Ամիսներ առաջ ՀՀԿ առանցքային դեմքերից, կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը հայտարարեց Հայաստանից հեռանալու, ԱՄՆ տեղափոխվելու մասին: Մեր տեղեկություններով, նա ԱՄՆ է տեղափոխվել ուսման նպատակով, ինչը խիստ հետաքրքրական է: Իհարկե, սովորել կարելի է ողջ կյանքի ընթացքում, սակայն Վիգեն Սսարգսյանը զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնը, թվում էր, թե ստացել է անհրաժեշտ կրթություն թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Բայց ամենաուշագրավն այն է, որ Սարգսյանի ուսման ծախսերը հոգացել է ռուսաստանաբնակ գործարար Արմեն Գինոսյանը՝ նույն ինքը Մոնարխը, նշվում է գումարի չափը, որն ավելին է, քան 100 հազար դոլարը: Վիգեն Սարգսյանը ԱՄՆ է տեղափոխվել ընտանիքի հետ :
Հիշեցնենք, որ այս գործարարի՝ նախկին եւ ներկա պաշտոնյաների ջերմ հարաբերությունների մասին մամուլում բազում նյութեր է եղել, նրա հովանավորյալներից են Դավիթ Սանասարյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանին է հեղափոխության օրերին աջակցել:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը