Ինչպես ասում են՝ ձայնը ժողովրդից, ժպիտը ինձնից. Սասուն Միքայելյան
Հրազդանի 25/14 ընտրատեղամասում ընտանիքի անդամների հետ ընտրության եկավ ՔՊ կուսակցության անդամ, քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը: Քվեարկությունից հետո, Սասուն Միքայելյանը նշեց, որ շատ բարձր է գնահատում իր հաղթելու հնարավորությունները: Միաժամանակ նա ասաց. «Հաղթելու է ժողովուրդը: Ես ժողովրդի համար ծառայել եմ տարիներ շարունակ եւ չեմ կասկածում, որ ժողովուրդն իր քվեն ինձ կտա: Թեկուզ ընտրակաշառք է բաժանվում, մարդիկ այսօր ճիշտ են մտածում, հասկացել են՝ ինչ է կատարվում ու ի վերջո, այդ ընտրակաշառքին պետք է վերջ տրվի: Տարիների ընթացքում մեր ժողովուրդը խաբված է եղել: Հատկապես մեր քաղաքում 14 տարի այդ մարդը ( ՀՀԿ թեկնածու Արամ Դանիելյանը-խմբ.) մեր ժողովրդին խաբել է: Ի վերջո, այս քաղաքը պետք է տեսքի գա: Ինչպես ասում են՝ ձայնը ժողովրդից, ժպիտը ինձնից, գալիս եմ, որ Հրազդանը ժպտա»:
