Ոչ մի զինծառայող չի փախչել, դասալքության դեպք չի եղել
ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բանակի կապիտան Վարդան Դևրիկյանը վստահ է. «Ոչ թե հասարակական, քաղաքական ուժերը համախմբեցին ժողովրդին, այլ ժողովուրդն ինքնուրույն համախմբվեց» «4-օրյա մարտական գործողությունները ցույց տվեցին, թե ինչը տեղում չէ մեզ մոտ։ Պատմությունը կրկնվեց:Հյուսիսում, երբ մեր Զինված ուժերը սկսեցին իրենցը թելադրել, զինադադար եղավ։ Բոլորիս մոտ էլ մտավախություն կար, որ եթե հանկարծ նորից պատերազմ լինի, հնարավո՞ր կլինի, մենք ի վիճակի կլինե՞նք կռվել։ Բայց ակնհայտ դարձավ, որ կարող ենք դիմագրավել հակառակորդին»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց գրականագետը: Վարդան Դևրիկյանն ընդգծեց նաև, որ 1500 երկրապահներ դեռ Արցախում են։ Ինքը կարճ ժամանակով այնտեղից եկել է, սակայն չորս օր անց դարձյալ մեկնելու է։ Առաջնագծից ուշագրավ փաստեր է արձանագրել. «Ոչ մի զինծառայող չի փախչել, դասալքության դեպք չի եղել»։
