«Մեր «կլասիկ» պատգամավորը, լայվ մտնելուց առաջ, լավ կլիներ՝ մեզ զանգահարեր». Քաղավիացիայի կոմիտեի նախագահը՝ Էդմոն Մարուքյանին (video)

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ կատարվող չվերթերի արգելքին՝ նշեց, որ բոլոր ավիաընկերություններին կանչել են կոմիտե և փորձել են համոզել, որպեսզի Հայաստանն օգտագործեն տարանցիկ չվերթերի տարածք, որպեսզի ուղիղ չվերթերը շատանան։ «Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք, բյուրոկրատիա չլիներ, որ հուլիսի 8-ից չվերթները կարողանային իրականացնել Հայաստանից: Այդ պրոակտիվ աշխատանքի արդյունքն այն է, որ ընդհանրապես ուշացումներ չեն եղել, ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացել»,- ասաց նա:

Ըստ Ռևազյանի՝ այդ ուղղությամբ բոլոր փոխադրողներն իրականում շատացրել են չվերթները:

«Այդ աշխատանքի արդյունքն այն եղավ, որ նոր ուղղություներ են բացվել, և այլն։ Այդ պատճառով էլ մեր «կլասիկ» պատգամավորը, որը մտնում է լայվ, մինչև դա անելը, մեկ անգամ զանգահարեր մեզ, որովհետև երբ նա լայվ էր մտնում, այդ նույն պահին մենք հարց էինք լուծում և կարող էինք տեղեկացնել, թե ինչ քայլեր ենք անում»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը կոչ էր արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական չվերթերը Գյումրիում ավելանան։ «Երեկ Վրաստանում դեպքեր են զարգացել, ընդդիմադիր ցույցեր, և վրաց-ռուսական հարաբերությունները վատանում են։ Երեկ ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելել է օդային ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք Գյումրիի օդանավակայան բերել այդ չվերթերը»,- ասել էր է. Մարուքյանը։

 

դիտվել է 1151 անգամ
Լրահոս
Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am