Էս նեղ մաջալին մի հատ էլ Ջհանգիրյանն է ասում՝Մանվելին ազատեք.ինչ է կատարվում փաշինյանական և լևոնական թևի միջև.Տիգրան Քոչարյան

Հարցազրույց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ինչո՞ւ միայն հակառուսական,նաև հակաազգային:

-Մենք վերջերս տեսանք ,թե Սորոսի ձագերից մեկը Վրաստանում ինչ արեց,ինչքան էլ իրենք ասեն,որ անաչառ լարգրող է , Ռուսթավին հիմնվել է Սորոսի փողերով,մարդիկ թրեյնինգներ են անցել, և ուղիղ եթերում հայհոյանքերն են հնչեցնում Պուտինի հասցեին:Այսինքն՝ նման մարդ էլ մենք կարող է այստեղ ունենանք ,մանավանդ ,որ կան նաև ներկա պահին իշխանությունում մարդիկ,նախարարներ,մարզպետներ,որոնք հակառուսական ցույցերի են մասնակցել,ռուսական դրոշներ են տրորել, Պուտինին վիրավորող արտահայտություններով , պաստառներով կանգնել են,այդ ամենը ժամանակ առ ժամանակ Ռուսաստանի կողմից հիշեցվում է մեր նոր իշխանություններին:

-Սորոսականներն էլ են հիշեցնում:

-Այլ խնդիր էլ կա.ներկա աշխարհաքաղաքկան իրավիճակում,կոմպլիմենտարիզմը չի աշխատում, Մոնդովայի օրինակով ՝այնտեղի օլիգարխը ,կարելի է ասել Մոլոդվայի սեփականատերը փորձեց Եվրոպայի հետ խաղալ, Ամերիկյաի հետ,Ռուսատանի հետ խաղալ,վերջում բոլորին քցեց ,հետո ինչ եղավ,երեք կողմը միացան և պրոռուսական և պրոեվրոպական թևը միացան …

-Ինչպես ՀՀԿ-ն,բայց վերջում իրենց ճանապարհեցին:

-Ներկա պահին պայքար է գնում լիբերալիզմի և կոնսերվատիզմի միջև և գերտերություններից առնվազն երեքի ղեկին կանգնած են կոնսերվատորներ՝Պուտինը ,Թրամփը,Չինաստանի ղեկավարը և կարելի է տեսնել,որ այդ պայքարը գնում է և կոնկրետ այդ երկրներում լիբերալները իրենց դիրքերը կորցնում են ,միակ հենարանը մնացել է Եվրոպան ,բայց Եվրոպայում էլ աջակողմյան ուժերը իշխանության են գալիս և այնտեղ ևս այդ խնդիրերը լինելու են ,ներկա պահին Վրաստանի օրինակով ասեմ՝միակ փրկությունը պատերազմների միջոցով փորձել պահպանել իրենց էլեկտորալ զանգվածը :Մաքսիմալ իրենք փորձում են այնպես անել,որ Ռուսաստանը պատերազմ սկսի Վրաստանի դեմ ,իսկ Ռուսաստանը խելացի տնտեսապես է պատժում,շատ վրացիներ հասկացել են,թե ով է շիրա տվողը և խնդիրներ առաջացնողը և դրա համար առաջին անգամ Վրաստանում հեռուստաընկրության դեմ ցույց է և պարտադրում են ներողություն խնդրել Պուտինից իր լրագրողի ասած խոսքերի համար:Արդեն ժողովուրդն էլ է հասկացել,5-10 տոկոսանց զանգված,որը ամեն տեղ փորձում է խժդժություններ,պրովոկացիաներ սարքել ,աշխատում են պետության դեմ,կազմաքանդում են պետության հիմքերը և փորձում են գլոբալ քաոսի մեջ ընկղմել այդ պետությունը:Նույնը արդեն մեզ մոտ է:

-Էլի այդ 5-6 տոկոսի մասին եք ասո՞ւմ:

-Այո,ամեն տեղ է այդ տոկոսը,որն ամեն տեղ փորձում է ինչ-որ բաներ հրահրել,ցավոք ժամանակ առ ժամանակ այդ տարանջատումների և մարդկանց սև սպիտակ անվանելու ոճը որ կա,Նիկոլ Փաշինյանն էլ է այդ ոճի մեջ մտնում:

-Տեսակետ կա,որ Սորոսը աշխատում է ոչ միայն այս իշխանության հետ,այլ ունի պահուստային ուժ ՝ի դեմս Սասնա ծռերի,որը սորոսյան զինված թևն է,և եթե այն մարտահրավերները,որ պետք է դրվեն այսօրվա իշխանության առաջ կյանքի չկոչվեն,ապա առաջ կբերի այս թևին:Համաձա՞յն եք սրա հետ:

-Սորոսը ոչ միայն այդ թևերի հետ է աշխատում,այլ տարբեր տեղեր ևս ունի մարդիկ,որոնք ժամանակին և թրեյնինգներով են անցել:Սասնա ծռերը ինձ համար զարմանալի էր,որովհետև ազգայնական դիրքերից խոսող ուժը իր ցուցակում երկրոդ տեղում ընդգրվում է Սորոսից գրանտ ստացող մարդու,որը ժամանակին առաջարկել է Ֆիզուլիից տարածք հանձնել,ինձ համար աբսուրդ է,մենք կարող ենք տեսնել,որ Սասնա ծռերի զինված խմբավորման ղեկավարությունը մերթ ընդ մերթ աջակցում է բոլոր այն քայլերին ,որոնց մեջ այսպես թե այնպես Սորոսի ծրագիր կա՝և Արցախի,և վեթինգի և անցումային արդարադատության,և Աստված չտա ,եթե իրենցիցի որևէ մեկին կպնեն,չգիտես ինչու Սասնա ծռերի ղեկավարները արձագանքում են:

-Պատերազմ և խաղաղություն թեզը չաշխատեց,հայտնի է,որ դրա դեմ կանգնեցին Վազգեն Սարգսյանը,Ռոբերտ Քոչարյանը,դրանից հետո առաջ եկավ Մեղրու ծրագիրը,որը չհանձնվեց ,էլի դրա դեմ նույն մարդիկ կանգնեցին,2008-ին իշխանություն պետք է վերցնեին,թույլ չտրվեց,տեսակետ կա,որ այս ամենի համար են պատժում երկրոդ նախագահին և սա է գինը:

-Ճիշտն ասած չեմ կարող ասել,ես տեսնում եմ,որ կա ինչ-որ խիստ անձնական քեն:

-Իսկապես անձնական հարց է՝Լևոն Տեր-Պետրոսյանի՞ ,Նիկոլ Փաշինյանի՞,թե՞ …

-Նույնիսկ այդքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանի չէ ,որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի մաքսիմալ ազդեցությունը հիմա դա Վլադիմիր Կարպետյանն է:

-Կարծո՞մ եք,Գագիկ Ջհանգիրյանի ակտիվությունը չեք տեսնու՞մ…

-Անդրանիկ Քոչարյանն է …

-ՍԴ անդամին չեք տեսնու՞մ…սոցցանցերում ակտիվությունը:

- Մի պահ բավականին մոտեցան,բայց հիմա էլի տարանջատվեցին,որպես վերջին օրինակ՝Գագիկ Ջհանգիրյանի՝Մանվել Գրիգորյանի մասին հարցազրույցն էր ,որտեղ Ջհանգիրյանը պահանջեց Մանվելին ազատ արձակել դատավարական պրոսեցի ընթացքում:

-Գուցե անձնական էր:

-Բայց պատկերացրեք ,թե դա ինչ է նշանակում,ժողովրդական լեզվով ասած՝այս նեղ մաջալին ,մի հատ էլ Ջհանգիրյանն է դուրս գալիս և սկսում Մանվելի համար բարեխոսել:Այստեղ էլ զգացվում է,որ այստեղ էլ Փաշինյանը ամբողջապես չի կատարաել իր խոստումները,որովհետև այդիպի կսմթոցներ բավականին ուժեղ էին, Ջհանգիրյանը լևոնական թևի կենտրոնական ֆիգուրներից է և եթե ինքն է նման բան ասում…

-Գուցե ակնկալիքները մեծ են, և ձգձգվում է…

-Փաշինյանը ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի ֆիզիկական արատը ծաղրեց և կարծեմ լևոնական հայտնի կին լրագրողներից մեկը Փաշինյանի մասին մի մեծ հոդված գրեց,որտեղ Փաշինյանին նկարագրեց և բնավորության գծերով,ինքն ասաց,որ Փաշինյանը այդպիսի հատկություն ունի՝մարդկանց խաբի,քցի ուրիշ բան խոստանա,այլ բան անի,ինչ-որ մի տեղ կենտրոնալ չի կարողանում ,դրա համար հին լևոնականները ժամանակին իրեն երեսով են տվել և այդ պրակտիկան շարունակելի է:Հիամ դա Փաշինյանն անում է,քանի որ ինքն իր բնավորությամբ է այդպիսին ,թե դա անում է,որ ինքը սկսել է հասկանալ պետական կառավարման որոշ մոդելներ և սկսում է դա օգտագործել ,դա էլ հարց է:Մերթ ընդ մերթ ինչ-որ մի թև հեղափոխականներից կանգնում է և ինչ-որ մի բան հիշեցնում:

-Ուժային թևը ամբողջությամբ իրենն է,թե՞ ՀՔԾ –ն ինչպես ասացին սորոսականներինն է :

-ՀՔԾ-ն սորոսյան թև է,դա ոչ թե պայամանվորված է միայն նրանով որ հարազատ եղբայրը Սորոսի տնօրենների խորհրդի ղեկավարն է,այլ այն աջակցությունը և այն պահանջները ,որ սորոսական թևը ներկայացնում է այլ ուժային կառույցին՝նույն Սանասարյանի հարցով իրենք պահանջում են,որ դրանով զբաղվի ՀՔԾ-ն,այլ ոչ թե ԱԱԾ-ն: Որևէ քննադատություն,ՀՔԾ-ի հասեցին մենք չենք տեսել սորսական մեդիաներից,նույն ԱԱԾ –ին ժամանակին ինչքան էին քննադատում:

-Ամենաշատը ԱԱԾ-ին են թիրախավորում:

-ՊՆ-ին,գլխավոր դատախազին քննադատում են,իրենք իրենցով ապացուցում են,որ ՀՔԾ-ն իրենցն է:

-Ասում ա՝ բռնության զոհերին եք ծաղրում։
Ոչ, դեբիլներ, բռնության զոհերին չենք ծաղրում։Ձեր նման կոպեկի համար ազգը բռնաբար ու մարդասպան սարքողներդ են ձեռ առնում։ Նախնադարյան ու անգլերենից թարգմանած էժանագին տեխնոլոգիաներդ եք ձեռք առնում։Իսկ հիմա գնացեք ու իրական զոհերից ներողություն խնդրեք իրենց ձեր ստոր նպատակներում ներգրավելու ու իրենց հաշվին գումար ու փիառ կպցնելու համար։Ձեր գրառումն է,այն մասին,որ ողջ համացանցը լցվեց նրանով ,երբ ուզում էին օրենք անցկացնել, երկրում այնպիսի վիճակ է,որ կարծես այս երկրում բոլոր աղջիկներն ու կանայք ինչ-որ մի ժամանակ բռնաբարված են եղել ,բռնաբարվում են ամեն օր:

-Նույնիսկ Ռուսաստանից իմ ծանոթները գրեցին,որ գիտես մենք ամեն տեղ ասում էինք,որ Հայաստանը ամենաանվտանգ երկիրն է,գիշերը Երևանում ման եմ եկել,ապահով է եղել,հիմա նման բաներ եմ իմացել…

-Տղամարդիկ էլ ասացի՞ն,որ մեզ բռնաբարել են:

-Բռնաբարված տղամարդիկ կային,ձեռքի հետ բանակին կպան:Ասել,որ Հայաստանում չկան բռնության դեպքեր ,սխալ է,ասել,որ չի եղել բռնաբարության դեպք ՝սխալ է, ասել,որ պատմությունները,որ այդ աղջիկը գրել է,սուտ է,դա էլ է սխալ:Սա մեկին մեկ ընդօրինակում է 2016 –ին Ուկրաինայի “Я не боюсь сказать” ֆլեշմոբը ,որտեղ Անաստասիա Մելնիչուկը հեշթեգով սկսեց պատմություններ բռնաբարության, բռնության մասին, և դրանից տպավորված ուկրաինական սրոսական թևի ներկաայցուցիչները որոշեցին,որ Ուկրաինան անպայամն պետք է վավերացնի ,այնքան նման են և մեթոդները ,և ձևերը,որ ուղղակի ժպիտ է առաջացնում ոչ թե զոհերի , այլ այն մարդկանց հանդեպ,ովքեր այդ նախնադարյան ,դեբիլ տեխնոլոգիաներով փորձում են մարդկանց ուղեղը լվանալ:Նույն բանը եղել է ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ժամանակ,բոլորը սկսեցին բռնություններից խոսել, պարզվեց ,որ Հայաստանում բոլոր կանանց ծեծում են:Մի իրավապաշտպան,ով այդ խնդրով զբաղվում էր պատահական հայտնվում է մի տեղ,որտեղ ամուսինը իր կնոջը ուղղակի ծեծում է բոլորի աչքի առաջ:Հավատացողներ շատ կան,որովհետև իրենք դառնալուեն այն հոտը,որ պետք է տարածի:

-Կանցնացնեն՞, և ինչ վտանգ կա:

-Պրոբլեմը այդքան կոնվենցիան չէ,մեկ էլ տեսար ԱԳ նախարարի տեղակալը ասում է,որ պետք է ընդունվի.խնդիրը այն է,որ կարող է հասարակությանը այն աստիճանի խեղաթյուրեն,որ բոլորը մտածեն,որ Հայաստանում ապրել են,ապրում են և ապրելու են բռնաբարող դեմքեր :Նույն ԱՄՆ-ի օրինակով .մարդու վրա կարող են ցույց տալ և ասել,որ 15 տարի առաջ բռնաբարել ,որ մարդը շանս չունի արդարանալու,որովհետև այդ ոչխարների հոտը ,որ այդ կտերը ուտում է,կասի՝նա բռնաբար է,ուղեղում չի մտնելու ,որ ուղղակի պետք է ասպարեզից հանել՝քաղաքական ,բիզնես շահերի համար :Այն ,որ կան նման պրոցեսներ ,կան,բռնաբարություններ,բռնություններ,ինչպես բոլոր երկրներում ,էլի կան,բայց դա դարձնել…

-Կկարողանան,եթե նկատի ունենանք ,որ ԱԺ-ն,սոցապանախարարը իրենց են:

-Ես գիտեմ,թե վարչապետն այս հարցով ինչ է ասելու,որպեսզի օժանդակի և անցկացնի այս հարցը,կանգնելու է ասի՝ՀՀԿ-ն է ստորագրել:

-ՀՀԿ-ն դրա պատասխանը տվեց:

-ՀՀԿ-ն ասել է,որ մենք ստորագրել են ,բայց մենք չենք վավարեցրել:Ուրիշ հարց տամ Փաշինյանին և աջակիցներին՝դուք ինչի համար եք Սերժին մերժել, որ իր ստորագրածը վավերացնե՞ք,դուք իր կուրսը շարունակող՞ն եք:

-Իրենք Սերժին մերժել և մոռացել են,լրիվ ուրիշ մարդու ուղղությամբ են մտածում:

-Պետք է հիշեցնել, եթե Հայաստանը ստորագրել է այդ կոնվենցիայի տակ,դուք էլ մի վավերացրեք:

-Հիշում եք,որ Փաշինյանը մաքաատան աշխատողին դրոշը թեք դնելու համար միանգամից հեռացրեց աշխատանքից,քանի որ ազգային խորհրդանիշը չէր հարգել:

-Մաքսատունն էլ պետք է տանեին Գյումրի ու չեն տանում:

-Երեկվանից համացանցը ցնցված է.ԱԺ պատգամվոր Հայկ Սարգսյանը իր ընկրուհիներին հրավիրում է նախագահական,լայվ են մտնում,նախագահականում էքսկուրսիայից հետո նստում են նախագահի աթոռին,որտեղ նախագահն ընդունում է իր հյուրեին,տեսանյութը համացանցում է,որտե՞ղ է աղմուկը:

-Աղմուկը նախագահը պետք է բարձրացնի:

-Նախագահի պահվածքը տեսնում ենք:

