Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն կքննարկեն ԼՂ հարցը
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության բաժնի հաղորդագրությունում ասված է,որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 19-ին կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ և կքննարկի Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ «Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում փոխգործակցության հարցը, նաև՝ միջազգային խնդիրների կարգավորման ընթացքը, ներառյալ՝ իրավիճակն Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և, ընդհանուր, Մերձավոր Արևելքում: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնության ալիքի առնչությամբ կքննարկվեն հետագա քայլերը, որոնք պետք է համաձայնեցնեն երկու երկրների արտգործնախարարությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ»,- հայտնել են գերատեսչությունից։
