Հրանտ Բագրատյանն առաջարկում է
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է քայլեր, որոնք պետք է անի իշխանությունը. նա այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում Ժամանակն է, որ կարողանանք գնահատել իրավիճակը, քայլեր անել։ Եթե այսօր կա քիչ թե շատ ադեկվատ իշխանություն, որը մտածում է պետության ու ժողովրդի մասին, ապա այն պարտավոր է անել հետևյալ քայլերը։ Քաղաքական ասպարեզ։
- Ճանաչել ԼՂՀ-ն։ 2. Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում լուծել ԵՏՄ -ից դուրս գալու հարցը (ի՞նչ է մեզ տալու մի միություն, որի 6 անդամներից 3-ը, Ղազախստան, Ղրղզստան և Ադրբեջան) բոլոր հարցերում մեզ դեմ են լինելու)։ 3. Անցկացնել թափանցիկ ընտրություններ։
- Ապրանքների ներկրումն ու մաքսազերծումը կազմակերպել պայմանագրային գներով, դադարեցնել հսկիչ գներ կիրառելու պրակտիկան։
- Անցնել դրամի ազատ փոխարժեքի, էներգետիկ փոխանցումներն անել ստերիլիզացված կուրսով։
- Շտապ սկսել բանակցություններն Իրանի հետ գազամատակարարման հարցերով, դադարեցնել ՀՀ ազգաբնակչության տեռորը գազի գնի իջեցման մասին սուտ տեղեկատվությամբ։
- Հանդես գալ հայտարարությամբ մենաշնորհների դադարեցման վերաբերյալ։
- Դադարեցնել անիմաստ վարկեր վերցնելը, Հյուսիս-Հարավ շինարարությունը այսօրվա տարբերակով (ամեն անգամ Արցախ գնալիս «համոզվում ենք» այդ շինարարության «արդյունավետության» մեջ)։
