Գերմանիայի բնակիչները դեմ են

Գերմանիայի կառավարության որոշումը՝ բավարարել Թուրքիայի ղեկավարության խնդրանքը, կապված երգիծաբան Յան Բեմերմանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հետ, չի ընդունում գերմանացիների 66 տոկոսը։ Այսպիսին են հարցման արդյունքները, որն անցկացրել է Emnid սոցիոլոգիական ծառայությունը։ Այդ արդյունքները տպագրել է Bild am Sonntag թերթը։ Հարցվածների միայն 22 տոկոսն է պաշտպանել Անգելա Մերկելի այդ որոշումը, իսկ 12 տոկոսը նշել է, որ անտարբեր է հեռուստահաղորդավարի հետ կապված սկանդալի նկատմամբ։ Հեռուստահաղորդավար Յան Բեմերմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք պարունակող բանաստեղծություն է ընթերցել այս տարվա մարտի 31-ին հեռուստատեսային երգիծական հաղորդումներից մեկի ժամանակ, որը եթեր է հեռարձակվում ZDF ալիքով։ Ապրիլի 11-ին Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտնել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիայի կողմից բանավոր բողոք է ստացել, որտեղ Թուրքիան կոչ է անում միջոցներ ձեռնարկել հեռուստահաղորդավարի նկատմամբ։ Պաշտոնական Բեռլինի ֆորմալ համաձայնությունը անհրաժեշտ է եղել, որ դատախազություն հայց ներկայացնի նաեւ հենց Էրդողանը։ Նման դեպքերում Գերմանիան պետք է իրավունք տա այլ երկրին՝ իր քաղաքացու նկատմամբ հետապնդում սկսելու համար։ Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը որոշել է բավարարել հարցումը եւ չխոչընդոտել երգիծաբանի դեմ հետապնդում սկսելուն։ Ավելի ուշ պարզվել է, որ Գերմանիայի կառավարությունում այս հարցով ձայները ուղիղ կիսվել են։ Սոցիալ-դեմոկրատները դեմ են հանդես եկել, եւ վճռական է եղել կանցլերի դիրքորոշումը։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am