Փաշինյանի ձախողման դեպքում շահելու են «Բարգավաճն» ու «Լուսավորը»

20-րդ դարի կարևոր քաղաքական տեխնոլոգիաներից մեկը, որը կարողանում է ուսումնասիրել և, ինչո՞ւ ոչ, ազդել հանրային կարծիքի վրա, սոցհարցումների ինստիտուտն է: Այս տեխնոլոգիան հիմնականում իրականացվում է հանրային կարծիքն իմանալու և հետագայում այն ցանկալի ուղղությամբ ուղղորդելու համար: Հայկական իրականության մեջ նույնպես հաճախ իրականացվում են տարբեր սոցհարցումներ, որոնք հաճախ են համապատասխանում իրականությանը: Սակայն կան միջազգային լուրջ հետազոտական կենտրոններ, որոնց ներկայացված թվական տվյալները գրեթե ամբողջական ներկայացնում են ընդհանուր քաղաքական պատկերը՝ կատարում են քաղաքական հայելու դեր:

Հուլիսի 9-ին հրապարակվեցին ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքները մի շարք ոլորտներում անցկացված հետազոտությունների արդյունքներում բավականին հետաքրքիր պատկեր է ստացվել կուսակցությունների վարկանիշների մասով: Ի դեպ, նշենք, որ ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրությունն իրականացվել է այս տարվա մայիսի 6-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ընտրելու իրավունք ունեցող 1200 ՀՀ քաղաքացիների միջև, դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ Երևանում և մարզերում։

Ինչպես և սպասվում էր, հարցումների արդյունքում առաջին հորիզոնականում «Իմ քայլն» էր, երկրորդ հորիզոնականում՝ ԲՀԿ-ն, երրորդ հորիզոնականում՝ ՀՀԿ-ն, իսկ «Լուսավոր Հայաստանը» միայն չորրորդն էր: Հավելենք, որ, ի տարբերություն նախորդ հարցման, բավականին նվազել են նաև իշխանությունների տոկոսային ցուցանիշները: Հարցումներից պարզ է դառնում, որ, չնայած վարչապետին վստահում է հարցվածների 72 տոկոսը, այդ վերջին ցուցանիշի համաձայն՝ իշխանությունների ռեյտինգն անկում է ապրել 12 կետով։

Այս հանգամանքը ներհայաստանյան իրականությունում բավականին աժիոտաժային մթնոլորտ էր ստեղծել: Այս փաստից հետո իշխանության ներկայացուցիչները շտապեցին ամեն կերպ այս վիճակի վերաբերյալ տալ որոշ պարզաբանումներ և մեկնաբանություններ և իրադրությունը փրկելու հոդաբաշխ փորձեր կատարել: Հարցումների հետ կապված բավականին հետաքրքիր ցայտնոտի մեջ էին «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները, որոնք նշում էին, որ ՀՀԿ-ն չի կարողանա նախկին կշիռն ունենալ:

Ակնհայտ է, որ տվյալները շոկային էին իշխանությունների համար, քանի որ նրանք, մեկ տարուց ավելի է, ամենատարբեր և հնարավոր տարբերակներով հայտարարում էին, որ մերժել են ՀՀԿ-ին, այնինչ միջազգային կազմակերպության սոցհարցման տվյալներից պարզվում է, որ հակառակը՝ ՀՀԿ-ի մոտ վարկանիշի բարձրացում է տեղի ունեցել, և ՀՀԿ-ն տվյալ հարցման տվյալներով՝ երրորդ արդյունք ունեցող քաղաքական միավորն է:

Քաղաքական ցայտնոտի մեջ հայտնված «Լուսավոր Հայաստանը», նախորդ հարցումների արդյունքում երրորդն էր, և ակնհայտ է, որ ներկայումս զիջել է իր դիրքերը, սա նաև շատ տհաճ անակնկալ էր, հատկապես, եթե հաշվի առնենք, որ IRI-ը ամերիկյան կազմակերպություն է, իսկ ԼՀԿ-ն հանրային լայն ընկալման մոտ համարվում է արևմտյան արժեքները կրող ուժ:

Կարելի է փաստել, որ «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանի հետ շաղկապված ընդդիմություն է, կամ, այլ կերպ ասած՝ ընդդիմություն է աշխատում իշխանության համար. Այն իշխանության համար մի յուրատեսակ հաղորդակից անոթ է հանրության հետ կապ հաստատելու համար:

Պետք է փաստել, որ պատահական չէ, որ ՔՊ-ի և ԼՀԿ-ի վարկանիշներն ընկնում են զուգահեռ: Սա պայմանավորված է նաև ԼՀԿ-ի վերջին շրջանում ծավալած գործունեությամբ, քանի որ իր պահվածքով, մի քանի դետալային դրվագներ չհաշված, այն փաստացի իշխանության սատելիտն է դարձել: Այնպես որ, պատահական չէ, որ այդ երկու ուժերի վարկանշային անկումը տեղի է ունեցել սինքրոն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

168.am

դիտվել է 557 անգամ
Լրահոս
ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում #ՈՒՂԻՂ․ «Մոսկվայում ատամները սրած սպասում են Փաշինյանին»․ Վիգեն Հակոբյանը փակագծեր է բացում (video) Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am