Արամ Դանիելյանը քվեարկեց. լուսանկարներ
Հրազդանն ունի 193 կմ գլխավոր ճանապարհ եւ տարվա վեց ամիսը քաղաքում շատ ցուրտ է լինում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, այսօր՝ ապրիլի 17-ին, թիվ 25/20 ընտրական տեղամասում քիչ առաջ քվեարկեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանեիլյանը` կնոջ եւ դստեր հետ: Քվեարկելուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրվելու դեպքում կշարունակի իրագործել իր բոլոր ծրագրերը:
Դիտարկմանը, թե արդեն 14 տարի է ինքը քաղաքապետ է, սակայն, քաղաքի կենտրոնական ճանապարհներն անմխիթար վիճակում են, Արամ Դանիելյանը հակադարձեց. «Հրազդանն ունի 193 կմ գլխավոր ճանապարհ եւ տարվա վեց ամիսը քաղաքում շատ ցուրտ է լինում, հետեւաբար այդ ցրտից հետո ճանապարհների վերանորոգումը մեծ գումար է»:
Արամ Դանիելյանը նշեց նաեւ, որ իրենք մեծ աշխատանք են կատարել, քաղաքը ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք քայլ առ քայլ իրագործում են: Նշենք, որ երբ Արամ Դանիելյանը զրուցում էր լրագրողների հետ, նրան մոտեցավ տարեց մի կին եւ հարցրեց, թե ինչու իրենց շենքի բակ տանող աստիճաններն առ այսօր չեն վերանորոգել, թեեւ նա այդ մասին 14 տարի առաջ էր խոստացել։ Քաղաքապետի թեկնածուն կրկին խոստացավ վերանորոգել այն:

