Մինչև «մահվան գազել»-ի հերթական պայթյունը. նման դեպք եղել էր նաև նախկինում

Երևան-Երասխավան ավտոճանապարհին ողբերգական ավտովթարը լակմուսի էֆեկտով ակներև դարձրեց տրանսպորտային համակարգի չգոյությունը:
Տարիներ շարունակ այս համակարգի հանդեպ ցուցաբերվել է տոտալ քաղաքական վերաբերմունք, հասարակական տրանսպորտը դիտվել է հարստանալու և առանձին կլանների շահերը պաշտպանելու միջոց: Վթարներ իհարկե լինում են աշխարհի բոլոր երկրներում, ընդ որում ավելի շատ, մահվան ելքերով՝ նույնպես: Վթարներից ապահովագրվել հնարավոր չէ, բայց հնարավոր է և պետք է ձեռնարկել բոլոր քայլերը՝ վթարից հետո հնարավորինս քիչ կորուստներ ունենալու և մարդկային զոհերից խուսափելու համար: Վթարի հետևանքով 6 մարդ մոխրացել է, այրվել է մինչև վերջ, 12 մարդ տուժել է: Բոլոր այրվողները եղել են գազելի ուղևորները:
Խնդիրն այստեղ այն չէ, թե վարորդներից ով որքան է մեղավոր: Խնդիրն այլ բանի մեջ է՝ ինչու է բախումից անմիջապես հետո գազելը միանգամից և արագ բռնկվել, ինչու մարդիկ չեն կարողացել դուրս գալ գազելից և փրկվել: Հարցերն անշուշտ պահանջում են մասնագիտական պատասխան: Բայց պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ ա.՝ «Գազել»-ն աշխատել է հեղուկ գազով, բ.՝ մարդիկ զոհվել են ոչ թե բախման հետևանքով առաջացած վնասվածքներից, այլ չեն կարողացել փրկվել հրդեհից: Ցանկացած ուղևոր, ով օգտվել է«Գազել» կոչվող հասարակական տրանսպորտից, կարող է պատկերացնել, որ դրանցում ապահովված չեն անվտանգության նորմեր և անհրաժեշտության դեպքում ուղևորը չի կարող արագ դուրս գալ մահաբեր տրանսպորտային միջոցից:
Սա առաջին նմանատիպ դեպքը չէ: 2014 թվականի նոյեմբերի 10-ին Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով մարդատար «Գազելը» այրվել էր: 7 հոգի, այդ թվում «Գազելի» վարորդը տեղում մահացել էին, իսկ մյուս 7 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: Այն ժամանակ ևս զոհված ուղևորներից մեկն ամբողջությամբ այրվել էր: Հոռոմի ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալը՝ բեռնատարի վարորդը, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, իսկ պատահարից 5 տարի անց մենք ունեցանք երկրորդ ողբերգական պատահարը ՝ մահվան բազմաթիվ ելքերով:
Դեռ քանի «Գազել» պիտի այրվի, քանի մարդ պիտի մոխրանա, որ համապատասխան պետական ատյանները վերջապես հասկանան՝ անթույլատրելի է «Գազել»-ներով մարդ տեղափոխել: «Գազել»-ը չի կարող հասարակական տրանսպորտի անվտանգ ու ապահով միջոց համարվել: Պետությունն այստեղ պահանջներ դնելու, նաև անհետաձգելի ֆինանսական պարտավորություն վերցնելու խնդիր ունի. քաղաքացու համար անվտանգ ու ապահով հասարակական տրանսպորտ ապահովելը պետության ուղղակի պարտավորությունն է: Այդ հարցին պետք է հրատապ լուծում տալ և ոչ թե տարատեսակ հայեցակարգեր քննարկել՝ սպասելով հերթական «Գազել»-ի մահաբեր պայթյունին:

Հայկ Դավթյան

դիտվել է 15391 անգամ
Լրահոս
«Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am