Ս-400-ները հասնում են Թուրքիա. ի՞նչ մտահոգություն պետք է ունենա Երեւանը

«168 ժամ» թերթը հարցազրույց է վարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հուլիսի 8-ին հայտարարել է, որ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերն արդեն բարձվում են ռազմական բեռնատար ինքնաթիռներ՝ Թուրքիա հասցնելու համար, ԱՄՆ-ն էլ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել։ Այս լարվածության պայմաններում ի՞նչ ռիսկեր կան՝ Արցախյան հակամարտության տեսանկյունից, եւ Ռուսաստանն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ։


Այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե որտեղից սկսվեց խնդիրը, եւ ինչու Ս-400-ի գործարքը տեղի ունեցավ։ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վաղուց են լարվել, երբ խնդիրն այստեղ նույնիսկ ոչ այդքան՝ Թուրքիա-ԱՄՆ ծիրում է, քանի որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը դաշնակից են, նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ են, այլ հակասությունը սկսվեց այն ժամանակ, երբ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ, եւ «Ինջիռլիք» ռազմաօդային ուժերի կայանն օգտագործվեց Էրդողանի դեմ։ Իսկ այդտեղ ամերիկյան զորքն է տեղակայված։ Ավելին, այն ժամանակ այդ կայանից ինքնաթիռներ էին թռել, որոնք պետք է հարձակվեին այն հյուրանոցի վրա, որտեղ գտնվում էր Էրդողանը, եւ այստեղից սկսվեց ԱՄՆ-Թուրքիա, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-Թուրքիայի այսօրվա իշխանություն, իսկ եթե ավելի մանրամասնենք՝ ԱՄՆ-Էրդողան հակասությունը։ Եվ երբ Էրդողանը ներկայացրեց պահանջ, որպեսզի վերադարձնեն ԱՄՆ-ում գտնվող Գյուլենին, որը համարվում էր այդ հեղաշրջման կազմակերպիչը, ԱՄՆ-ը մերժեց, եւ սկիզբ դրվեց հակասության։

Ինչ վերաբերում է ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերին, ապա Թուրքիան այսօր հայտարարում է, որ ինքը դիմել է ԱՄՆ-ին, որպեսզի ձեռք բերի ամերիկյան համանման «Պատրիոտ» կոչվող համակարգը, բայց ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել հարմար պայմաններ, դրա համար թուրքերը Ռուսաստանից են գնում։ Սակայն այստեղ խորքային խնդիր կա, որ Անկարան մշտապես է դիմում նման շանտաժի։ Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան դիմում է Ռուսաստանին, վերջինս մասնակցում է սպառազինության համար հայտարարված մրցույթներին, բայց վերջին պահին, հասնելով իր նպատակին, որ ԱՄՆ-ը ստիպված իջեցնում է գինը, Թուրքիան վերցնում է ամերիկյանը։ Այս դեպքում դա չստացվեց, որովհետեւ այստեղ ԱՄՆ-ը շատ կոշտ դիրքորոշում ցուցաբերեց Թուրքիայի հանդեպ եւ չտրվեց այդ ճնշմանը, շանտաժին եւ չիջեցրեց համակարգերի գինը։ Եվ այդ պատճառով կնքվեց Ս-400-ների մատակարարման ռուս-թուրքական գործարքը։ ԱՄՆ-ը այժմ պահանջում է, որպեսզի Թուրքիան հրաժարվի ռուսական այդ սպառազինությունը գնելուց, եւ սպառնում է, որ չի տրամադրի 100 հատ նորագույն F-35 ինքնաթիռները, որի դիմաց Թուրքիան արդեն նախնական գումար է վճարել։ Եվ հակասությունները խորանում են։ Այստեղ պետք է նշել, որ Թուրքիան, լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը, ՆԱՏՕ-ի անդամ, պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ հատուկ սրել է հարաբերությունները, որպեսզի հասնի իր նպատակներին, եւ մինչ օրս հաջողել էր։ Այստեղ նաեւ պետք է հաշվի առնենք Սիրիայի գործոնը, ինչը նույնպես Թուրքիային մղել է ՌԴ-ի հետ ունենալ ժամանակավոր շահեր։ Թուրքիան օգտագործում է այդ հակամարտությունը։ Ինքը մասնակից է հակաասադական, հակասիրիական դաշինքի, եւ երբ ԱՄՆ սկսեց իր նպատակին հասնելու համար գտագործել Սիրիայի քրդերին Բաշար Ասադի դեմ, ԱՄՆ-Թուրքիա հակասությունները կրկին խորացան, որովհետեւ Թուրքիայի համար այսօր թիվ մեկ ռազմական սպառնալիքը քրդերի գործոնն է եւ՛ Թուրքիայի ներսում, եւ՛ Սիրիայում, եւ՛ Իրաքում, եւ՛ Իրանում։ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը համատեղ եկան համաձայնության, եւ նորից Թուրքիան օգտագործեց սա։ Հասկանալի է, որ Իրանն ու Ռուսաստանն ԱՄՆ հակառակորդներ են, իսկ Թուրքիան՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, համագործակցում է նրանց հետ։ Այս հակասություններն այժմ բերել են նրան, որ Թուրքիան ժամանակավոր օգտագործում է Ռուսաստանի գործոնը, Իրանի գործոնը եւ լուծում է իր հարցերը թե՛ գլոբալ առումով՝ ԱՄՆ-Թուքիա, ԱՄՆ-Արեւմուտք ուղղությամբ, թե՛ Սիրիայում։

Իսկ Սիրիայում ո՞րն է Թուրքիայի շահը։ Նա ցանկանում է Իդլիբը, որտեղ թուրքամետ բնակչություն է եւ թուրքեր են ապրում, պահել իր ազդեցության գոտում, եւ դրա համար համագործակցում է Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Սա է այսօր իրավիճակը, եւ առկա հակասությունները մարտավարական բնույթ ունեն, որովհետեւ նույն Ռուսաստանի ռազմական դոկտրինում գրված է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է ՌԴ-ի համար։ ԱՄՆ-Իրան հարաբերությունները նույնպես խիստ լարված են, գրեթե նախապատերազմական են։ Իրանը պայքարում է այս տարածաշրջանում լիդերության համար այնպես, ինչպես եւ Թուրքիան։

Այս իրավիճակում Ղարաբաղյան հակամարտությունում լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը նվազում է այս պահին, որովհետեւ իր բոլոր գործողությունները համաձայնեցնում է Թուրքիայի հետ, եւ այս հակամարտությունում մենք գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի հետ, այլեւ թուրք-ադրբեջանական դաշինքի հետ, եւ երբ Թուրքիան զբաղված է նշված խնդիրներով, բնական է, որ նա շահագրգռված չի, որ այստեղ սկսվեն ռազմական գործողություններ։

Եթե ԱՄՆ-Թուրքիա հակասությունները ժամանակավոր են ու մի օր կավարտվեն, ապա ի՞նչ երաշխիք, որ այդ ժամանակ Թուրքիան Ս-400 համակարգերը չի փոխանցի Ադրբեջանին, ու դրանք չեն օգտագործվի Ղարաբաղյան հակամարտությունում։

Առաջին երաշխիքն այն է, որ զենքի վաճառքի դեպքում այսպիսի հասկացողություն կա՝ արգելված է առանց իրավունքի փոխանցել երրորդ կողմի, երկրորդ՝ Թուրքիան ինքն իր համար է ձեռք բերում այդ համակարգերը, նա չունի այդպիսի հեռահար համակարգեր, իսկ Ադրբեջանն ունի Ս-300, որը մեր տարածաշրջանի համար լիովին բավարար է, եւ Ադրբեջանի համար իմաստ էլ չկա Ս-400 վերցնել ու այս տարածաշրջանում օգտագործել։ Այնպես որ, ես այստեղ նման գործարքի հիմք չեմ տեսնում, հակառակը՝ թուրքական հաշվարկները ներկայումս գտնվում են Ադրբեջանում, եւ սովորում են Ս-300-ի վրա, որպեսզի կարողանան շահագործել Ս-400-ները։

Այսինքն՝ Երեւանը Մոսկվայից որեւէ պահանջ չի՞ կարող ունենալ՝ այս գործարքի հետ կապված։

Նախ՝ դա հակաօդային պաշտպանության համակարգ է, եւ երկրորդ՝ մենք այդքան ավիացիա չունենք, ու Ադրբեջանի ունեցած ՀՕՊ համակարգերը բավարար են իր անվտանգությունն ապահովելու համար, հետեւաբար՝ Թուրքիայից որեւէ համակարգ վերցնելու անհրաժեշտություն չկա։ Այստեղ խնդիրը ոչ թե ռազմական է, այլ ավելի շատ ռազմաքաղաքական է, եւ մեր շահերից բխում է, որ Թուրքիան չկարողանա այս տարածաշրջանում ազատ գործել։ Իսկ հայտնի է, որ Անկարան պայքարում է լիդերի դերի համար։ Վրաստանում նա հասնում է հաջողությունների, այնտեղ ունի ներդրումներ, ունի ռազմաքաղաքական պայմանագրեր, Վրաստանը ՌԴ-ի հետ հակասություններ ունի։ Մնում է Հայաստանը, որպեսզի Թուրքիան այստեղ լիարժեք լիդեր դառնա։ ԱՄՆ-ի հետ խնդիրների պատճառով Թուրքիայի ռազմաքաղաքական կշիռը նվազում է, ու թեեւ ՌԴ-ի հետ ունի ժամանակավոր լավ հարաբերություններ, բայց պարզ է, որ Ռուսաստանը չի ցանկանա, որպեսզի Թուրքիան գերիշխի այս տարածաշրջանում, եւ թույլ չի տա դա։ Եվ, կրկնեմ, այս իրավիճակում նվազում է հավանականությունը, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի։ Ամեն դեպքում, պատերազմի չվերսկսման հիմնական երաշխիքը մեր տնտեսական հզորությունն է, որը թույլ կտա ունենալ հզոր բանակ, որն ի վիճակի է կանխել հակառակորդի հարձակումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 290 անգամ
Լրահոս
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին «Փչացած հեռախոս» աշխատողներին Լույսի առկայծում՝ մեծ խավարում. Սուրեն Սուրենյանց Իրանն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները․ իրանագետ Պաշտոնական․ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Հայաստանը պոտենցիալ երկիր-դրախտավայրից վերածվել է երկիր-կալանավայրի. Լիլիթ Բլեյան Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը» Փրկել են 24-ամյա աղջկա կյանքը Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ Արարատի մարզում 47 ընտանիք դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել Տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց․ իրականացվում է ապօրինի գաղտնալսում․ Աշոտյան ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը․ Առաքելյան Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին «Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները Թուրքիան կմասնակցի Գերմանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Եթե կալшնքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան Մրցանակդ բարով վայելես Միքայել Սրբազանը տնային կալանքի որոշումից հետո վերադարձել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am