ԼՂ հարցով բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին. Ալիևի օգնական
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի նախաձեռնողը եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Նախաձեռնությունը ստացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին և ներկայումս պատրաստվում է բանակցային գործընթացին: Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»:
