Եթե Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները Գարդասիլ են ստացել,թող բերեն,մտցնեն աչքս.Մարինա Խաչատրյան

Հարցազրույց Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի հետ:/Մաս 2-րդ/

 -Ինքը ասում է,որ պետք է պաշտպանենք բռնաբարվածներին:

-Ինքը սուտ է ասում,ես ավագանու նիստի ժամանակ ենթարկվել եմ բռնության ,ես էլ եմ կռիվ արել,կռվել ենք մեր քաղաքի հարցը լուծել ենք:Դա իմ կռիվն է եղել,իմ քաղաքական ուժի, և մյուս քաղաքական ուժերի:Որևէ մեկը չի կարող ինձնից ավելի լավ ասել,որ բռնությունը ինչ է,բայց ես հիշաչար չեմ,ես իմ մեջ չարություն չեմ պահում:

-Բայց դա չի նշանակում,որ չկան բռնության ենթարկված մարդիկ:

-Ինքը փաստեր չի ներկայացնում,անստորագիր նամակներ են:

-Բայց ընդունու՞մ եք,որ Հայաստանում կան բռնություններ,բայց անհրաժեշտություն կա,որ Ստամբուլյան կոնվենցիան լինի:

-Միանշանակ,ես երբ հաղորդում ներկայացրեցի հանցագործության մասին Լյուսի Քոչարյանի դեմ,եթե նամակները իրական են,ուրեմն բռնություն կատարղոների դեմ,մի 10-15 հոդված մեր քրեական օրեսգրքից հանել եմ և կցել եմ:Մեր քրեական օրեսգիրքը ունի մանրամասն նկարագրությամբ կետեր և յուրաքանչուրին ինչ պատիժ է հասնում :Քրեական օրենսգիրքը ունի նաև պատիժ պոռնոգրաֆիկ նյութերի տարածման համար և անկախ նրանից,այս նյութերը իրական են,թե չէ,բայց դրանք հրապարկավել են և պետք է լինի համապատասխան պատիժ Լյուսի Քոչարյանի նկատամբ:

-Դա մեր գենոֆոնդի,ազգային արժեքնենրի դեմ է ուղղվա՞ծ ,թե գումարի համար է և մարդիկ խոստացել են,որ դա անպայման պետք է Հայաստան մտցնեն:

-Դա չեն մտցնելու Հայաստան ,որովհետև մենք ընդվզելու ենք :

-Ամբողջ խորհրդարանը իրենցն է,էլ չեմ խոսում նախարարների,ՍԴ դատավորի մասին:

-Փաշինյանը հայտարարել է,որ ժողովուրդն է որոշում և որ մեզանից յուրաքանչյուրը վարչապետ է:Իրենց պատգամավորների մեջ էլ կան ադեկվատ մարդիկ:Մեծամասնություն չեն կազմում,բայց իրենք անսասան են ու դա ինձ դուր է գալիս,ես չեմ պատկերացնում,որ նրանք գիտակցաբար ենթակվեին Փաշինյանին:Ես կկախվեի ,բայց չէի ստորագրի դրա համար:

-Հանրային դիամադրություն նման բաների դեմ տեսնո՞ւմ եք:

-Սկսվում են:

-Մանկական նստատեղերի կիրառման մասին խոսեցին,շտապօգնության սանավիացիոն ծառայության մասին խոսեցին, մի շարք նոր բաներ,չարորակ հիվանդությունների անվճար բուժման մասին, սրանց մասին ի՞նչ կասեք:

-Ես երբ տեսա այդ հրապարակումը ,բնականաբար ուզեցի ճշտել,եթե նման կետեր կլինեն,շատ լավ:Անդրադռանամ այս ծրագրի երկու կետի՝մանկական նստատեղերի մասին,այն բացարձակ կապ չունի Արսեն Թորոսյանի,ԱՆ ֆունկցիաների հետ,ոչ էլ օրենքի նման կետ իրենք են մշակել:Այդ կետը մշակել է ոստիկանությունը,այնտեղից էլ պատասխանեցին,որ դա իրենց նախաձենած օրեսդրական փոփոխություններն են,մինչև 12 տարեկան երեխաների համար:Ծիծաղելին,աբսուրդը այն է,որ նախ այդ նստատեղերը բավականին թանկ են,մեր հանրության մեծ մասը ի վիճակի չէ դրանք ձեռք բերել,հանրային տրանսպորտում կա հնարավորություն:

