Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ վերցնում է իր ձեռքը, նա իր «կոստյումն» է ձեւում

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկումը Ազգային ժողովում թեժ կրքեր բորբոքեց։ Նախագծով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ։ Մինչ այդ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին ներկայացնում էր արդարադատության նախարարությունը, բայց նոր իշխանությանը, ըստ երեւույթին՝ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել «սուպերվարչապետական» կոստյումը՝ կարված Սերժ Սարգսյանի հագով, հիմա նո որոշել է այն ավելի կատարելագործել եւ իր ձեռքում վերցնել նաեւ այս լիազորությունը։ Նախագծի նախնական տարբերակով պաշտոնի չափորոշիչներ ին սահմանել հետեւյալները՝Հայաստանի ներկայացուցիչ է նշանակվում վարչապետի կողմից՝ 25 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին և անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող անձը: Սակայն ԲՀԿ-ն պետաիրավական հանձնաժողովում քննարկման ժամանակ առարկել էր ստաժի հարցը՝ առաջարկելով, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը լինի 30 տարին լրացած անձ և պարտադիր ունենա ստաժ: Առաջարկն ընդունվել է
Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրեց օրենքի անհրաժեշտությունը և ասաց, որ այս պահին բավարար հստակությամբ ամրագրված չեն լիազոր ներկայացուցչի և նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ կապված շփումները, և խնդիրներ են առաջանում։
Ըստ նրա՝ եղածը աղքատիկ կարգավորումներ են պարունակում ու դրանով է բացատրվում այն վարչապետի աշխատակազմ տանելու փաստը։ «Ահա այս անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկում ենք վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն լիազոր ներկայացուցչի մասով և վերջինիս աջակցող գրասենյակ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանը օժանդակելու համար»,-ասաց նա։ ԲՀԿ-ն կողմ էր նախագծին, քանի որ ընդունվել էին իր առաջարկները։ Այդ մասին պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց իր ելույթում․«ՀՀ ներկայացուցիչը պարտադիր պիտի ունենա նվազագույն ստաժ: Պետք է հասկանա՝ ուր է գնում, որովհետև 25 տարեկան նոր ավարտած ուսանողին էլ կարելի է նշանակել: Անպայման պետք են կանոններ, և դրանց շրջանակում գործել: Տրամաբանական է, որ 25 տարեկան երիտասարդը ֆիզիկապես էլ ստաժ չի կարող ունենալ և պիտի նվազագույնը ավարտի բուհ: 30-ը մենք սահմանել ենք նվազագույն շեմը, և կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր»
Փոխարենը ԼՀԿ-ն իսկական «բոլոլա» սարքեց, Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այս օրենքի ընդունումը լավ օրինակ է՝ ցույց տալու, որ ոչինչ չի փոխվել։ Պատգամավորը հեգնեց. «Առաջակում եմ ԴԱՀԿ-ն հանել Արդարադատության նախարարության կազմից և մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, ԴԱՀԿ պետին նշանակում է վարչապետը, առաջարկում եմ ՔԿՀ-ն հանել ԱՆ-ից և մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, արդարադատության նախարարը չի նշանակում ՔՀԿ պետին։ Առաջարկում եմ սահմանադրական փոփոխություն անել և Գլխավոր դատախազությունը լուծարել և մտցնել պետական շահերի պաշտպանություն վարչապետի աշխատակազմի մեջ, առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, բաժիններ լինեն վարչապետի աշխատակազմում, դատարանները, լինի խորհրդարան ու վարչապետ, կամ էլ ցրենք խորհրդարանը, ու մենակ վարչապետ լինի»,-ասաց նա։
Նա նկատեց նաև, որ ժամանակին խոսում էին ինստիտուցիոնալ փոփոխություններից. «Էս ո՞ւր ենք գնում, բա դուք էիք ասում ինստիտուցիոնալ, բա ի՞նչ եղավ, ո՞ւր է»։ Թե Նիկոլ Փաշինյանի ինչին է պետք գնալ նման քայլերի, հատկապես, որ ցանկացած հարց ինքն է որոշում, առանց իր «դաբրոյի» նախարարներն անգամ արձակուրդ չեն գնում, կարելի է ենթադրել։ Նա ցույց է տալիս, որ ՄԻԵԴ-ում իր իշխանության դեմ ներկայացրած ցանկացած հայց իր անմիջական վերահսկողության տակ է լինելու։

Անի Սահակյան

դիտվել է 1525 անգամ
Լրահոս
ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում #ՈՒՂԻՂ․ «Մոսկվայում ատամները սրած սպասում են Փաշինյանին»․ Վիգեն Հակոբյանը փակագծեր է բացում (video) Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am