Պարտության դեպքում կշնորհավորեմ Սասուն Միքայելյանին. Արամ Դանիելյան

Հրազդան քաղաքի թիվ 25/20 ընտրատեղամասում իր քվերակությունը կատարեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվերակել է հանուն կայուն եւ խաղաղ Հրազդանի: Նրա խոսքով՝ ինքն իր թիկունքում 14 տարի տեսել է հրազդանցիներին, հրազդանցիները՝ իրեն: Armtimes.com-ի հարցին՝ Սասուն Միքայելյանի հանրահավաքում քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը հայտարարեց, որ դուք սեռական բնույթի հայհոյանքներով եք խոսում քաղաքապետարանի աշխատակազմի հետ, ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությունը, Արամ Դանիելյանն ասաց. «Դրանք հերյուրանքներ են: Եթե մի անձնավորություն 14 տարի կրթության բաժնի վարիչ է աշխատել, եւ ինքը 14 տարի մեր աշխատակազմում աշխատել է, եւ ինքը հրապարակայնորեն փնովում ա էտ բնագավառը, ես խոսեքեր չունեմ ասելու»: Անդրադառնալով իր շտաբի պետերից մեկի նկատմամբ «բռնության» դեպքին, Արամ Դանիելյանն ասաց, որ առավոտից անկայունություն է սերմանվել տեղամասերում եւ ինքն իր համակիրներին խնդրել է առճակատման չգնալ, իսկ իրավապահներն այժմ զբաղվում են այդ խնդրով: Արամ Դանիելյանը չի լսել, որ Սասուն Միքայելյանի շտաբից ասել են, որ այդ մարդը ընտրակաշառք է բաժանել: ՀՀԿ-ական քաղաքապետից հետաքրրքվեցին՝ պարտվելու դեպքում կսեղմի՞ Սասուն Միքայելյանի ձեռքը. «Ես կարծում եմ, որ ես չեմ պարտվելու: Կշնորհավերեմ, ես այն մարդն եմ, ես կոնֆլիկտային մարդ չեմ, տարիները միշտ ցույց են տվել՝ հաղթողին պետք է շնորհավորես»,- ասաց Արամ Դանիելյանը՝ նշելով, որ հաղթանակի դեպքում առանց հրավառության կտոնի այն: Դիտարկմանը, որ Արտաշատից ավտոբուսներով մարդիկ են այսօր եկել Հրազդան, Արտաշատում բարեկամներ ունե՞ք, նա արձագանքեց. «Մենք բոլոր տեղ էլ բարեկամներ ուննենք, որովհետեւ ՀՀ-ն շատ փոքր հանրապետություն է: Մարդիկ եկել են, իմ համախոհները եկել են ինձ աջակցեն: Էտ խի՞ չեք ասում, որ 20 օր ա Իջեւանից, Երեւանից, Կիրովականից, Լեննականից մարդիկ ստեղ քարոզչություն են անում, դրա մասին չեք ասում: Էսօր մարդիկ, որ եկել են ինձ աջակցեն կիրակի օրով, ինձ ասում եք…»: Արամ Դանիելյանը պնդեց, որ այլ բնակավայրերից մարդիկ եկել են, որ իրեն բարոյապես աջակցեն: «Աջակցելը կա բարոյական, հոգեբանական, կողքիս կանգնելու են, ինչպե՞ս պետք է աջակցեն: Եթե ստեղի գրանցում չունեն, ինչպե՞ս պետք է անեն»,- ասաց Արամ Դանիելյանը՝ նշելով, որ չի տեսել ավտոբուսներով մարդկանց: Քվերակությանը ՀՀԿ-ական քաղաքապետը եկել էր «Ռենջ Ռովեր» տեսակի ավտոմեքենայով, որն իր խոսքով, իր անձնական միջոցների հաշվին է գնել: Հարցին՝ քաղաքապետի աշխատավարձը թույլ տալի՞ս է նման մեքենա գնել, նա պատասխանեց. «Ոչ, ես բիզնես էլ ունեմ, իմ բարեկամների բիզնեսների օգնությամբ»: Դանիելյանը վստահեցնում է, որ դժվար չի քաղաքապետի պաշտոնը համատեղել բիզնես գործունեության հետ:  

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am