«Չտաս, չես ստանա». Վարորդների «վեթինգի» ենթարկելը պետք է սկսել «պռավա» վաճառողներին պատժելուց

«Իրատես» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել եւ բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել» ֆեյբուքյան գրառումը քննարկումների առարկա է դարձել:

Նախարարը գրառումը կատարել է՝ նշելով Վրաստանի Գորի քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի ժամանակ 3 մարդ է զոհվել: Պարզվել է՝ ավտոմեքնայի բեռնախցիկում անգամ մարդիկ են նստած եղել, իսկ վթարի հիմնական պատճառը ղեկին քնած վարորդն է: Իհարկե, նրա՝ ղեկին քնելու հանգամանքը որեւէ աղերս չունի երթեւեկության կանոններն իմանալու հետ, բայց այն, որ բեռնախցիկում ուղեւոր տեղափոխելը խախտում է, ապացուցման կարիք չունի:


Թորոսյանի առաջարկն ինձ համար մասամբ ընդունելի է: Ոչ միայն վարորդներին պետք է «քննության կանչել», այլեւ գտնել, պարզել ու պատասխանատվության ենթարկել այն կազմակերպություններին, որոնք տասնամյակներ շարունակ գումարի դիմաց վարորդական իրավունք են տրամադրել ու տրամադրում՝ այն էլ մի քանի ժամվա ընթացքում:

Եթե իմ շրջապատում հարցում անեմ, թե վարորդական իրավունք ստացողներից քանիսն են առանց գումարի այն ձեռք բերել, ապա տխուր պատկեր կստացվի: Ընկերս, որ հանուն սկզբունքի որոշել էր առանց գումարի ստանալ իրավունքը, այսպես կոչված, «езда»-ի ժամանակ խնդրի առաջ էր կանգնել: Շատ ուղիղ տեքստով ասել էին՝ մինչեւ չվճարես, չես ստանա:

Ցավալին այն է, որ մարդիկ, որոնք իրապես տիրապետում են թե՛ ճանապարհային նշաններին, թե՛ օրենքներին, թե՛ լավ են վարում, ստիպված են «մաղարիչ» անել՝ ձեռք բերելու համար օրենքով հասանելիքը: Գուցե հարցը առողջապահության նախարարին չի վերաբերում ընդհանրապես, բայց որ այն առկա է, փաստ է, ինչի մասին բարձրաձայնել ու բարձրաձայնում եմ պատեհ բոլոր առիթներով:

Թե ինչքանով է իրատեսական Թորոսյանի կարծիքը, քննարկելու, վերլուծելու հարց է: Նախ՝ պետք է հասկանալ՝ վթարների քանի՞ տոկոսն է երթեւեկության կանոնների չիմացության արդյունքը, ապա որոշել՝ ի՞նչ կտա վարորդներին «վեթինգի» ենթարկելը, եւ արդյո՞ք կլինեն մարդիկ, որ, իրավ, մեքենա վարելու իրավունքից կզրկվեն:

Ճանապարհատրանսպորտային վթարներից հնարավորինս խուսափելու համար, առաջին հերթին, կարծում եմ, պետք է ուժեղացնել վերահսկողությունը: Ինձ համար բնավ ողջունելի չէր այն հանգամանքը, երբ նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ մի շարք օրինազանց վարորդների խախտում-տուգանքները ներվեցին:

Դրանից հետո նրանցից շատերը գուցե մտածած կլինեն՝ եթե կարմիր լույսի տակով անցնելը ներվել է, ուրեմն ոչ սթափ վիճակում վարելը նույնպես կներվի: Ընդունելի չէր նաեւ կարեւորագույն որոշ մայրուղիներից արագաչափ-տեսախցիկների ապամոնտաժումը: Դրանց առկայության պարագայում վարորդները, գիտակցելով, թե տեսախցիկը ֆիքսելու է խախտումը, ու տուգանվելու են, վարում էին ըստ սահմանված արագության:

Պետք է ավելացնել ճանապարհային երթեւեկության նշանները, ապահովել դրանց պատշաճ տեսանելիությունն ու հասանելիությունը: Նշաններ կան, որ ծառերի ճյուղերն են փակել, կամ ջնջվել են, կամ էլ՝ թույլատրված «50» արագությունը «խելամիտ» վարորդների ձեռամբ դարձել է «60» եւ այլն: Ճանապարհների որակի ու հետապնդող փոսերի մասին էլ այնքան է ասվել, որ հույս էլ չկա, թե մի օր հնարավոր կլինի երթեւեկել առանց ցնցումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 404 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am