-Հիմա չկա,հետո կլինի:

-Մենք նախ պետք է ունենանք նորմալ հանրային տրանսպորտ,հետո դա կիրառենք:Հանրությունը ևս դժգոհությունենր ունի:Ես որպես մասնագետ պնդում եմ,որ պետք է ֆիքսել և այդ պարագայում տրավմատիզմը ցածր է:Շշերի,ապրանքների վրա դրոշմապիտակներ,հարցում հղեցի ,թե երեխա է այդ դրոշմապիտակը կուլ տալու հետևանքով դիմել հիվանդանոց,պատասխան չկա,ամիսներ են անցել:Ես ենթադրում եմ՝ նրանք ուզում էին այդ դրոշմապիտակներ արտադրողի բիզնեսը մեկից վերցնել ,տան մյուսին: Սանավիացիոն ծառայության մասին,այստեղ հաջորդ աբսուրդը.սրա հետ էլ ԱՆ-ն կապ չունի,բացի այն բանից,որ մեր գրպանից 144 միլիոն դրամ տալիս է կոնկրետ բիզնես իրականացնող մարդկանց ՝Արմեիան Հելքոպտերսը,ով ուղղաթիռները գնել է և Էրեբունի բժշկական կենտրոնը,ով իրականացանում է այդ ծառայությունը :Եթե նայեք,այդ ուղղաթիռների վրա Էրեբունի բժշկական կենտրոնի շտապօգնության համարներ են գրված:Նախարարությունը կապ չունի,գիտեք մի րոպեի արժեքը ինչքան է՝14500 դրամ է,բայց մեր երկրին 12 000 դրամով են տալիս,ընդ որում տեխնիկապես այդ ուղղաթիռները խայտառակ վիճակում են:Վերջերս մահվան դեպք գրանցվեց միայն այն պատճառով ,որ հիվանդին գլխի կողմից բուժանձնակազմը չի կարողացել մետենալ,գործողություններ իրականացնել:

-Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից կլինի անվճար բոլորի համար: Գլխուղեղի սուր եւ ենթասուր իշեմիկ կաթվածների («ինսուլտների») բուժումը այսուհետ Հայաստանում կիրականացվի պետական պատվերով: Դեռ հունվար ամսին նախարարը հանդես եկավ նաև նման հայտարարություններով:

-Չարորակ ուռուցքի համար հարցում եմ հղել,գնացուցակ եմ ուզել,պատասխան չկա:Շատ ցածր գումարներ է տրամադրում պետությունը,ընդ որում տարբեր վիրաբույժներից ահանզանգեր եմ ստանում,բողոքներ,իրենք ասում են՝մեզ տալիս են միայն սարքավորման արժեքը,բա մենք մտնում ենք,ճառագայթվում ենք ,վիրահատություն ենք անում ժամերով,կոնկրետ այդ վիրահատությունների համար այնքան քիչ գումար են տալիս, բազմաթիվ հիվանդանոցներ հրաժարվել են այդ վիրահատություններից:Հետո իբրև հետ են կանչել այդ գնացուցակը վերանայելու համար ,բայց միևնույն է շատ ցածր թվեր են:Հերթեր են գոյանում,որպեսզի շուտ վիրահատվեն,արագացված գնում են վճարովի վիրահատություների:

-Այսինքն՝միայն վիրահատությո՞ւնն է պետպատվերի շրջանակում:

-Այո, միշտ Փարոս ,հաշմանդամություն ունեցող,տարբեր սոցաիական խմբերի պատկանոց,ՊՆ-ն,ԱԻՆ-ի,ԱԱԾ-ի ,երեխաները միշտ այդ ամենը ստացել են պետպատվերով:Հիմա որ ինքը ասում է բոլորի համար ,մի փոքր խումբ է ավելանում դա նաև հերթեր է գոյացնում,դա քաղաքական մանիպուլիացիա է:Ես այդ մասնագետն եմ,անգիր գիտեմ,շատ լավ ծրագիր է,ունի որոշակի թերություններ,որոնք պարզապես ժամանակի պատճառով չեն շտկվել:Ես իրենցից պատասխան եմ ստացել և մենք տարեկան ունենում ենք իշեմիկ իսնուլտի շուրջ 5000 դեպք,ծրագիրը նախատեսված է շուրջ 250 դեպքի համար,ընդ որոշում միայն առանձնացվելէ 2 հիվանդանոց,որոնցից մեկում տեխնիկական խնդիրներ կան,այն մյուսում 6 մահճակալ ունենք, 5000 դեպք,6 մահճակալ:Ժամակակով ստացվում է 4.5 ժամ, հասցրեցիր այդ ժամանակի մեջ հիվանդանոց հիվանդին…

-Այստեղ էլ խնդիր ունենք:

-Ասում են՝160 հոգու օգնել են,ուրախ եմ,բայց այն մնացած 3800-ը,այն մարդիկ ,ովքեր ապրում են Աբովյանում,Մեղրիում,իրենց ինչու հնարավորւթյուն չես տալիս,պետք է բրիգադներ ստեղծել, և այնտեղ որտեղ սարքավորումները կան,այնտեղ այդ բրիգադներին նորմալ աշխատավաաձ ես տալիս,նրանք աշխատում են և մեծ թվով մարդկանց են փրկում:Ուրիշ բան,որ բյուջեում գումար չկա,այդ դեղը շատ թանկ է,սա ևս փիառ է,չի կարելի ասել,որ մենք բուժում ենք բոլորին:Պացիենտները գալիս են,ուրիշ հիվանդանոց,որտեղ այդ ծրագիրը չի գործում,դրվում է ինսուլտ դիագնոզը, որ տիպի ուզում է լինի,բժիշկների հետ կռիվ են անում,սպառնում,որ պետք է անվճար լինի: Բժիշկները պետք է բոյկոտեն:

-Ապահովագրության ծրագրի մասին են խոսում և մինչև 18 տարեկան բոլոր երեխաների բուժումը անվճար պետք է լինի,սա լա՞վ չէ:

-Ապահովագրության ծրագիրը շատ լավ բան է, ես շատ ուզում եմ ,որ ներդրվի ՀՀ-ում ,բայց այստեղ կարևորը գումար պետք է գտնել:Ես ունեմ իմ ծրագրերը,թե ինչպես է դա հնարավոր իրականացնել,սպասենք մինչև 2021 թվականը,թեև չեմ կարծում,որ նա մինչև այդ կմնա:Մինչև 18 տարեկան երեխաների պետպավերով բուժման մասին ասեմ,որ մինչև այս էլ պետպատվերով էին,միայն մի փոքր խումբ էր դուրս մնում՝ տոզիլեյկտոմիաները կամ ինչ-որ քրոնիկ հիվանդությունների բուժում հիվանդանոցային պայամաններում:Կարինե Սարիբեկյանը ՝ԱՆ աշխատակից ,հարցազրույց էր տալիս,և արտաբերեց բոլոր այն մտքերը,որոնք ես արտահայոտւմ եմ՝մինչև 7 տարեկան բոլոր երեխաների ցանկացած հիվանդանոցային բուժումն անվճար է, մինչև հիմա եղել է անվճար,մինչև 18 տարեկան երեխաների մասով ՝դրանից առաջ 2 տարին նախազորակոչային է,գնաց ՊՆ ենթակայության տակ,ամեն ինչ անվճար է,դա էլ դուրս եկավ այս ծրագրից,7-16 տարեկան երեխաների բոլոր սուր և անհետաձգելի վիճակները միշտ եղելե ն պետպատվերով ,սա այնպես չէ,որ Թորոսյանը կասի ՝դու սուտ ես ասում,ես պնդում եմ,որ դա այդպես է:Հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաները,Փարոս համակարգում ընդգրված բոլոր երեխաները,բազմազավակ ընտանիքների,միայնակ ծնողների,հատուկ խնամքի տակ գտնվող մանկատների երեխաների,ՊՆ-ի,ԱԱԾ,ոստիակնության …

