ԼՂ հակամարտությունը կքննարկվի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կքննարկվի հունվարի 26-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։ Օրակարգային հարցերի թվում կդիտարկվեն նաև «ԼՂ-ում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում բռնության էսկալացիայի մասին» և «Ադրբեջանի սահմանային շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցները։ ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը նոյեմբերի 4-ին հավանություն է տվել բանաձևի նախագծին, որը «կոչ է անում դուրս բերել հայկական ուժերը ԼՂ-ից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից, ինչպես նաև ճանաչել Ադրբեջանի լիարժեք ինքնիշխանությունը նշված տարածքների նկատմամբ Մինսկի գործընթացի շրջանակում»։
