբուրգի փողոցներում առյուծ է շրջել, գրում է mirror.co.uk-ը:
Առյուծը նույնիսկ փորձել է բարձրանալ կայանված մեքենաներից մեկի վրա: Կենդանու առկայությունը փողոցում առաջացրել է անցորդների վախը, մարդիկ խուճապի են մատնվել, սակայն նրանց հանգստացրել են:
Պարզվել է, որ «անտառի արքան» իրականում «դերասան» Կոլումբոսն է և մասնակցում էր ֆիլմի նկարահանումների: Առյուծը մասնակցել է նաև մի շարք գովազդային արշավների:
