Ծանրամարտիկները վերադարձել են Հայաստան. նրանց դիմավորել են դափնեպսակներով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ապրիլի 18-ի գիշերը բազմամարդ էր. «Արմենպրես»-ը հաղորդում է, որ տասնյակ մարզասերներ, մարզական ոլորտի զարգացման պատասխանատու պաշտոնյաներ, սխրանք գործած ծանրորդների հարազատներ եկել էին դիմավորելու իրենց վերջին օրերին բերկրանք պատճառած Հայաստանի ծանրամարտի հավաքականին, որը ժամանում էր Մոսկվա-Երևան չվերթով: Բուռն ծափողջույնների և հայրենասիրական վանկարկումների ներքո հայ ծանրորդները մտան սպասասրահ, որտեղ նրանց առաջինը դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Հայաստանի մարզական ոլորտի պատասխանատուներից ստանալով առաջին շնորհավորանքներն ու դափնեպսակները՝ հայ ծանրորդներն արագորեն շրջապատվեցին օդանավակայանի սպասասրահում նրանց սպասող հարազատներով և մարզասերներով: «Կարոտել էի այս մթնոլորտը: Իսկապես սպասում էի, որ հենց այս կերպ մեզ կդիմավորեն: Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի չեմպիոն դառնալ և աշխարհին հնարավորություն տվեցի ևս մեկ անգամ մեր երկրի մասին խոսելու»,- հուզված, բայց իր սխրանքով բավականին հպարտ՝ «Արմենպրես»-ի հետ կարճ զրույցում նշեց +75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը: Ոչ պակաս հուզված տեսք ուներ վերջին տարիներին բազմաթիվ վիրահատությունների ու չափազանց ծանր դժվարությունների միջով անցած Նազիկ Ավդալյանը. «Անգամ ամուսնուս հետ դեռ չեմ հասցրել խոսել: Գիտեմ՝ գնացել է ընկերների հետ Ղարաբաղ՝ դիրքեր: Ես մտածում էի, որ նա չի կարող չգնալ, այնպես որ ինձ համար մեծ անակնկալ չէին իր գործողությունները: Իսկապես, շատ հպարտ եմ, որ կարողացա հաղթել ու Եվրոպայի չեմպիոն հռչակվել: Գիտեմ, որ շատ անելիքներ, մարզումներ ունենք մինչև Օլիմպիական խաղերը, սակայն կարևորը վստահ եմ իմ ուժերին»: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բավականին գործնական էր տրամադրված անգամ ինքնաթիռի՝ Երևանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո. «Արդեն իսկ պետք է պատրաստվենք Օլիմպիական խաղերին: Վաղվանից սկսած պետք է փորձենք գնահատել մեր մարզիկներին, կազմենք ծրագիր ու առաջ շարժվենք: Օլիմպիական խաղերում մեդալի հույս ունենալը միմիայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ արդարացված կլինի»: Մարզչի խոսքի հետ համաձայն է Եվրոպայի չեմպիոն հռչակված Անդրանիկ Կարապետյանը:Ըստ նրա՝ պետք է ճիշտ գնահատել ուժերը և մշտապես մարզվել. «Ես ինքս գոհ եմ իմ արդյունքից, բայց դեռ շատ անելիքներ կան: Ապրիլի 28-ից սկսելու եմ բավականին ակտիվ պատրաստվել արդեն Օլիմպիական խաղերին: Քիչ ժամանակ է մնում, այնպես որ պետք է ճիշտ օգտագործենք այն»: Կարապետյանին Եվրոպայի չեմպիոնի կոչումը զիջած Տիգրան Մարտիրոսյանը ևս գոհունակություն հայտնեց իր արդյունքից, թեպետ չթաքցրեց, որ Ռիոյում Օլիմպիական մեդալի համար պայքարելու է ավելի բարձր կիլոգրամներ հաղթահարելու համար. «Բավականին կենտրոնացած հանդես եկանք ողջ թիմով, ինչի արդյունքը Եվրոպայի ուժեղագույն հավաքականի պատվին արժանանալն է: Ինքս կփորձեմ մարզումների միջոցով ավելի լավ արդյունքների հասնել: Տեսնենք, դեռ ժամանակ կա»: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում չթաքցրեց, որ իր սպասելիքները լիովին արդարացրել են բոլոր մասնակիցները՝ թեև մի փոքր ուժերից ցածր է հանդես եկել Իզաբելլա Յայլյանը, ով, ըստ մարզչի, կարող էր և պետք է պայքար մղեր մեդալի համար. «Ցավոք, Յայլյանի արդյունքից գոհ չեմ: Նա մեծ պոտենցիալ ունեցող ծանրորդ է և կարող էր ավելի լավ հանդես գալ: Ընդհանրապես մենք, իմանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունների մասին, չէինք կարող հանգիստ շարունակել մեր ելույթները: Արեցինք ամեն բան, որպեսզի աշխարհը տեսնի, թե ով է հայը: Մենք այլ կերպ վարվել չէինք կարող: Ես ասացի հավաքականի անդամներին, որ պետք է ոչ թե լավ հանդես գալ, այլ անել առավելագույնը հանուն մեր հայրենիքի: Պատահական չէ, որ բոլորս այս հաղթանակը նվիրում ենք մեր քաջարի զինվորականներին»: Գերծանր քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն հռչակված Գոռ Մինասյանը, ով Ֆյորդեում անհատական ռեկորդ սահմանեց թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում, «Արմենպրես»-ին փոխանցեց, որ իր գրանցած արդյունքը բարելավելու կարիք է զգում. «Եվրոպայի չեմպիոնին զիջել եմ մոտավորապես 20 կգ-ով, այնպես որ ձեռքերս ծալած նստել չեմ կարող: Կարճատև հանգստից հետո կսկսեմ քրտնաջան պարապել Օլիմպիական խաղերում լավագույնս ելույթ ունենալու և մեդալի համար պայքարելու համար: Կարծում եմ, դա իմ ուժերից վեր չէ: Ամեն ինչի կարող եմ հասնել մարզումների շնորհիվ»: Լուսանկարվելով իրենց երկրպագուների, հարազատների ու  «Զվարթնոց» օդանավակայան ժամանած բարեկամների հետ՝ հայ ծանրորդները շնորհակալ եղան հայ զինվորականներին ու իրենց հաղթանակը նվիրեցին Հայաստանի և Արցախի սահմանն անխախտ պահող մարտիկներին:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am