Էրդողանին Հայաստանը քննադատեց, իսկ Պուտինին՝ ԵՄ-ն. Թեժ մթնոլորտ Բաթումիում

Հուլիսի 11-ին Վրաստանում մեկնարկեց Բաթումի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։ Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Եվրոպական խորհրդի անունից ելույթ ունեցավ վերջինիս նախագահ Դոնալդ Տուսկը՝ «Եվրոպան նոր տասնամյակի նախաշեմին» խորագրով։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել երրորդ նստաշրջանում՝ «Արևելյան գործընկերությունը` որպես ժողովրդավարական փոխակերպման գործոն» խորագիրը կրող քննարկմանը։

Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է հանրային կառուցների դերը՝ արժեքները կիրառական դարձնելու առումով: Նրա խոսքով՝ ԵՄ-ն իր շարունակական աջակցությամբ և ամուր ինստիտուտների կառուցման մեջ ներգրավվածությամբ ստանձնել է Հայաստանում իրապես ուժեղ ժողովրդավարություն կառուցման գործում կարևոր գործընկերոջ դերը. սա է ընկած ԵՄ հետ համագործակցության առանցքում:

«Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է: 2018 թ. ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի ցույց դրեցին Հայաստանի կառույցների ուժը և կարողությունը՝ արձագանքելու նմանօրինակ փոփոխությունների և մեզ բարձրացնելու ժողովրդավարության զարգացման առավել բարձր մակարդակի: Սա մի բան էր, որ հնարավոր չէր անել մեկ օրում. սա տարիների ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մամուլի ամրապնդման արդյունք էր»:
Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ առկա են ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների արժեզրկման միտումներ, ինչն իրապես մտահոգիչ է և ենթադրում է միասնական ջանքերի գործադրում: ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ 2018 թ. կարևոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին և որևէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ․ իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով: «Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան»: Արևելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում Մնացականյանն ընդգծել է. «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք: Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար»:

Մնացականյանը հույս է հայտնել, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, և ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ: «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում մենք որդեգրել ենք ընդհանուր քննարկումներ անցկացնելու նոր աշխատաոճ՝ քաղաքացիական հասարակության լայն ներգրավվմամբ», վստահեցրել է նա:

Ի դեպ, Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի կապակցությամբ Բաթումիում մեկնարկած համաժողովը ուղեկցվել է ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիաներով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով մեծ պաստառը ակտիվիստները փռել են գետնին և քայլել վրայով:

Վրաստանի և ԵՄ դրոշներով ցուցարարները կրկին պահանջել են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Ըստ «Ազատության»՝ ցուցարարները ցանկանում էին հանդիպել Եվրամիության ներկայացուցիչներին՝ պատմելու, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 20-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում: Նրանք ասել են, թե միևնույն է կանգ չեն առնելու, բողոքի ցույցերը շարունակելու են մինչև արյունալի գիշերվա համար պատասխանատու ներքին գործերի նախարարը հրաժարական չտա:

Բաթումիի համաժողովին շուրջ 400 մարդ է մասնակցում. Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց երկրների, Եվրոպական երկրների ներկայացուցիչներ, դեսպաններ, գործարարներ:

Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը, Դոնալդ Տուսկը անհիմն է համարել ռուսական ավիաընկերությունների վրա դրված արգելքը՝ չվերթներ չկատարել Վրաստան:
Համաժողովի իր ելույթում Դոնալդ Տուսկը հակադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարիներ առաջ արած հայտարարությանը, թե նախկին Խորհրդային Միության փլուզումը դարաշրջանի աղետն էր: «Վրաստանում այսօր ես ցանկանում եմ բարձրաձայն և հստակ ասել՝ Խորհրդային Միության փլուզումը դարաշրջանի աշխարհաքաղաքական աղետ չէր, դա օրհնություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ամբողջ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև ռուսների համար», - Բաթումիում հայտարարել է Դոնալդ Տուսկը:

Վրաստանի ղեկավարները, իրենց ելույթներում ընդգծելով եվրոպական ընտանիքին ինտեգրվելու անխախտ ձգտումները, ժողովրդավարական երկիր դառնալու անշրջելիությունը, անդրադարձել են Վրաստանի ամենացավոտ՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդրին: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ երկրի ամբողջականությունը վերականգնելու համար Վրաստանը Եվրամիության օգնության, աջակցության կարիքն ունի: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի հետ նոր լարվածությունը ցույց է տալիս, որ ներկայիս ստատուս քվոն անընդունելի է և չի նպաստում երկարատև կայունությանը: Իսկ խնդրի լուծումը, Վրաստանի օկուպացիայի լուծումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով:

Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանը խաղաղասեր երկիր է, 2008թ. պատերազմից հետո էլ բարյացակամ հյուրընկալում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նկատել է, թե չնայած երկրում ստեղծված բոլոր դրական լիցքերին, Վրաստանը դեռ բախվում է սպառնալիքների և մարդու իրավունքների խախտումների օկուպացված տարածքներում:

Այս համաժողովը՝ վրացական լրատվամիջոցների ներկայացմամբ, մի առանձնահատկություն ունի, ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում սա ներդրումային առաջին համաժողովն է: Վեց երկրների մասնավոր և պետական ոլորտից ծրագրեր են ներկայացված, հույս ունենալով, որ դրանք ուշադրություն կգրավեն ու եվրոպական երկրների կամ Եվրամիության աջակցության ու ներդրումների միջոցով կյանքի կկոչվեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2755 անգամ
Լրահոս
Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա․ Արմեն Աշոտյան Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) «Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիներն իրենց պահանջները վերածում են սպառնալիքի․ Աբրահամյան Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումը Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ Թանդիլյան Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am