Փաշինյան-Պուտին հեռոխոսային զրույցի նուրբ դետալները. Պուտինը չի շնորհավորել, Փաշինյանը չի ցավակցել

Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում էր արել, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Վերջին օրերին հեռախոսազրույցներ եմ ունեցել նաև ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ կապված հարցեր: Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգերին»,– նշել էր Փաշինյանը։
Փաշինյան-Պուտին հեռախոսային զրույցին անդրադարձել է նաև պաշտոնական Կրեմլը` մանրամասներ հայտնելով Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հուլիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ: Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ հաշվի առնելով կառույցում Հայաստանի ներկայիս նախագահությունը:
«Մասնավորապես, Պուտինը և Փաշինյանը քննարկել են հոկտեմբերի 1-ին Երևանում ծրագրված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ քննարկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում համագործակցության հարցը: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները: Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահը Հայաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցում չի շնորհավորել ՀՀ սահմանադրության օրը, իսկ հեռախոսային զրույցը, հիշեցնենք, տեղի է ունեցել հենց հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության օրը:
Հատկանշական է մի նկատառում. Փաշինյանի հետ զրույցից մեկ օր անց՝ հուլիսի 6-ին, Պուտինը, ըստ Կրեմլի պաշտոնական կայքի, հեռախոսային զրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան Նազարբաևի հետ և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը: Փաստորեն, Պուտինը Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևի ծննդյան օրը հիշել և կարևորել է, իսկ ՀՀ սահմանադրության կապակցությամբ, եթե անգամ այդ օրը զրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ, չի հիշել կամ չի ցանկացել հիշել այդ մասին:
Ընդ որում, պաշտոնական տեքստերում չի նշվում, թե ով է եղել զանգահարողը: Հաշվի առնելով սակայն, որ ՀՀ վարչապետը պաշտոնական այցով այդ ժամանակ Սինգապուրում էր, կարելի է ենթադրել, որ զրույցի նախաձեռնությունը եղել է Կրեմլի ղեկավարինը, ով նոր էր վերադարձել Վատիկան կատարած պաշտոնական այցից:
Հատկանշական է նաև, որ Նիկոլ Փաշինյանը հեռոխոսազրույցի ընթացքում ցավակցական խոսք չի ասել հուլիսի 1-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերում տեղի ունեցած ողբերգական վթարի հետ կապված, որի հետևանքով զոհվել են 14 նավաստիներ, որոնց մեծ մասը՝ բարձր սպայական դասի ներկայացուցիչներ: Փաշինյան-Պուտին հեռախոսայաին զրույցից մեկ օր անց հեռախոսային զրույց է տեղի ունեցել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի և Պուտինի միջև: Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հեռախոսային խոսակցությունը կատարվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ. զրույցի ընթացքում էրդողանը ցավակցել է Պուտինին՝ թուրք ղեկավարը անկեղծ ցավակցություն է հայտնել Բարենցի ծովում ռուս նավաստիների ողբերգական մահվան կապակցությամբ:
Եթե հեռախոսազանգը նախաձեռնված լիներ հայկական կողմից, ապա այս հանգամանքը հազիվ թե աչքաթող արված լիներ: Թերևս ուղևորության մեջ գտնվող Փաշինյանն այդ պահին նման նուրբ և կարևոր դետալներին անդրադարձ կատարելու համար պատրաստված չի եղել: Ինչ վերաբերում է Պուտինին, ապա նա Սահմանադրության տոնը կարող էր հատուկ շրջանցել՝ յուրօրինակ ձևով ակնարկելու համար, որ Փաշինյանին չի համարում սահմանադրական կարգի երաշխավոր: Մեծ քաղաքականության մեջ աննշան դետալներ չեն լինում, և սա նաև այն դեպքն է, երբ Կրեմլից ստացած հեռախոսազանգի օրն ու պահը երկրորդական չեն, մանավանդ որ զրույցի պաշտոնապես հրապարակված օրակարգում կարծես թե օպերատիվ հարցեր չեն եղել:

Հայկ Դավթյան

դիտվել է 6562 անգամ
Լրահոս
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am