-Նա իր ոճի մեջ է, չգիտեմ,նորմալ հասարակություններում այդ փաստը չէր ընդունվի,մարդիկ դեռ էյֆորիայի տակ են,նրանց համար նաև դա է ընդունելի, կես կատակ կես լուրջ ասեմ,լավ է,որ ինքը գոնե հակառակ սեռի ներկայացուցիչների հետ է:

-Այսօր ծիծաղում ենք ,վաղը կարող է լուրջ խնդիր լինել:

-Հայաստանում հիմնական պրոբելը գիտեք որն է,ոչ թե տնտեսական,քաղաքական,տաբուներ են ջարդում և հատուկ են անում,ազգը դարձնում են գեոզանգված:Երբեք չէի պատկերցնի ,որ տարիքով կինը կարող է հայհոյել,փոքր երեխայի մայրը կարող է հայհոյախառն արտահայություններ անել,որ կարելի է անծանոթ մարդկանց հետ դու-ով խոսել:

-Եթե մենք սրա մասին խոսում ենք,ետ գնանք և տեսնենք,որ այս ամենը հետևանք է,թե ինչպիսի կրություն,հեռուստաընկերություներ ունենք,այս ամենը դրա հետևանքն է:

-Ես չեմ ասում,որ այս ամենում մեղավոր է Փաշինյանը,բայց շատ արագ է ամեն ինչը գնում,այս ամենի դեմը պետք է առնել ,ի վերջո այդ ամենը ինչպես պտտվեց Սերժ Սարգայանի դեմ,նույն կերպ կարող է պտտվել ներկա ղեկավարի դեմ:

-Մի հուզիչ նամակ. Բայց պարոն Սարգսյան, տեսաք ինչ եղավ։
Տեսաք ինչպես տարիներով ՀՀԿ-ից սնվողների մի մասը ոնց թռավ ու փախավ ։Տեսաք ինչպես օլիգարխները հարստացան, իսկ ատելանքը սիրուն ուղղեցին դեպի Շարմազանով, Աշոտյան, Արփինե ու Շուշան։ Տեսաք, ոնց մարդկանց տներ նվիրեցիք, իսկ իրենք հրապարակում Նիկոլենց մոտ տռճիկ տվեցին։ Տեսաք, որ բազմաթիվ աղանդների ու հիմնադրամների օդերը չփակելով, մտածում էիք ժողովրդավար երկիր կունենաք, իրենք էլ սև շնորհակալություն հայտնեցին։ափսոսանք կա՞ այս ամենի մեջ:

-Տեսանքը ասվել է ժամանակին,վերջին մի քանի տարվա ընթացքում,մենք մի Հայաստան ունենք ,ոչ էլ մի բան չունենք ու այդ երկիրը փուստ տալու իրավունք չունենք, դրա համար ԼԳԲՏ կլինի,Փաշինյան կլինի, ՀՀԿ կլինի,էլ չգիտեմ ով,երկրի մասին պետք է մտածել,եթե մենք անցենք այդ գիծը շատ ուշ է լինելու,տարբեր տեղերում ցրված,հիշելու ենք ,որ անկախ Հայաստան ենք ունեցել:Սթափվել է պետք:

-Սոցցանցերում նկատելի՞ է զոմբիների,էմոցիոնալ ակտիվությունը,թե՞ մարել է:

-Ժամանակավորպես հանդարտվել է ,բայց կոճակ սեղմողները մնացել են և ճիշտ պահին կմիացվի,իսկ հաշվի առնելով,որ Հայաստանի ֆեսբուքյան դաշտում կան տասնյակ,հազարավոր կառավարվող ֆեյքեր,ամեն ինչ կարելի է սպասել:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2405 անգամ
Լրահոս
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս. Տաթև Հայրապետյան (տեսանյութ) Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան Իրանցիներն ասել են մեզ, որ իրենք որևէ ծրագիր չունեն Հորմուզի նեղուցում հարկեր սահմանելու․ Վենս Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր քիմիական նյութերով. Լևոն Ազիզյան TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան «ՔՊ-ական պատգամավորուհին չի՞ ցնցվում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք…». Ալիսա Գևորգյան Էս տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցագործությունները «բացահայտվում» են ըստ քաղաքական հայեցողության Զգուշացում. նոր խաբեություն է տարածվում սոցցանցերում Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը Հորմուզի նեղուցը կբացվի միայն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների ընդունման դեպքում. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am