Ձայների ինչ հարաբերակցություն է այս պահին Հրազդանում
Հրազդանում առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբը ստեղծել էր առցանց համակարգ realelections.am, որի միջոցով տեղեկացվում էր, թե քանին ընտրող է մասնկացել: Այժմ նույն համակարգի միջոցով հնարավոր է հետևել նաև ձայների հաշվարկին: Ըստ այդ տվյալների` Սասուն Միքայելյանն այս պահի դրությամբ հավաքել է 5215 ձայն, Արամ Դանիելյանը 6285, Արթուր Միսակյանը`601, իսկ անվավեր է ճանաչվել 428 քվեաթերթիկ:
