Հանուն Աննա Հակոբյանի հարցազրույցի Չեխիա-Ֆրանսիա խաղի ուղիղ եթերը չեղարկվել է

Քաղաքացիներից մեկը ֆեյսբուքյան էջի գրառմամաբ իր դժգոհությունն է հայտնել Հանրային հեռուսատընկերության եթերացանկով սահմանված ժամային խախտման վերաբերյալ: Նա մասնավորապես գրել է.

«Սպասում էինք Չեխիա-Ֆրանսիա խաղին: ՈՒԵՖԱ-ի 19 տարեկանների եզրափակիչն ա` Երևանում: Հ1-ը պիտի ցույց տար` եթերացանկում էլ կա: Տեղը երկու ժամ ա` մինչև 22:20 Նիկոլի կնիկն էր խոսում: Պետրոսն էլ, խասյաթի համաձայն, ինչքան կարում, տեղավորվում էր Աննայի փափուկ տեղում: Զանգեցի ստադիոն` ընկերներիս, ասում են` Հ1-ի տեսախցիկներն ու անձնակազմն բոլորը այնտեղ են, նկարում են, տեսախցիկների վրա էլ վառվում է` ուղիղ եթեր»,- գրել է նա:

Այս կապակցությամբ Politik.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հանրային հեռուսատընկերության ծրագրերի բաժնից, որի աշխատակիցը մեզ վստաահեցրեց, որ Չեխիա-Ֆրանսիա խաղը ցուցադրել են 22:00-ին, ինչպես որ նախատեսված էր եթերացանակով. «Թեև խաղը սկսել է 21:00-ին, բայց այն հեռարձակել ենք մեկ ժամ անց»,- ասաց նա:

Ասվածը փաստում են նաև Հ1-ի պաշտոնական էջում առկա տվյալները. 21:00-ին նախատեսված է «Լուրեր 60 րոպե. գլխավոր թողարկումը», մեկ ժամ անց՝ 22:00-ին «ՈՒԵՖԱ Ս-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ.Չեխիա-Ֆրանսիա» խաղը:

Սակայն խնդիրը նրանումն է, որ ուղիղ 21:00-ին հեռարձակված լուրերի թողարկումը, որի մի մասը կազմում է Պետրոս Ղազարյանի և Աննա Հակոբյանի զրույցը, տևել է 1 ժամ 20 րոպե: Հետևաբար թողարկումը ավարտվել է 22:20-ին, իսկ ֆուտբոլային խաղը եթեր գնացել 20 րոպե ուշացումով: Թողարկման տեսանյութը տեղադրված է նաև Հ1-ի Ֆեյսբուքյան էջում:

Ֆուտբոլի հեռարձակման ժամի խախտման վերաբերյալ քիչ առաջ հայտարարություն տարածեց նաև «Մեդիա Պաշտպանը».«Ֆուտբոլային խաղի ուղիղ հեռարձակման իրավունքի համար ծախսվել են հանրային ֆինանսներ, խաղի հեռարձակմանը սպասում էին ֆուտբոլասերները, որոնք իրենց խաբված զգացին։ Մյուս կողմից, Աննա Հակոբյանի հարցազրույցում խիստ հրատապ հարց չքննարկվեց, որի համար ակնհայտ նպատակահարմար լիներ խախտել Հ1 –ի հեռարձակման ցանցը։ Իրավիճակն ավելի շատ նման էր իշխանությունների կողմից հանրային ռեսուրսները կամայականորեն օգտագործելուն։

Կոչ ենք անում Հանրային հեռուստաընկերության պատասխանատուներին հեռու մնալ քաղաքական կոռուպցիայի նման դրսեւորումներից, հանրային միջոցներով աշխատող հեռուստաալիքի առաջնահերթություն պետք է ընտրել հանրային շահը և կանխատեսելիությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

politik.am

դիտվել է 1224 անգամ
Լրահոս
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում #ՈՒՂԻՂ․ «Մոսկվայում ատամները սրած սպասում են Փաշինյանին»․ Վիգեն Հակոբյանը փակագծեր է բացում (video) Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am