Արցախի հարցը ԵԽԽՎ-ում չի քննարկվի
Քիչ առաջ ավարտվել է ԵԽԽՎ քաղաքական բյուրոյի նիստը, որտեղ որոշվել է չքննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ցանկացած հարց որպես առանձին բանավեճ : Այդ մասին տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը : Հիշեցնենք, որ բյուրոյի օրակարգում ներառված է ԼՂ թեմայով միանգամից երեք հարց : Ապրիլի 7-ին ԵԽԽՎ ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռոքեն/ Ren Rouquet/ ներկայացրել է առաջարկ, որպեսզի գանանային նստաշրջանում հրատապ անցկացվեն քննարկումներ « Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին եւ ողբերգական սրացումը » : Ապրիլի 12-ին արդեն Ադրբեջանի պատվիրակությունն է նման առաջարկի ներկայացրել` փոխելով առաջարկվող բանավեճի թեման` «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճը » : Հայկական պատվիրակությունն իր առաջարկը ներկայացրել է ապրիլի 13-ին` քննարկումների թեման վերնագրելով «Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրականցված ագրեսիայի ժամանակ»:
