Նոր Նորքի թաղապետը եկել էր Թալին
Քիչ առաջ լրագրողները Թալին քաղաքում, որտեղ ընթաքնում են քաղաքապետի ընտրությոոններ, նկատեցին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին: Լրագրողների դիտարկմանը, թե Երեւանի համայնքի ղեկավարն ի ՞նչ գործ ունի Թալինի ընտրությունների հետ, թաղապետը նախ հայտարարեց, թե ընկերոջ տատիկի տուն է եկել, այնուհետեւ հասկանալով, որ լրագրողները տեսել են իրեն շտաբից դուրս գալուց՝ հայտարարեց, որ եկել է կուսակցական ընկերոջն աջակցելու: Yerkir.am-ի լրագրողի հարցին, թե իրեն բավարարում է Թալինի միջքաղաքային ճանապարհների վիճակը, թաղապետը խուսափողական պատասխան տվեց: «Իմ մեքենան չի փչացել» ,- գոհ-գոհ հայտարարեց նա: Վերջում էլ Ուլիխանյանը լրագրողներին հակադարձեց՝ «Իսկ ինչու ՞ ես այստեղ չպետք լինեմ, գնացեք»: Նշենք, որ Թալինում են են Երեւանի այլ համայնքների ղեկավարներ եւս: Ի դեպ այս պահին Թալինի կենտրոնում բազմաթիվ մարդիկ են հավաքված, ովքեր գաղտագողի կազմակերպում են գործող քաղաքապետի օգտին քվեարկությունը:
