Հետո՞ ինչ, որ սխտորը կամ ճակնդեղն էժանացել է. Հիմա թող Նիկոլ Փաշինյանն ասի` «ի՞նչ ուտեն աղքատները»

168 ժամը գրում է.Պաշտոնական տվյալներով՝ գնաճը Հայաստանում արտաքուստ բարձր չէ` ընդամենը 2,5 տոկոս։ Սա հունիսի ցուցանիշն է՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը Հայաստանում աճել է 6,5 տոկոսով։

Այսինքն` աշխատավարձն ավելի առաջանցիկ աճ է գրանցել, քան գնաճը։

Թվում է, թե այս պայմաններում երկրում սոցիալական վիճակը պիտի բարելավվեր, մարդիկ սկսեին ավելի լավ ապրել։ Սակայն այդպես չէ։ Ու դրանում դժվար չէ համոզվել` փոքրիկ հարցախույզ անցկացնելով փողոցում։ Քաղաքացիների մեծ մասը կվկայի, որ ապրելու պայմաններն այս տարի ավելի դժվար են, քան նախորդ տարի էր։

Ինչո՞ւ է այդպես։ Այդպես է, որովհետև պաշտոնական գնաճը չի արտացոլում թանկացումների իրական պատկերը։ Ինչպես սովորաբար լինում է, թանկանում են հիմնականում այն ապրանքները, որոնք ավելի հաճախ են սպառվում։

Խոսքը, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների և, հատկապես՝ սննդամթերքի առանձին տեսակների մասին է։ Ասենք` կարտոֆիլը թանկացել է, կաղամբը թանկացել է, լոլիկը թանկացել է, վարունգը թանկացել է, բազմաթիվ այլ գյուղմթերքներ թանկացել են։ Փոխարենը` սխտորն էժանացել է, ճակնդեղն էժանացել է, գլուխ սոխն էժանացել է, խառը կանաչին էժանացել է։


Հիմա ի՞նչ ուտեն աղքատները` սխտո՞ր, ճակնդե՞ղ, գլուխ սո՞խ, թե՞ խառը կանաչի։

Սա այն հարցն է, որ ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացնում էր Կարեն Կարապետյանի կառավարության առջև։ Այժմ դրան պատասխանելու հերթն իրենն է։

Խնդիրն այն է, որ պաշտոնական գնաճի և թանկացումների իրական ազդեցությունը սպառողների վրա տարբեր է։ Երբեմն այդ տարբերությունը շատ մեծ է։

Ահա այդտեղ է թաքնված շան գլուխը, և դա է պատճառը, որ անգամ ցածր գնաճի պայմաններում երկրում սոցիալական վիճակը չի բարելավվում, մի բան էլ՝ վատանում է։ Մարդկանց եկամուտները շատ ավելի դանդաղ են աճում, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները։

Այս առումով իշխանափոխությունից հետո շատ բան չի փոխվել։ Ու որքան էլ փորձ արվի տպավորություն ստեղծել, թե աշխատավարձերը բազմաթիվ ոլորտներում 10 տոկոսով, 20 տոկոսով բարձրացել են, այնուհանդերձ փաստն այն է, որ այդ բարձրացումն այնքան չէ, որ էական ազդեցություն ունենա սոցիալական վիճակի վրա։ 5 հազար, 10 հազար կամ նույնիսկ 20 հազար դրամն այն գումարը չէ, որ ազդի կենսամակարդակի վրա։ Լավագույն դեպքում՝ դա կարող է թուլացնել գնաճի ճնշումը, և՝ ոչ ավելին։

Այս պայմաններում ավելորդ է խոսել մարդկանց կյանքի որակի բարելավման մասին։ Իշխանափոխությունը չտվեց այն, ինչ ակնկալվում էր, ինչին մարդիկ հույսով ու հավատով սպասում էին։ Ինչքան էլ ընդունենք, որ միջին աշխատավարձի աճը Հայաստանում ավելի բարձր է, քան գնաճը, միևնույն է, դրանից շատ բան չի փոխվում։ Չի փոխվում, որովհետև Հայաստանում զբաղվածության մակարդակը շատ ցածր է։ Անգամ միջին աշխատավարձի այն աճը, որը կա, հարյուր-հազարավոր քաղաքացիների չի առնչվում։

Այսօր Հայաստանում առնվազն 200 հազար աշխատունակ քաղաքացի գործազուրկ է, աշխատավարձ չի ստանում, եկամուտ չի ունենում։ Ու ինչքան էլ միջին կամ նվազագույն աշխատավարձը բարձրանա, դրանից նրանց օգուտ չկա։ Բայց որպեսզի այդպես չլինի, հարկավոր է մտածել մարդկանց աշխատանքով ապահովելու մասին։ Ցավոք, այդ խնդիրը Հայաստանում ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ։ Պաշտոնական տվյալներով՝ գործազրկության մակարդակն իշխանափոխությունից հետո գուցե նվազել է, իսկ աշխատատեղերի քանակն ավելացել է, բայց միևնույն է, դրանից գործազրկության իրական պատկերը չի փոխվել, իսկ մարդկանց եկամուտները չեն ավելացել։

