Բա որ Տարոնը վատ էր աշխատում, կարգին Հայկոն ինչքա՜ն վատ է աշխատում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, civilnet.am կայքին տված հարցազրույցում անդրադառնալով աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության աշխատանքի որակին, հայտարարել է, որ ինքը՝ իբրև քաղաքապետ, չի կարող իրականացնել այնպիսի քայլեր, որոնց հետևանքով Հայաստանը խնդիրներ ունենա միջազգային դատարանում:
Այն, որ խնդիրները վաղուց կային, ընդ որում շատ ավելի վաղուց, քան նախկին իշխանություններն ու նախկին քաղաքապետն են եղել, ճշմարտություն է: Բայց երևանցիները քաղաքապետ են ընտրել, որ այդ խնդիրներն օպտիմալ լուծում ստանան՝ անկախ նրանից, թե ժամանակին այդ խնդիրներն ում մեղքով են առաջացել և ինչու են տարիներով կուտակվել: Թաթուլ Հակոբյանի դիտարկումը, թե մարդիկ ասում են ՝Տարոնը գուցե և ուտում էր, բայց նաև գործ էր անում, իսկ Դուք գործ չեք անում, Հայկ Մարությանին նյարդայնացրեց: «Եթե գործ էր անում, ինչու է տրանսպորտն այս վիճակում, ինչու էր աղբահանությունն այս վիճակում, ինչու են մնացած բոլոր հարցերն այս վիճակում»,- հակադարձեց Մարությանը:
Տարոն Մարգարյանը գուցե իդեալական չէր աշխատում. Երևանն այն ժամանակ էլ ուներ բազմաթիվ խնդիրներ, բայց մի քանի շատ ակնհայտ փաստերից դատելով՝ վստահաբար կարելի է ասել, որ Տարոնի ժամանակ Երևանն ավելի լավ վիճակում էր, քան այսօր:
1. Տարոնի ժամանակ աղբահանության այսքան խայտառակ վիճակ չի եղել, նույն «Սանիթեք» ընկերությունն այն ժամանակ ավելի լավ էր կատարում իր պատկանությունները: Համենայն դեպս, Երևանում չկար շենք, որտեղից աղբն ամեն առավոտ չէր տարվում: Հայկ Մարությանը պնդում է, որ «Սանիթեք»-ն առաջին երկու տարին նորմալ է աշխատել, վիճակը սկել էր վատանալ արդեն 2017-ի վերջից: Երևանցիները կարող են փաստել, որ վիճակը սկսել է խայտառակ վատանալ 2018-ի ամռանը, երբ Տարոն Մարգարյանն արդեն հրաժարական էր տվել: Կարգին Հայկոն արդեն ութ ամիս է, ինչ քաղաքապետ է, բայց չի կարողանում հասնել Տարոնի ժամանակվա աղբահանության մակարդակին: Սա փաստ է:
2. Տրանսպորտի վիճակը վատ էր նաև Տարոնի ժամանակ, բայց հիմա շատ ավելի վատ է՝ ֆիզիկապես ու բարոյապես մաշված «Գազել»-ները գոնե որոշակի գրաֆիկ ապահովում էին, օրինակ՝ 20 րոպեն մեկ հաճախականությամբ աշխատում էին: Հիմա կան գծեր, որտեղ 40-րոպեն մեկ է տվյալ համարի երթուղայինը գալիս, ու վատթարացման միտումը գնալով շարունակվում է: Շատ գովելի է, որ քաղաքապետարանը մի քանի նոր ավտոբուս է ներմուծել և փորձում է տրանսպորտային նոր մշակույթ մտցնել՝ սափրված և փողկապավոր վարորդների միջոցով: Բայց այս պահին տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ վատ, շատ ավելի վատ, քան Տարոնի ժամանակ էր: Սա ևս փաստ է:
3. Կանաչապատ տարածքների ոռոգումն ու խնամքը Տարոնի ժամանակ կատարվում էր անհամեմատ ավելի լավ, քան այսօր: Այս մասին են փաստում Երևանի կանաչ տարածքները: Սա նույնպես փաստ է:
Մնացած հարցերի մասին կարելի է անգամ չխոսել, որովհետև եթե Տարոնը վատ էր աշխատում, ապա կարգին Հայկոն շատ ավելի վատ է աշխատում: Այսքանը տեսնելու համար կարելի է անգամ գունավոր ակնոցով շրջել Երևանում:

Հայկ Դավթյան

դիտվել է 3422 անգամ
Լրահոս
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում #ՈՒՂԻՂ․ «Մոսկվայում ատամները սրած սպասում են Փաշինյանին»․ Վիգեն Հակոբյանը փակագծեր է բացում (video) Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am