-Ո՞ր խմբի մասին է,որ այսքան մեծ փիառ արեցին:

-Միայն տոնզիլակտումիաները կլինեն պետպատվերով,հետաքրքիր բան ասեմ՝ընկերներիցս մեկը,մասնագիտությամբ բժիշկ,ինձ զանգահարեց,ասաց՝գիտես հրամանը կա մինչև 18 տարեկանների,երեխաս 7 տարեկանից բարձր է, եկել եմ պոլիկլինիկա ,որ ուղեգիր տան ,ասում են՝մենք հրամանը չենք ստացել:Զանգեցինք Առողջապահության նախարարության թեժ գիծ, այնտեղից ասացին՝ինչ պետք է ուղարկենք,չեն լսել նախարարի հրամանը :Բա կարող է նա ձեզ չի լսել,օրենքով ամեն ինչ պետք է լինի փաստաթղթով,հրամանը ուղարեկս պոլիկլինիկա,որ նա դա կցի իր թղթերին:Խնդիր է եղել ընդհուպ մինչև իշխանավորնեից մեկը զանգահարել է և այդպս կիսամուննաթային եղանակով տվել են:Նույն մեխանիզմներն են, բան չի փոխվել,սա հերթական փիառն է:

-Գարդասիլի թեմային անդրադառնանք :

-Այն,որ դուք նշեցիք,որ ես Փաշինյանին ասել եմ,որ նա ուզում է,որ միայն իր ցեղը շարունակվի,սա հենց կապված է Գարդասիլի հետ, Փաշինյանը հայտարարություն էր արել,որ ընդունել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծող պրոֆեսորին,ով նաև Նոբելյան մրցանակակիր է և բոլորին կոչ էր անում ստանալ Գարդասիլ:Թորոսյանը օրենքից և բոլոր ցուցումներից դուրս հրաման է արձակել,որ Գարդասիլը անեն մինչև 45 տարեկանններին: Փաշինյանը ու իր ընտանիքի 4 անդամները մտնում են այս հրամանի տարիքի մեջ,ինչու չեն ստացել Գարդասիլ:

-Կարող է ստացել են:

-Եթե ստացել են,թող բերեն մտցնեն աչքս,մեր հանությանը ներկայացնենք,այնպես չստացվի ,որ Արմեն Սարգսյանի քաղաքացիության փաստաթղթի նման մենակ իրենք տեսնեն և վերջ:Որ ստանային ,հաստատ կհայտարարեին,ոնց Թորոսյանը օրենքի խախտումով,առանց ստերիլության պայամանները պահելու իր կաբինետում ստացավ Գարդասիլ,դա օրենքի խախտում է, և ինքը պետք է պատասխան տա:

-Վստա՞հ եք,որ ինքը դա ստացավ:

-Չէ,վստահ չեմ,դրանից հետո էլ գնաց արյուն հանձնեց:Ես հարցում էի հղել արայան կենտրոնի ղեկավար պարոն Դանիելյանին,ով նախորդ տարի դեկտեմբերին 5,5 միլիոն աշխատավարձ էր ստացել, նա չպատասխանեց իմ հարցին,արդյո՞ք կոլխիցին ստացող մարդը կարող էր արյան դոնոր հանդիսաաալ,երևանյան հիվանդություն ունեցող մարդը կարող է…

-Մեր նախարարի հիվանդություններն եք նշու՞մ:

-Ինքն է նշել,թե չէ չէի ասի,և նաև արդյոք Գարդասիլ ստանալուց հետո կարող էր հանդիսանալ արյան դոնոր,նա ինձ չի պատասխանել:Մի քանի օր առաջ Արյունաբանական կենտրոնում Գարդասիլ գովազդող ինչ-որ միջոցառում են արել, ինչ կապ ունի Գարդասիլի հետ Արյունաբանական կենտրոնը,այնպիսի բաներ են անում,որ յուրաքանչյուր կետին,որ խփես,չես սխալվի:Սրանք ազգային անվտանգության հարցեր են,Թորոսյանը պաշտոնատար անձ է,փոխանակ խառնվի,ասի՝մի րոպե, այս ինչ է կատարվում,այս նամակները իրականություն են սիրելի Լյուսի,հենց հիմա ոստիկանություն պետք է դիմենք: Ինքը անկապ ելույթներ է ունենում,նախարար ես, ինչո՞վ ես զբաղված:Գարդասիլը միակը չէ,ևս մի հրաման Արսեն Թորոսյանը տվել է՝պոլիոմելիտի լրացուցիչ պատվաստանյութի հետ կապված, ուզում եմ տեղյակ պահել,որ պոլիոմելիտն ու Գարդասիլը …

-Չեխ աղջկա պատմությամբ սկսված և վերջին օրերին Լյուսի Քոչարյանի միջոցով բարձրաձայնվող սեռական բռնությունների մասին պատմությունները սարսափեցնող են։ Հատկապես սարսափեցնող են մանկահասակ երեխաների նկատմամբ և ընտանիքի ներսում կատարվող բռնության դեպքերը։Իհարկե հիասթափեցնող են բռնության զոհերին մեղադրող և բռնարարներին արդարացնող ստոր մեկնաբանությունները, սակայն մենք բոլորս պետք է հասկանանք, որ պարտավոր ենք անցնելու ավելի հասուն, բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն ունեցող հասարակություն ունենալու ճանապարհը,գրել է նախարարը:

-Ես խորհուրդ եմ տալիս ինքը գիրք գրի, գուցե ինչ-որ մարդիկ կգնեն և կկարդան,բայց սրանք նախարարի խոսքեր չեն,նա պետք է իր դիրքորոշումը հայտնի:Մենք էլ չենք հանդուժում բռնությունը,բայց մենք տեսնում ենք իրավախախտում:

-Չեք վախենո՞ւմ ,որ քննադատում եք,վաղը ձեզ աշխատանքից հեռացնեն:

-Ուրեմն ես պետք է իմ երկիրը վաճառե՞մ,թույլ տա՞մ,որ իմ երկիրը այլասերեն,ինչ է թե ինձ աշխատանքից չազատե՞ն, թող հեռացնեն,տաշած քարը տեղում չի մնում,լավ մասնագետները ամեն տեղ ընդունվում են,ես աշխատանքի ընդունվելու պրոբլեմ չեմ ունեցել:Ես իմ աշխատանքի ընթացքում քաղաքականություն չեմ վարում,այլ տեղերում նույնպես:

-10 կետերի հետ կապված երբ առաջարկը տարան կառավարություն,կառավարության ղեկավարը կասկած հայտնեց և չընդունեց ՝անպտղության ծրագրի հետ կապված կասկածների մասին եմ ասում ,որ կարող են որոշակի կոռուպցիոն ռիսկեր լինել :

-Սա երևի այն եզակի դեպքերից է,որ ես Փաշինյանի հետ համաձայն եմ,որովհետև սովորաբար իր քաղաքականությունը ինձ համար անըդնունելի է,ինքը ճիշտ է;Թորոսյանը ինչ-որ 760 դեպքի մասին է ասել և այդ դեպքերից մոտ 80-ին էր նախատեսվում օգնություն ցույց տալ:Ես շատ կասկածում եմ,որ դա 760 դեպք է,որովհետև անպատղության դեպքերը և իրական և արական սեռի մոտ ավելացել են,խայտառակություն է: Ոչ սկրինինգ են անում պատճառները պարզելու,ոչ էկոլոգիական հարցն են լուծում, դեռ բերում են այնպիսի դեղամիջոցներ են փորձում օգտագործել,որոնք անհայտ հետևանքներ կարող են ունենալ:Այո,այստեղ նորից գործելու է ծանոթ-բարեկամ –խնամի-հարևան –վարսավիր կապը կամ փողը:Էլի կոռուպցիոն ռիսկ է,ես ուզում եմ,որ բոլորին օգնենք,բայց պետք է լինի արդարություն,ինչը իրենց բնորոշ չէ:

Առաջին հատվածն՝այստեղՀարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 3291 անգամ
Լրահոս
Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am