Վլադիմիր Կազիմիրովը մեղադրում է Ադրբեջանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ վերջին ռազմական գործողությունների համատեքստում ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Կազիմիրովը հոդվածի սկզբում նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամկետների և բարդությունների մասին քիչ չի խոսվել: Կազիմիրովը ոչ սովորական է համարել հակամարտությունն այն առումով, որ նրանում ներգրավված է ոչ թե երկու, այլ երեք կողմ (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան): Անդրադառնալով ապրիլի 2-ից ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական գործողություններին՝ Կազիմիրովը նշում է, որ զինադադարի հաստատման 22 տարիների ընթացքում դա ամենաարյունոտ և լայնածավալ ռազմական գործողությունն էր: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորմանն ուղղված երկարատև բանակցությունները պաշտոնական Բաքվին հետ չեն պահել նոր ուժ կիրառելուց: «Կարիք կա համակողմանիորեն ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության հակասական գործողությունները՝ այդ երկրի բոլոր իշխանությունների օրոք: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշելու քաղաքական պայ քարը տեղափոխվեց ռազմի դաշտ, որը առաջին զինված հակամարտությունն էր Խորհրդային Միության տարածքում: Ուժի կիրառումը, անխոս, Բաքվի նախաձեռնությունն էր: Սկսած այդ պահից՝ Բաքվի պահվածքում քիչ զիգզագներ չեն եղել և ռազմական, և քաղաքական-դիվանագիտական առումով: Ցավալի է, բայց արդեն զարմանալի չէ, որ ադրբեջանական կողմը վաղուց հաշվի չի նստում այն պարտավորությունների հետ, որոնք ստանձնել է՝ ստորագրելով պաշտոնական համարվող փաստաթղթեր: Հրադադարի հաստատումից դեռ երեք ամիս առաջ՝ 1994թ. փետրվարի 18-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարը Լեռնային Ղարաբաղ ի և Հայաստանի պաշտպանության նախարարների հետ միասին ստորագրել է արձանագրություն Մոսկվայում հանդիպելու մասին, որտեղ կողմերը պարտավորվում էին հրադադարի հաստատումից հետո իրենց զորքերը հետ քաշել շփման գծից: Բայց հետո Բաքուն հրաժարվեց հետ քաշել իր զորքերը, ինչը հետագայում առիթ տվեց թե պատահական, թե միտումնավոր միջադեպերի: Լարվածության առաջին պատճառներից մեկը հենց սա է»,- գրել է Կազիմիրովը: Նա հավելել է, որ պետական գործիչների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները խոսում են այն մասին, որ պայմանավորվածությունները խախտող պետությունը դեռ չի կրում համաձայնագրերը խախտելու պատասխանատվությունը, որովհետև ընդամենը ցավակցություններ և բարի կոչեր պարունակող հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան այդ պետությանը չնեղացնելու փորձ: «Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է հնչեն ստանձնած պարտավորությունները կատարելու մասին ուղիղ կոչերը: Հարկ է նշել, որ Հեյդար Ալիևի իշխանության տարիներին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաման էր տալիս զերծ մնալ հրադադարի խախտումներից և անգամ պատժում էր խախտման պատասխանատուներին: Նույնը անում էին նաև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Հնարավո՞ր է հիմա նման բան: Հակառակը՝ լսելի չէ, որ ինչ-որ մեկը պատասխանատվության է ենթարկվում: Հայտնի է նաև, թե ինչպես է Բաքուն հերոսացրել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Իլհամ Ալիևը մշտապես խոսում է «օկուպացված տարածքների» վերադարձի մասին՝ մոռանալով, որ ամեն ինչ տեղի է ունեցել հենց Բաքվի սխալ հաշվարկների պատճառով: Սա էլ հակամարտության խնդիրներից մեկն է, սակայն առաջինը չէ իր նշանակությամբ և հակամարտության կարգավորման տեսանկյունից»,- ասված է հոդվածում: Կազիմիրովը շեշտում է, որ հակամարտության նախահիմքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, իսկ Բաքուն հրաժարվում է այդ հարցը լուծելուց: Կազիմիրովը ներկայում հրատապ խնդիր է համարում, որ միջազգային հանրությունը և միջնորդները ընդունեն Ադրբեջանի իշխանությունների կեղծ խաղը և իրերը կոչեն իրենց անուններով: «Արդեն բավական են հակամարտության կողմերին վերաբերող ընդհանուր հայտարարությունները: Ժամանակն է ավելի հասցեական խոսել, իրերն իրենց անունով կոչել, ցույց տալ, թե որքան բացասական վարքագիծ ունի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը»,- եզրափակել է նա:  

դիտվել է 50 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am