Աշխատատեղերի խնդիրը Հայաստանում շատ սուր է դրված։ Այս առումով թավշյա հեղափոխություն ասվածը ոչ միայն չփոխեց իրավիճակը, այլև մի բան էլ խորացրեց։ Ընդհակառակը` քաղաքական իշխանության թեթև ձեռքով բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին գործազուրկի կարգավիճակում։

Հիշենք նույն Ամուլսարը կամ Թեղուտը. նախկին աշխատակիցները հայտնվել են մի իրավիճակում, երբ ստիպված են լքել երկիրը` աշխատանք գտնելու հեռանկարով։

Իշխանափոխությունը տեսանելի ոչինչ չտվեց նաև նոր աշխատատեղերի ստեղծման առումով։ Այլ բան, թերևս, չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում տնտեսական կյանքը պասիվ է։ Աճ գուցե կա, բայց այն չէ։ Տնտեսության իրական հատվածում, որը կարող է պայմաններ ստեղծել նոր աշխատատեղերի ստեղծման համար, զարգացումները դանդաղ են։ Չկան ներդրումային լուրջ ծրագրեր, արտաքին կապիտալի հոսքերը, ավելանալու փոխարեն՝ նվազում են։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը, առավել ևս՝ տնտեսության իրական հատվածը, ֆինանսական միջոցների լուրջ կարիք ունի։ Կառավարությունն առայժմ չի կարողանում ներդրումներ գեներացնել այս ոլորտում։ Ամեն ինչ մի տեսակ ինքնահոսի է թողնված, իշխանության ղեկավարները հույսը դրել են քաղաքացու վրա, որպեսզի հարստանա ու հարստացնի պետությանը։ Բայց քաղաքացին չունի այդ հնարավորությունը։

Բացի այն, որ Հայաստանում չափազանց բարձր է գործազրկության մակարդակը, ու բազմաթիվ քաղաքացիներ աշխատանք չունեն, կա նաև հասարակության մի մեծ զանգված, որի եկամուտները կապված չեն ո՛չ աշխատատեղերի, և ո՛չ էլ աշխատավարձերի հետ։ Խոսքը թոշակառուների մասին է, որոնց թիվն անցնում է 500 հազարից։ Վերջին առնվազն երեք տարիներին Հայաստանում կենսաթոշակ չի բարձրացել։ Այնպես որ, անգամ չնչին գնաճը ենթադրում է, որ հասարակության այս խավի սոցիալական վիճակը պիտի վատանա։

Նույնն է նաև այն տասնյակ-հազարավոր անապահով ընտանիքների դեպքում, ովքեր հազիվ գոյատևում են սոցիալական չնչին նպաստների հաշվին։

Բնական չէ՞, որ այս պայմաններում, որքան էլ միջին աշխատավարձը գերազանցի նույնիսկ պաշտոնական գնաճը, անիմաստ է դրական փոփոխություններ սպասել հասարակության մեծ մասի կյանքում։ Կյանքը շատ ավելի արագ է թանկանում, քան ավելանում են եկամուտները։

Բացառություն չէ նաև այս տարին։ 2,5 տոկոս գնաճի պայմաններում սննդամթերքի գները գրեթե կրկնակի ավելի արագ են բարձրացել։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ երկնիշ գնաճ են ունեցել։

Վիճակագրական կոմիտեի դիտարկումները ցույց են տվել, որ այս տարի Հայաստանում բանջարեղենն ավելի քան 19 տոկոսով թանկ է նախորդի համեմատ։ Մրգերի գնաճն 8,6 տոկոս է։

Կարտոֆիլի գինը նախորդ տարվանից բարձր է գրեթե 75 տոկոսով, կաղամբինը` ավելի քան 26 տոկոսով։ Հունիսին լոլիկը` 40, վարունգը` 25, կանաչ լոբին` 24 տոկոսով թանկ են եղել նախորդ տարվանից։ Գազարի գնաճը՝ 37, ծաղկակաղամբինը` 33 տոկոսի է հասնում։ Ձուն թանկացել է ավելի քան 37 տոկոսով։ Մսամթերքի գնաճը 3,1 տոկոս է, հավի միսը թանկացել է գրեթե 15 տոկոսով։

Հետո՞ ինչ, որ սխտորը կամ ճակնդեղն ավելի էժան է։ Հիմա թող կառավարությունը որոշի, թե ո՞ր մթերքներն են ավելի շատ օգտագործում։

 

դիտվել է 1301 անգամ
Լրահոս
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին «Փչացած հեռախոս» աշխատողներին Լույսի առկայծում՝ մեծ խավարում. Սուրեն Սուրենյանց Իրանն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները․ իրանագետ Պաշտոնական․ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Հայաստանը պոտենցիալ երկիր-դրախտավայրից վերածվել է երկիր-կալանավայրի. Լիլիթ Բլեյան Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը» Փրկել են 24-ամյա աղջկա կյանքը Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ Արարատի մարզում 47 ընտանիք դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել Տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց․ իրականացվում է ապօրինի գաղտնալսում․ Աշոտյան ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը․ Առաքելյան Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին «Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները Թուրքիան կմասնակցի Գերմանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Եթե կալшնքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան Մրցանակդ բարով վայելես Միքայել Սրբազանը տնային կալանքի որոշումից հետո վերադարձել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am