Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորեց ծանրամարտի Հայաստանի հավաքականին
Ծանրամարտի Հայաստանի հավաքականները վերադարձան Երևան: Երևանի Զվարթնոց օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել: Մարզասերները եկել էին դիմավորելու հայ ծանրորդներին, ովքեր Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ իրենց փայլուն ելույթներով հիացրել էին բոլորին: Ծանրամարտի Եվրոպայի լավագույն թիմին դիմավորելու էր եկել անձամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը:
